Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

25

Դե վուր կոսին էս աշխարս ունայն է,
Էնդու համա սոյբաթ սազից վախում իմ.
Բլբուլըն վուր թռչե գնա իր բունը,
Դարդակ թողած` էն ղափազից վախում իմ:

Չըլինի թե նիտվանիղըտ բոշցընես,
Աջալն իսկույն հոքուտ դռնից կնգնե ներս,
Կինքիտ թիլը ձեռը կառնե, խաղցընե.
[Էդ խաղերից], էդ ջանբազից վախում իմ:

Ուզում է գա կինքիս բինին հասանի,
Ամեն անդամ, ամեն դամար կես անի.
Խամը թող տա, աբրեշում ու խաս տանի`
[Վուղչը չառնե, էդ ղազազից վախում իմ]:

Աջալը գա, ինձ ահուզար կու բերե,
Հուքմն ունե, ջանիս ազար կու բերե.
Հինգ արշին կտավը բազար կու բերե`
Զոռ սովդաքար էդ բազազից վախում իմ:

Սայաթ-Նովեն կոսե խաթեն հասնում է,
Միղաուրնիր, զուլումաթըն հասնում է.
Փառք հախ տիրուն, արթար դատըն հասնում է`
Միղքը չափող էն թարազից վախում իմ:

Էս լավ հախանա-ղափիա է:
Ով սովորի, բարի հիշի (օղորմի ասի) ամեն: