Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

39

Յա'ր, քիզ իսկի զավալ չըլի` քու դուշմընին` շառ բացարած.
Հուտըտ աշխարըս բըռնիլ է` բալասանի ծառ բացարած.
Թըխտիրըտ օսկե վարաղով Ասմավուր իս` ճառ բացարած.
Տեսնողըն շարքըն չի գիդի, Լուսնաստըղ պայծառ բացարած:

Ամեն մարթ չի կարա մըտնի` էշխիտ ջուրըն հիդ է զա'լում.
Մըտնում է յարսուն կարմունջըն` չասիս, թե մե' գիդ է, զա'լում.
Ունքիրըտ սալիղ սադախ է. թերթերուկըտ նիտ է, զա'լում.
Մըտնողըն էլ չի դուս էհա` դուռ, մահու պատճառ, բացարած:

Բարակ մեչկըտ` ղարղուղամիշ. էրեսըտ թայգուլի նըման.
Օրըն յարսուն ռանգ կու փոխիս, վո'ւնց մեկըն չէ տուլի նըման.
Յիփ խաղում իս` վըռվըռում իս օցի բերնի հուլի նըման.
Մութըն տիղըն լուս իս տալի առանց կըրակ` վառ բացարած:

Բարովին բարով չիսի տա` թաքավուրի սալամի պես.
Ձեռնիրըտ` սպիտակ մաքաղաթ, լիզուտ օսկե ղալամի պես.
Զարուզարբաբե դըրոշա` ման իս գալի ալամի պես.
Տեսնողըն էնպես կիմանա` Շահ իս գալի, ջառ բացարած:

Յա'ր, քիզանից հիռանալըս միռնելուս վըրա դըժար ա.
Լիզուտ քաղցըր, խոսկըտ քաղցըր, ակըռքնիրըտ անգին քար ա.
Իրեք քսան ու տասըն խալըն էրեսիտ բոլորքըն շար ա,
Վունցոր Սայաթ-Նովու լիզուն յոթանասուն բառ բացարած:

(1758 հոկտ. 9)
Էս էլ դիբա ու ենգիդունիայի հանգում. Արութինի ասած: Հոկտեմբերի 9-ին, քրոնիկոնի 446-ին: