Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

79

Թե ուզում իս, հայր Աբրամի պես ապրիս,
Հաստատ հույս ու հավատետ անց մի կենա.
Ի՞նչ գրած է, էն է գալու միր գլխին,
Տիրոջ դըրած կարքեն փախչիլ ո՞վ կանա:

Թե վուր մե տիղ լալ ճանանչող չը ճարվի`
Ալմասիտ խամ քար կոսին ու չին առնի.
Սովդաքարն էլ զառն ու խամը թե խառնի,
Զառ-ղումաշըտ նրա մոդըն մի' բանա:

Խիվ սիրտ, լսի', էս բանը քիզ` աղ ու հաց.
Էս խըրատիս եկ անգաճըտ պահե բաց.
Գինըտ չիմացողի սուփրից հիռու կաց`
Նըրա գինին մե զահա'ր է քիզ համա:

Մահը վուր կա, մե դըժոխկ է, դրախտ չէ.
Գետ մի մտնի, չասիս կարմունջը մոդ չէ.
Արմատ չի տա, կու չորանա, թե հող չէ`
Ժեռ քարումն սիրմ ցանիլը զո'ւր բան ա:

Սի'րտ, աշխարքում թեգուզ ջանն է պաշտելու`
Աչկըտ մի' դիր հարամ ապրանք ուտելու.
Ա'նգաճ արա, մե խըրատ էլ կա տալու`
Սա'յաթ-Նովա, կյանքեն շո'ւտ մի հեռանա:

Էսպես վարսաղ-օգութլամա. Արութինի ասած է: