Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԺԶ
ՏԷՐ-ԱՆԱՆԻԱՅԻ` ՍԻՒՆԵԱՑ ՆՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԼԻՆԵԼԸ. ՆՐԱ ԱՂՈՒԱՆՔ ԳՆԱԼԸ ԵՒ ԱՅՆՏԵՂԻ ԵՍՎԱՂԷՆ ԹԱԳԱՒՈՐԻՑ ՊԱՏՈՒԻ ԱՐԺԱՆԱՆԱԼԸ

 

Վրայ հասաւ [ժամանակը], որ մենք պիտի պատմենք ցանկալի ու շատ լաւ դէպքերի, այսինքն` մեր խաւարած ու անգործութեան մատնուած եկեղեցու եւՍիւնիքի մետրոպոլիտութեան աթոռի նորովի նորոգութեան մասին: Չէ՞ որ այս աշխարհը վերակացուեւ ուսուցիչ չունէր վաղուց ի վեր, Անդոկի [ժամանակուայ] աւերմունքից մինչեւ Վասակ իշխանի տիրապետութիւնը: Իսկ մեծ Սահակը, երբ իր հայրապետութեան ժամանակ վերանորոգում էր Հայաստանը, շրջում էր բոլոր տեղերում, ուղղում ուլրացնում եկեղեցու կարգերը, Մեսրոպի աշակերտ Անանիային էլ, որ թարգմանիչ էր ու առաքինութեամբ լի, ձեռնադրեց Սիւնիքի եպիսկոպոսութեան համար`նստելու մետրոպոլիտութեան աթոռին եւ կոչուելուհայոց պատրիարքի նախաթոռ: Եւ նա եկաւ, նորոգեց իրմեծ թեմի տասներկու գաւառները: Իսկ երբ վերին պարգեւումով սուրբ Սահակի ու սուրբ Մեսրոպի ձեռքով սկզբնաւորուեց հայ դպրութիւնը, Սիւնեաց աշխարհում նա դպրոցներ հիմնեց եւ ղեկավար նշանակեց իր դասընկեր Բենիամինին: Շատերին ջանադրութեամբ սովորեցրեց հայերէն գրութեամբ ու դարձրեց աստուածային Կտակարանների գիտակներ: Եւ սա կարգաւորելուց յետոյ իր հետ վերցնելով Բենիամինին` գնաց Աղուանից աշխարհը, Եսվաղէն թագաւորի մօտ` Մեսրոպի խնդրանքով. եւ միասին նրանց ազգի կոպիտ լեզուին համապատասխան գիր ստեղծեցին: Մնացած կռապաշտութիւնը սրբեց, քրիստոնէական վարդապետութեամբ լուսաւորեց աշխարհը կրկին անգամ: Եւ Բենիամինին թողնելով թարգմանութեան ու մանուկների դպրոցների [գործի] վրայ` ինքն` Անանիան, կամեցաւ այնտեղից վերադառնալ:

Իսկ Աղուանքի Եսվաղէն թագաւորը, որպարսից թագաւոր առաջին Շապուհ Արտաշիրեանի քրոջ թոռն էր, նրան պատիւ անելով երախտահատոյց է լինում. պարգեւում է իր թագաւորական դրօշը` մետաքսեայ ոսկերիզ նուրբ հիւսուածքով, գլխին ոսկեգունդ, վրան` պատուական խաչ: Հրամայում է, որ Սիւնեաց եպիսկոպոսները իրենց հետ այն շարունակ ման ածեն` ի յիշատակ Աղուանքի թագաւորների: Սա մեզ մի փոքր ցոյց է տալիս քերթողահայր Մովսէսը, իսկ ամբողջը ճշտութեամբ` նրա աշակերտ Պետրոսը` Սիւնեաց եպիսկոպոսը: Երբ Յազկերտը չարչարում էր հայոց քահանաներին ու իշխաններին, այս Անանիան նրանց հետէր: Սա յետոյ մասնակցեց Շահապիվանի ժողովին, որտեղ էր եւ Յովհան Մանդակունին. եւ նրանք եկեղեցու կանոններ ստեղծեցին: Անանիան քառասուներկու տարի մնալով Սիւնեաց մետրոպոլիտութեան աթոռին` որպէս Մեծ Հայքի պռոտոֆրոնտէս, կեանքն աւարտեց, գնաց Քրիստոսի մօտ: