Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

45

Կիսամուրազ մի սըպանի, չունքի արիր սեր, նազանի.
Թե քիզ ավել յադ յար սիրիմ, ումբրես չանիմ խեր, նազանի:

Աշխարումըս [դուն իմ] ջան իս,
Դուն իմ շահ իս, սուլթան, խան իս.
Ի՞նչ կուլի միզ մըտիկ անիս
Հազարեն մե ջեր, նազանի:

Ղարիբ դավրիշ իմ, հաջ չունիմ.
Գըլխիս էրծաթե թաջ չունիմ.
Յիս քիզ ավել իլաջ չունիմ.
Դու դառի ինձ տեր, նազանի:

Կըրակ տըվիր, կրակեն ավել.
Չախմախ էլ ունիս դու, ղավ էլ.
Աշխարումըս քիզնից ավել
Ո՞վ ասավ, թե կեր, նազանի:

Սայաթ-Նովեն իմ, ճար չունիմ,
Յիս վարթըն իմ, մին խար չունիմ,
Թե դուն ասիր յադ յար չունիմ,
Իղրարըտ էտ էր, նազանի:

Էսպես լավ գարեհլիի ձայնով է (երգչի որդի Օհանի ծան. ):