Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

62

Նոր խոջաներ, ձըրի մալ տան, չառնիք դուք,
Ով վուր տեսնե, կոսե փահլեւա'ն ձիզի.
Կինը չի դիմանա` գաղտնիք չասիք դուք,
Յիս կու միռնիմ, սա մընա նըշան ձիզի:

Դե վուր փիրի տվածովն իմ անվանի,
Անգաճ արեք, խըրատ ունիմ մե քանի`
Հարուր տարի գյադին հաց տու, պահպանի,
Մեկ օր էլի կոնե մե չար բան ձիզի:

Ամեն մի ձի նըստող դեռ Զալ չի դառնա.
Ինչքան էփիս, մախուխը պալ չի դառնա.
Խալխի մալը քիզ համա մալ չի դառնա.
Անաղուն յիփ ջաղցում տիղ կու տան ձիզի:

Ազիզ ջանը դուք ջան տալով պտրեցեք,
Անցած օրըն հասկանալով պտրեցեք,
Մի բան էլ կա, աչկը լալով պտրեցեք,
Էն վուր մայրն է թողիլ, պատվական, ձիզի:

Սա'յաթ-Նովա, խոսի հոքուտ ճառերեն,
Էս ճամփեն քիզ տրված է մինձ հայրերեն.
Պատիվ ուրացողեն, կնկա շառերեն,
Կոսիմ, տերըն ըլնի պահապան ձիզի:

1758 թ. հունիսի վերջերին: