Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

8

Յիս մե ղարիբ բուլբուլի պես, դուն օսկե ղափազի նըման.
Էրեսըս դի ոտիտ տակըն` անց կաց, փիանդազի նըման.
Յա'ր, քիզիդ խոսիլ իմ ուզում` Շահի իլթիմազի նըման.
Աջայիբ սուրաթի տեր իս` ռանգըտ է գուլգազի նըման:

Յա'ր, մըտիլ իս բաղչի մեչըն, աջայիբ սեյրան իս անում.
Շուղկտ արեգագի նըման է` տեսնողին հեյրան իս անում.
Ջիգարըս կրակ իս տըվի, էրվում իմ` բիրյան իս անում.
Վո'ւնց մե գոզալ չէ ունեցի էտ քու արած նազի նըման:

Հենց իմացի, յա'ր, քու ղուլն իմ, թանգ հախով գընած չըրաղ իմ.
Քու դըռանըտ նընգած ըլիմ, ով տեսնե, ասե` տուսաղ իմ.
Էշխեմետ հիվանդացիլ իմ, վունց միռնում իմ, վունց թէ սաղ իմ.
Ծովի պես ուրղան իմ տալիս, գըժվիլ իմ Արազի նըման:

Ով կու տեսնե, ջունուն կու լի` բարգ էրեսիտ խալ իս անում.
Էլ ջուքամըն դո'ւն կու քաշիս, չուն մահիս խիալ իս անում.
Յա'ր, յիս քիզ բարով իմ տալիս, - շուռ իս գալի, ղալ իս անում,
Չունքի խոսկըտ անց է կենում բելլու շահանդազի նըման:

Սայաթ-Նովեն ասաց` գու լամ. չիմ լաց լի` թե ճար ունենամ.
Էլ յի'ս կու քաշիմ էս ղուսեն` թուղ լի ահուզար ունենամ.
Յա'ր, քիզ վըրեն արք ունենամ, մե լավ իխտիար ունենամ`
Առնում, տանիմ մեջլիսնիրըն օսկեջըրած սազի նըման:

Էս Արութինի ասած է. ղազալի (?)
Էս երկու երգերն մի եղանակով են. ով որ սովորի Դոստիի խաղի ձենով ասի, թէ որ չիմանաս հարցրու, թէ գոզալլար յըղնաղինա բախ, դաստա բեդաստա թարփանուր: