Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

59

Մախուխն ու ոխչըրի միսը կռվեցան,
Ամեն մեկըն ասում ին` «մազեն յիս իմե.
Քու մեչն ի՞նչ ղըվաթ կա, ի՞նչ իս դուս տալի,
Մարթու ղըվաթ տվողն ու փազեն յիս իմ:

Մախուխն ասավ. «օխտը շափաթ պաս ունիմ,
Գլխիս ծառա օխտը նորահարս ունիմ.
Համիմ, սխտոր, պինտա ու պըռաս ունիմ,
Աթամորթու սրտի մուրազն յիս իմե:

Ոխչրի միսըն ասավ. «իմ մեչն է համը,
Կու դնին փըլավումն` կու քաշին դամը.
Ինձ մաթլաբեն կոծին, քիզ կոծին ջամը,
Ջիգրու կու պատռեցնիմ, քու ջազեն յիս իմե:

Մախուխն ասավ. «քանի փքվիս պատռվիս,
Պիտի վուր պաս պահիս, հազար փշրվիս,
Միխկիրիտ դարձ գաս ու պիտի հաղորթվիս`
Դժոխկի ու դրախտի ղազեն յիս իմե:

Ոխչրի միսըն ասավ. «պակսիլ է օրըն,
Դիփունն ինձ ին գովում` քաչալն ու քոռըն.
Քիզ կու քոռացընե իմ մատղի զորըն,
Լավաշում փաթաթած թավազեն յիս իմե:

Սայաթ-Նովեն ասավ. «խոմ գի'դիք` օց իմ.
Գուզիք էրկսիտ մետի, մեբաշ սղոցիմ.
Կու վիկալնիմ ձիզ մութն տիղն կոծիմ,
Կողպեքն կու դընիմ` ձիր ռազեն յիս իմե: