Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

19

Իմ էս ցավի նըման ցավը թուղ վուր ամեն մարթու բըռնե.
Լիրթ ու թոքը կու չորցընե, ում սըրտումըն սա բուն դընե,
Ում տունն ընգնե` ախպեր, ծընող, դիփ իրարից կու բաժանե.
Էրկու խոսկով անգիր ասիմ` սերը վուր կա` դըժար բան է:

Լիզուն բերնում մեռցընում է` էլ չիս կանա մի բառ ճարի,
Վազնի ճուղքից կապեր ունե` պինդ կու կապի, կու չարչարի,
Աստված չանե մե գամ յիրթվիս, էլ փրգվիլը խիստ դըժար է,
Իմ լավ հալին ինքը տերը թող օչովի արժան չանե:

Աշխարըս քի թարիփ կոնե` դուն սիրուն իս ջեյրանի պես,
Էնդու համա աղաչում իմ` սիրտ ունենաս իմինի պես.
Էրնեկ ըլի քու սիրածին` սիրտ կունենա ասլանի պես`
Ռոստոմ-Զալն էլ չը պատահե էն թըրին, վուր նա կու հանե:

Եկ մե փուքըր անգաճ արա. քու էշխեմեն էլավ դարդըս.
Էլ ինչի՞ իս հադա տալիս` առանց էն էլ նաչար մարթ իմ.
Դուն մե քաղցըր կաթնախպուր իս, առուտեհան բացված վարթ իս,
Ալ ու ալվան տերիվներով, հոտըտ արար-աշխար կառնե:

Գիշիրնիրըն դուսն իս ըլում` չիմ գիդի տանն ո՞վ է մընում.
Չինի թասն ինձ բան չի անի... յիս զարթուն իմ` սիրտս է քընում,
Մեռնիմ էն սուրփ փիրի հոքուն, յիս խումար իմ, չի՞ս իմանում,
Էս «հայ-հույինե Սայաթ-Նովեն կու դիմանա` ինչ էլ անեն: