Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

60

Մազիր ունիս դաստառեհան` նման սիրուն սուսանի
Ունքիրըտ ղալամով քաշած, սազում ին միր գումանին.
Թերթերուկըտ նիտ ու նաշտար` դիպչում է միր քամանին.
Աչկիրըտ օսկե փիալա, կրակ դրից միր ջանին:

Վարթ էրեսիտ խալ իս դրի-աստղի նման հավասար.
Գունքըտ Հնդստանի մում է-ջանս արավ ղավար-ղավար.
Լիզուտ քաղցր, բառըտ քաղցր, ակըռքնիրըտ անգին քար.
Պըռոշեմետ միղր է կաթում, չի հասնում միր փինջանին:

Էրեսըտ է արիվ-լուսին, վիզտ է նման ղարղարի.
Բուխաղնիրըտ կախ ին ընգի` ինձ ամա չիս դարդ արի.
Կուռըտ շիմշատ, մատնիրըտ` մում, ղունգտ արավ ինձ սարսարի.
Գիշեր-ցերեկ էշխի մեչն կախվիլ է միր դամանին:

Էնդու համա ջունուն դառած կանչում իմ ամա~ն-ամա~ն`
Աճիլ է, ծաղկիլ է ծոցըտ, հոտըն գուքա աննման.
Դոշըտ դառած [բաղ ու բաղչա], խալ է գցի շամաման.
Կու բխեցնե կաթնեախպուր, կանանչ չայիր չիմանին:

Թա'րիփ արա, Սա'յաթ-Նովա, գոզալըտ աննման է,
Միչկը հադիդեմեն քաշած` մարթու հոգի կու հանե.
Ի՞նչ իս անում, ղա'նլու մարալ, էշխըտ ինձ կու սըպանե.
Մի սըպանի հասրաթեմետ, եկ, տեր մի դառ միր արնին:

Էս Արութինի ասած է. Իլահի: