56
Հուր
իս
էշխով
կըրակած,
Խոսկ
իմ
ասում
առակաց,
Իմ
սիրամա-էրծաթ
ախպեր`
Օսկեջըրով
վարակած:
Համբուրիմ`
սիրով
համբուր,
Վունցոր
խեչին
է
դաստուր.
Ով
քիզ
խայան
մըտիկ
տա,
Դառնա
էրկու
աչկով
կուր:
Վուր
յիս
ասիմ`
իմացի,
Էշխի
մեչըն
հիմացի.
Ինձ
հուրյան-բիրյան
արիր,
Ասում
իս,
թէ
դիմացի:
Հուր
իս,
սիրով
սիրական,
Քիզի
ղուլուղ
պատվական,
Հազար
թուրլու
կերակուր,
Սուրփ
գինի
անապական:
Պըխտուր
սիրտըտ
պարզ
արա,
Բլբուլի
պես
փարզ
արա,
Աստըձուն
փառք
Քաղկումն
իս`
Դարդըտ
Խանին
արզ
արա:
Արզ
իս
անում
հազարին,
Հա~
զարբաբին,
հա~
զարին.
Սիրտըս
յարալու
արիր`
Աչկըս
գուլա
հա~
զարին:
Հազարին
հազար
պիտի,
Էրած
սրտին
ճար
պիտի,
Յիս
մե
էշխի
ջունուն
իմ`
Ինձ
մե
դողրու
յար
պիտի:
Յարի
լիզուն
բլբուլ
է,
Դաստամազըն
սըմբուլ
է.
Սայաթ-Նովեն
լալիս
է,
Մա՞կար
ղարիբ
բլբուլ
է:
Բայաթի