Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

5

Յարիս բաղը մտա, խիլքս կորցըրի,
Մեկ էլ դուռը փակ տեսա յիդ գնալիս.
Բան չիմացա, մենակ, շիվար մնացի...
Բաղում սալբի ծառիրն էին լանգ տալիս:

Ասի, - զալում, լավ է սպանիս նոքարիտ.
Վատ բան ասիլ մի տա, լիզվիս կա բարիք.
Ուրախ լավ է, կինքըտ ուրախ էրկարի,
Ջանս մատաղ իմ տվի քու ցավին յիս:

Մե քիչ մնա', ա'նգաճ արա իմ խոսկին.
Եկ նուրմեկանց ձեռըտ դիր իմ աչ ձեռքին.
Յաղութ, ալմաս, լալ ու գոհար իս անգին.
Չոլումն ազատ թողած ջեյրան, մարալ իս:

Յիս մե խոնդքար էի, ջարըս կորցըրի,
Մե սովդաքար էի, զարըս կորցըրի,
Իմ աննման գոզալ յարըս կորցըրի,
Էլ վո՞ւնց գթնիմ ծովումըն պահածին յիս:

Արարմունքըտ արմանք բան է ինձ ամա.
Ռոստոմ-Զալի թուրըտ մահ է ինձ ամա.
Յիս հիվանդ իմ, լացըտ շահ է ինձ ամա.
Աչկըս ճամփիտ ջուր է կտրի, եկ ինձ տիս:

Արիվ լուսին էրեսըտ է հայելի.
Մա'տաղ իմ քիզ, ուրիշը թող պետք չըլի.
Թե ուզում իս էշխի խաղիր գովելի,
Սայաթ-Նովեն մե փիլի բիռ կուտա քիզ: