Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

45

Քանդվում է հոքուս աշխարը,
Մինչի յարըս ման չի գալի.
Մե հատ է յարիս թահարը,
Սի'րելիս, մինչի նաղաշ չնկարի, չնկարի, չնկարի:

Յարըս գոզալներու թագն է.
Ակներու մեչ անգին ակն է.
Շարբաթն էլ ինձ ամա դառն է,
Սի'րելիս, թե համփուրիտ հիդ չիմ առի, հիդ չիմ առի:

Էշխետ հարփած չիմ դինջանա,
Վարթ պատկիրքետ չիմ կշտանա.
Մեջլիսներեն չիմ հիռանա,
Սի'րելիս, քեփն ինչքան էլ վուր էրկարի, վուր էրկարի:

Գինըտ շահիրն էլ չին ճարի.
Էշխեմետ յիս չիմ բեզարի,
Սուսան մազըտ հուս չի արվի,
Սի'րելիս, մինչի զարըն չ՚զարթարի, չ՚զարթարի:

Զուլփով ուշկըս դուն չիս խըլի,
Թե վարթըտ սըրտիս չը ծըլի.
Յա'ր, ունքիրըտ բաց չին ըլի,
Սայաթ-Նովեն թե չնայի, թե չնայի, թե չնայի:

(1758)
Էս երկուսն էլ մեջլիսի ռովանի-թասլիբ է` մի եղանակով. Արութինի ասած է, հունիսի 10-ին, քրոնիկոնի 446-ին: