Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

49

Մըտա էշխի քուրեն խալիս դառնալու,
Սիրտըս էլավ քե ու այիբ, էրկու բեն     (քաբաբ)
Կա'մավ սովդեն մըտա դարդըն բառնալու,
[Էլ] ո՞ւմ բըռնիմ սե ու այիբ էրկու բեն:     (սաբաբ)

Դադա պիտի խոսկըն ղադիմի շինե.
Շարբաբի միչումըն խամ թիլ չը հինե.
Ջորու նըման չասե, իմ դեդեն ձին է,
Մարթ վուր ըլի նու ու այիբ էրկու բեն:     (նաբաբ)

Ինչպես վուր կըրակին չի դիմանա մում,
Էնպես սախաթ կուլի, ովոր խոսի հում.
Սայաթ-Նովեն ասաց` էնդուր չէ պակսում
Էրկու աչկես երկու այիբ երկու բեն:     (աբ աբ)

Էս հայերեն զարահեջա է (Օհանի ծանոթ. ):