Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

74

Նազանի նազլուն տըվից հըրաման,
Պըռունգըն շարժից, լիզվին տվից խաղ. ինչ էլավ նահախ.
Նահախ արից ուստեն, վուր քաշից զարնիշ,
Նազլուի դեմքին խալ դըրից մե շախ, յարն էլ դըրից դաղ:

Էս դաղը թողից նազանին սըրտիս,
Վուր էշխումն էրվիմ, հա' տապակվիմ յիս,
Դիդարին կարոտ ման գամ գըժի պես.
Զա'լում, ռա'հմ արա, մե գամ նայե նախ, հետո վառե սաղ:

Սաղ էրից, վառից ջիգարըս, ջանըս,
Փալագն էլ փակից աղոթարանըս.
Էս չո'գան, էս սա'զ, էս էլ մե'յդանըս.
Խո'սկ ասա, վունցոր կըրակ ու չախմախ` հատ-հատ ու անվախ:

Անվախ իմ խոսկըս խորթ է հիմարին,
Վունց վարժապիտը` լալիկ անճարին,
Վունց ավարա ղուշ` վարթի սաջարին.
Ղարիբ բլբուլն է, վուր կու պըտրե բաղ` կընգնե վարթի թաղ:

Հենց վարթի թաղ է` յարիս վարսերը,
Խիլքից կու հանե նազ ու ղամզերը.
Ե'կ, Սա'յաթ-Նովա, երգե' քու սերը,
Թեգուզ խիղճ չունե էդ նազլուն շարմաղ` օսկումըն շաղաղ:

Էս եդագլամա-զանջիրլամա է. Արութինի ասած: