Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

78

Նազլու յարիս տեսե'ք, հաքած զառ, խարա,
Նալչեն օսկի, գլխին կարմիր ջիղա-թաջ.
Յա'ր, այվանիտ հայելին լավ զարթարած,
Շուշեն գինով լիքը, ձեռիտ օսկե թաս.

Ասլան էշխետ յիս օ'ր չունիմ, նա'զլու յար,
Քու թըրի դեմ մե զո'ր չունիմ, նա'զլու յար.
Խիլք ու միտքս վուր կո'րչում է, նա'զլու յար`
Քի տեսնե'լուցն է, դուն գըթի'ր, վուր ինձ տաս:

Մատին քաղած ալմաս քարով մատանին,
Ղաստ է անում, վուր էս օցն ինձ սըպանի.
Յիս վուրսնուրթ իմ, թվանգըն իմ ջընաղին,
Գիշեր, ցերեկ սարի մարալ կարոտած:

Դարդըս շատ է, ասիլ չիլի էս տարի`
Զուքված նազլուս գուզե է'լի չարչարի.
Աչկես էնդուր չէ պակսում արցունք-արին,
Վուր գիժ հոքիս չէ սովորում վուչ մե դաս:

Սա'յաթ-Նովա, մեղավոր գործ մի' բռնի,
Վուր մարմնիտ մեջ առաջ հոքիտ չը մեռնի.
Յա'ր, յիս մեռնիմ, վո'ւչ մե վընաս քի չառնի,
Վուր քու ձեռով մե բուռ հող գըցես վրաս:

Էս թեջնիսն Արութինի ասած է: