Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

53

Մեջլիսումըն սինին լի ու շեն տեսա,
Սաղու ձեռին շուշա, կուղքին մե տկճուր.
Յարիս վիզը բացված յախեմեն տեսա,
Դոշին` լալ ու գոհար, ծոցում` մե մե նուռ:

Աչկիրեմեն արտսունք գու քա` ռանգն ալ է.
Յարիս կանանչ շուրի կարը ծալ-ծալ է.
Վուտքիրինը թիմաջ է, յա շալ է.
Ամեն վուտն էլ ... շիրմային ո~ւր, մարմառն ո~ւր:

Թե հարիֆ իս, բառըս հաշվի, դեմ խոսա.
Մեկ յիս ասիմ, կանաս, մեկն էլ դուն ասա.
Մարթի դուշմանն յիրիք փուքըր բան տեսա`
Մեկ սիվ ճանջը, մեկ մոծակը, մեկ էլ` լուն:

Թաքավուրի խոսքը փարմանա պիտի.
Վառվող շամի վըրա փարվանա պիտի.
Յարիս բաղի բարն էլ ինձ համա պիտի,
Էս թաղիրեն մեկը քիզ թուղ, մեկն ինձ տուր:

Սայաթ Նովայ , աստուծըտ չը կորցընիս,
Կինքի կարքն էլ փուրցվածին կու հարցընիս.
Լավութինին ով վատութին դարցընի,
Վիրչումն անտեր շան պես կընգնի դըռնեդուռ:

Էս լավ թեջնիս է: