Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

44

Բեդասլին վուր խոսեցընիս, լալ անիլըն ինչի՞ն է շահ.
Ռանգըն վուր սեվադեն նընգնի` ալ անիլըն ինչի՞ն է շահ.
Մարթ վուր քու խոսկով մեռանի` գալ անիլըն ինչի՞ն է շահ.
Պատանքին մի' ռանգն է հերիք` չալ անիլըն ինչի՞ն է շահ:

Մարթ պիտի թանգ հախ տա, առնե խոսկիրըն փիր ուստադեմեն.
Ռանգըն ռանգերուն ծածկում է, հուջրեքըն լիքն է սադեմեն.
Թեգուզ զար զարբաբ հաքցընիս, վուր չըլի ասըլջադեմեն...
Սիվ արաբի ճակտի վըրա խալ անիլըն ինչի՞ն է շահ:

Լավ մարթն էն է` սիրով անե բարի հրեշտակներու կամքըն.
Իմաստուննի'րը չը տեսան էս աշխարիս հուտն ու համքըն...
Չուրս գլխանի ռաշի վըրեն աջալըն դըրիլ է թամքըն`
Աշխարըս միզ մնալու չէ` մալ անիլըն ինչի՞ն է շահ:

Մեր ու մանուկ բաժանվեցան, մանուկն էնդուր ունի լալու.
Սատանեն մե դամբ է դըրի Աթամի զաթըն վուրսալու.
Շատըն սատանեն է տանում, վիրչըն մընում է վա~յ տալու. -
Վուր չէ Ուռնիյելի նըման` կալ անիլըն ինչի՞ն է շահ:

Շուռ էրիտ չարխի-փալագըն, դովլաթըն միզնից խըռով ա.
Ում հաքին հին շալ ին տեսնում, էլ չին ասում, թե էս ո՞վ ա.
Յարովըտ մեկ մըհլամ չունիս, էնդուր գուլաս, Սա'յաթ-Նովա. -
Ջարեքըն դիղըտ չին գիդի` փալ անիլըն ինչի՞ն է շահ:

(1759)
Քրոնիկոնի 447-ին: