Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

68

Աբըն-Աստված, որ քու ձեռքով աշխարքին հիմք դըրեցիր.
Սը-սուլթանը լավ կիմանա, թե երկրում ի՞նչ արեցին:

Խաթա բերող խոսք մի ասե, ղաբուլ չունէ զալումըն,
Հոգիտ իստակ պահե դուն միշտ, լիզվիտ հալըն իմացի:

Քու խոսքերին շոռ չխառնես, սադայելի գործ չանես,
Ցուրտ ձմեռվա ղադրը քաշե, անբան կյանքեն վազ անցի:

Խոսքը որ կա, լա'վ իմանաս, այբուբենով թամամ է,
Լալ-գոհարը լավ սովորա'ծ Սայաթ-Նո'վա հալաբցի:

[Գազել]
Էս դիվանին Արութինի ասած է (սկզբից).
Էս իլահին Արութինի ասած է (վերջում):