Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

18

Աստղալուսով ծովըն ինչպես կու ցամքի.
Մաղով Քըռի ջուրըն ինչպես կու չափվի.
Որքան գուզե քամին փըչե մինձ ուժով,
Ժեռ քարեմեն յի՞փ կանա մի բան տանի:

Գուզե մորթե, ձըկնեմեն ձեն չիս լըսի,
Իշի վուտքին էն ո՞վ խինա կու քըսի.
Բամբակին էլ ավազը վունց կու հասնի,
Թեգուզ լըցնիս մեչը ղութնի յորղանի:

Պղնձե թասըն վուրքան ուզես կըլեկի,
Քըսանն էլի չարժե էրծաթի մեկին,
Լավ շուշին էլ չին տա հին ալմասի գին,
Թեգուզ շուշին քաշիս օսկե մատանի:

Մարթ կա, իսկը վունց սատանի մե մըշակ,
Չար սատանի տունը դառնա բըրիշակ.
Կարկաժը վունց կուլի Շիրազի շուշա,
Ինչքան բարցըր թարեքումըն տիղ անին:

Դուն չասիս, թե էս խիղճ սազա'նդարն ո՞վ ա.
Խոսկիս տերն իմ, հունարըս էլ գըրով ա.
Արո'ւթինն իմ, ինձ կոսին Սայաթ Նովայ .
Հենց բան կոսիմ, վուր ամբերում ձեն հանի:

(1751)