11
Յիս
կանչում
իմ
լալանին.
Բադեշխանեն
լալ
անին.
Վայ
թե
հասրաթետ
միռնիմ,
Բլբուլ
լիզուս
լալ
անին.
Դոստիրըս
հիռու
կանգնին,
յադիրըն
գան
լալ
անին:
Քի
սազ
գու
քա
ալ
ղումաշըն,
նազանի.
-
Ե'կ
ճակատիտ
կապե
զարլու
մուղայիշ.
Ձիռիտ
բըռնե
օսկեջըրած
մըկրատըն,
Խուճուճ-խուճուճ
կավերուտ
տուր
արայիշ:
Յիս
կանչում
իմ
յարանին.
Թեջնիս,
վարսաղ,
յարանին.
Ո՞վ
ասավ,
թե
նըհախ
տիղ
Յարիտ
մեչըն
յար
անին.
Ավետարանն
կու
տա
խոնար
մարթուն
երանին:
Պատվական
տեսնելու
նովաբին-աջար.
Բլբուլին
սպանող
թոփ
վարթի
սաջար.
Աչկիրուտ
ունքիրըտ
էլավ
մուհաջար.
Թերթերուկիտ
մազըն`
զար,
օսկու
զարնիշ:
Յիս
կանչում
իմ
զայանին.
Նու
[ու]
այիբ
զայ
անին.
Դո'ւն
իս
ասի`
նըհախ
տիղ
Յարի
սիրտըն
զայ
անին.
Շա'հն
էր
քաշի,
չէր
դիմանա
էս
իմ
քաշած
զայանին:
Հուտըտ
աշխար
բռնից,
փըռա'նգի
մաջում,
Դաստամազըտ
դառավ
սիմ
ու
աբրեշում.
Կըռնիրըտ
շիմշատ
է,
մատնիրըտ
է
մում.
Ծուցըտ
բաղչա
ունիս,
մեչկըտ
է
ղամիշ:
Յիս
կանչում
իմ
մերանին,
Ըսկըսպնական
մերանին.
Թուղ
դոստիրըս
շատանան,
Թըշնամիքըս
մեռանին.
Ասի,
թե
յիս
քու
ախպեր`
քու
մերն
ինձի
մեր
անին:
Բեմուրվաթ
յա'ր,
խիլքըն
գըլխես
մի
տանի.
Դարդիրըս
շատացավ
քանի~
մե
քանի.
Գիդիմ
վուր,
յա'ր,
դուն
ինձ
լայիղ
չիս
անի`
Դուն
մե
թաքավուր
իս,
յիս
մե
խիղճ
դավրիշ:
Յիս
կանչում
իմ
մասանին.
Սե
ու
այիբ
մաս
անին.
[Յիս
քիզնից
չիմ
հեռանա,
Գուզե
ինձ
անմաս
անին]
Սայաթ-Նովե
քո'ւ
յարն
է,
թեգուզ
մասնեմաս
անին:
Դաստամազըտ
նըման
սըմբուլ
սուսանի.
Վախում
իմ,
թե
սերըտ
սիրտըս
կես
անի.
Կու
միռնիմ,
էլ
ինձի
պես
չիս
տեսանի.
Քու
Սայաթ-Նովեն
իմ,
մի'
անի
ղիմիշ:
(1753)
Քրոնիկոնի
441-ին.
Արութինի
(ասած)
րուբայի
բայաթի-թասլիբ
(-թեջնիս):