Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

44

Էս էշխըն ինձ փիրն է տվի`
Էրվեցի, վառվեցի ձեռքին.
Նազլու յարը մազիրն օլրիլ,
Ա'չկի լուս, զառ է կապիլ սիվ բարեքին,
Չուրս բոլորքին, սիվ բարեքին:

Միղ ունենամ, արին կու տամ,
Կինքս, հոքիս յարին կու տամ,
Ջանս մատաղ անիլ կու տամ,
Ա'յ հավատ, իմ գոզալի թուխ աչկ-ունքին,
Լուսին տեսքին, մարալ տեսքին:

Բլբուլ իմ, բաղ կարոտեցի,
Մեբաշ վարթի փաթաթվեցի,
Առանց կամի փոթոթվեցի,
Ա'յ անգին, յիս մնացի էշխիտ ճանգին,
Էշխիտ ճանգին ու արանքին:

Յիս բլբուլ իմ, վարթըս ծախած,
Ջուխտ աչկիրս լացից ճաքած,
Մհլամն կըրակով սարքած,
Անջի'գար, դրեցիր իմ ծանըր վերքին,
Իմ խուր վերքին, սրտիս վերքին:

Դագաղիս դիբել է խարաթ,
Աջալից էկիլ է բարաթ,
Էլ չհասավ քոշկ-ամարաթ
Սայաթ-Նովու դրած ջանքին, աղաչանքին, պաղատանքին: