Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

32

Խըմեցուր ձեռիտ թասեմեն,
Ջո'ւր իմ ասում, [տուր քասեմեն].
Մընացի սըկու մասեմեն
Ա'չկի լուս, ջո'ւր իմ ասի,
[Հուր չիմ ասի, հուր] չիմ ասի,
Թուր չիմ [ասի], տուր չիմ ասի:

Գո'զալ, Աստվաձ քիզի լավ տա,
Չուզողի աչկերուն ցավ տա.
Անգալի խոսկին մի ավտա. -
Ա'չկի լուս, [զ]ուր իմ ասի,
[Ս]ուր չիմ ասի, սուր չիմ ասի.
Զու[ր] իմ ասի, սուր չիմ ասի:

Ով քիզի այան մըտիկ տա,
Աբելին` Կայան մտիկ տա.
Ինչ աչկ քիզ խայան մըտիկ տա,
Ջանում յար, կո'ւր իմ ասի.
Նուր չիմ ասի, նուր չիմ ասի,
[Կուր իմ ասի, նուր չիմ ասի]:

Ովոր ինձ շինից դիվանա`
Սուրբ Կարապիտեն խիվանա.
Վադի էրեսըն սիվանա. -
Ա'չկի լուս, մո'ւր իմ ասի.
Չուր չիմ ասի, [չուր չիմ ասի,
Մուր իմ ասի, չուր չիմ ասի]:

Էշխեմետ խըմած մաստ էկած,
Գըլուխըս մահին ռաստ էկած
Սայաթ-Նովեն իմ տիստ էկած.
Ա'չկի լուս, ո՞ւր իմ ասի,
Սուր չիմ ասի, սուր չիմ ասի,
Տուր չիմ ասի, [սուր չիմ ասի]:

(1758 մայիսի 10)
Էսպես թասլիբ Արութինի ասած մայիսի 10-ին, քրոնիկոնի 446-ին: