Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

81

Ծով դառած էշխըս ճոճում է նավըս.
Կյանքս քեզ մատաղ,
Է~յ սիրուն դըրախտ.
Լեզուդ ղանդ ու շահթ,
Սեւ խալով զինախթ:
Աշխարհի զուգսն ես,
Վարդերի ճյուղքն ես,
Վարսերի հյուլքն ես,
Ծե'գի վաղ ցոլքն ես`
Տալիս ես շափաղ,
Փայլում ամեն վախտ:

Ամեն վախտ եկ տանք
Վառ տեսքին հարգանք,
Չի' տա ամոթանք:
Գրում է նամակ`
Աշխարհին զարմանք:
Խաս խալաթ հագին
Նստում է Ռաշ ձին,
Սարքը ոսկեպատ,
Թամքը` Շահի թախտ,
Սանձի ծայրը լախտ:

Լախտն Ռոստոմ-Զալին,
Վերջ տուր քու ղալին,
Զալում գոզալի
Ձեռքն արնոտ չըլի:
Լույս է ջամալըդ,
Աստըղ է խալըդ,
Եկ բաց քու մալըդ`
Ջավահիր լալըդ.
Խելքըս տարար` հաղթ,
Էլ ինձ ո՞ւր է բախտ:

Բախտս ինչ անի.
Ընկել եմ ջանից,
Իմ լավ ջանանից
Վարդ-վարդաստանից:
Աչքես ողջ տարին
Հոսում է արին.
Էնդուր եմ լալի`
Սիրտըս կես արիր.
Լեզուս` բանալի
Չի թողնի անբախտ:

Իմ լեզուն, որ կա,
Շատ փակ կբանա,
Լավ կը գտնի,
Դավթար կը մտնի:
Փիրից թաս առար,
Գլխետ վազ անցար.
Սայաթ Նովայ ' անճար,
Ընկած սար ու քար`
Մսխա'լն արա նաղդ.
Փի'ր, մի' անի սախթ:

Էսպես եդագլամա-զինջիրլամա-դոշամա, թեջնիսի եղանակով. Արութինի ասած: