Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

  ԻԸ
ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱԹՈՒՍԱՂԱՅԻ, ՀԵՐԱԿԼԻ ԿՈՂՄԻՑ [ԳՈՒՄԱՐՈՒԱԾ] ԿԱՐՆՈՅ ԺՈՂՈՎԻ ԵՒ ՔԱՂԿԵԴՈՆԻ ԱՂԱՆԴԻ ՄԷՋ ԵԶՐԻ ՇԱՂԱԽՈՒԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երանելի հայր եւ բազմապայծառ ճգնակեաց տէր-Դաւիթը, քսանեօթ տարի մնալով Սիւնիքի մետրոպոլիտութեան աթոռին, վախճանւում է: Այնուհետեւ որպէս տեղապահ աթոռը գրաւում է մեծ քերթող եւ անյաղթ փիլիսոփայ Մաթուսաղան, որը դաստիարակուել էր ամենայն պարկեշտութեամբ, աճել ամենայն առաքինութեամբ, սովորել էր քերթողութիւնը, վարժուել ճարտասանութեամբ, հմտացել փիլիսոփայական գիտութիւններին, լի էր ամենայն իմաստութեամբ եւ կատարեալ գիտութեամբ: Եւ քանի որ Սիւնեաց աթոռը հայոց վարդապետների մէջ մեծապատիւու առաջնակարգ էր, եւ որովհետեւ վաղնջական ժամանակներից սուրբ Սահակի ու Մեսրոպի կողմից վերապահուած էր նրանց վարդապետներին թարգմանութիւններ կատարել ու մէկնաբանել, լինել հայոց բոլոր վարդապետների պարագլուխ ու առաջատար, այդ պատճառով էլ տեսնելով այն ժամանակ իմաստառատ ճառագայթներով պայծառացած երանելի Մաթուսաղային, որ դաստիարակուած եւ կրթուած էր նոյն տեղում, նրան հաստատեցին եկեղեցու վարդապետի աստիճանին, նստեցրին բոլոր վարդապետների գլուխ, րաբունարանի բարձր ու ազդեցիկ ամբիոնում, որից գետի պէս բխում է աստուածային իմաստութիւնն ու փարթամացնում բոլոր աշակերտողներին:

Կոմիտաս սուրբ պատրիարքը, այս համբաւից սքանչացած, շրջանցելով կաթողիկոսարանի բոլոր վարդապետներին, այլեւ Արշարունիքում գտնուող հայոց վարդապետարանը, որտեղ Հայաստանի ճարտարներն ու գիտունները հաւաքել էին մանուկներին` [ուսուցանելու], - դա այն վարդապետարանն է, որ Երասխաձորում է եւ այժմ էլ Վարդիկ հայր է կոչւում, - Սիւնեաց քերթող Մաթուսաղայի մօտ է ուղարկում իր դեռահաս սանին` իրեղբօրորդի Թէոդորոսին, որին ինքը մեծափափագ սիրով դաստիարակում էր սրբութեամբ: Մաթուսաղան նրան ընդունելով` մեծ զգուշութեամբ սովորեցրեց եւհասցրեց գիտութեան բարձունքներին` զարդարելով տեսականով ու գործնականով:

Ապա հայոց պատրիարք տէր-Կոմիտասը վախճանուելով դրւում է տապանում իր շինած եկեղեցու մէջ, սուրբ Հռիփսիմէի հանգստարանի մօտ, եւ աթոռին նստում է Քրիստափորը` ազնուական տոհմից, երեք տարի, իսկ սրանից յետոյ` եկեղեցու խաւարաբերԵզրը` տասը տարի: Սա Նիգ գաւառի Փառաժնակերտ գիւղից էր: Սրա կաթողիկոսութեան երրորդ տարում, երբ Դաւիթ Սահառունին վախճանուել էր, եւ հայոցմարզպանութիւնն ստանձնել էր Թէոդորոս Ռշտունին, Հերակլ կայսրը հրաման արձակեց Հայոց եւ Ասորաց աշխարհներին` գալ-հաւաքուել Կարին քաղաքում դաւանանքի քննութեան համար: Եւ ինքն էլ, հետըվերցրած յունական ճարտարաբան մարդկանց, եկաւայնտեղ: Ապա իշխան Թէոդորոս Ռշտունին եւ հայոց միւս նախարարները, խորհուրդ անելով Եզր կաթողիկոսի հետ, ասացին. «Մենք շտապ գնում ենք արքային ծառայելու: Դու ընտրի'ր մեր ժողովրդի գիտուններին ու մեր հայոց եպիսկոպոսներով ե'կ այն ժողովին: Բայց չլինի թէ տեղիցդ շարժուես առանց Մաթուսաղա Սիւնեցու եւ Յովհան Մայրագոմեցու, ու չլինի, որ չարը փլցնի մեր հաւատքի գեղեցիկ շինուածքը: Ահա', տէ'ր կաթողիկոս, օրն է կռուի եւ յաղթանակի, օրը փրկութեան եւ ժամանակը պատշաճ: Գօտեպնդուի'ր որպէս կատարեալ տղամարդ, սպառազինուի'ր հաւատքի ամրութեամբ, որ յունական հանդէսի մէջ չթուլանաս ու չպարտուես ճարպիկ խաբեբաներից, եւ մենք չկողոպտուենք ուչզրկուենք մեր ճշմարտացի դաւանանքից»:

Եւ կաթողիկոսը պատուաւոր մարդկանցից հրաւիրակներ է ուղարկում Մաթուսաղայի մօտ ու նրանյայտնում վրայ հասած վտանգի մասին, հրաւիրումմիասին հոգալու անհրաժեշտ անելիքը: Իսկ նա, չկամենալով խափանել վարժարանի գործը, իր ցերեկուայ ու գիշերուայ ճիգ ու ջանքը, չի գնում: Ապա կաթողիկոսը կրկին հարկադրում է նրան գնալ, բայց նաչի համաձայնում. պատճառ բերելով մարմնի տկարութիւնը` նրա մօտ է ուղարկում վերոյիշեալ Թէոդորոսին` իր աշակերտին, Կոմիտասի եղբօրորդուն: Նաեւ թուղթ է գրում դաւանութեան մասին, որի ձեւով թերեւս խօսեն: Այդ թուղթը կայ Տօնագրքում, եւ մենքէլ այստեղ զետեղեցինք: Մաթուսաղան աղաչում է չգնալու համար չմեղադրել: Ասում է. «Դուք ինքներդ գիտուն էք, ձեզ հետ էլ ունէք աշխարհալոյս վարդապետ Յովհանին, ուրիշ շատ գիտուններ ու ճարտարաբաններ էլ կան ձեզ մօտ, իսկ մեր կողմից ուղարկուեց մեր աշակերտ Թեոդորոսը: Դա կբաւականացնիե:

Սակայն Եզրը իր հետ չի վերցնում Յովհանին, այլ վստահ լինելով Թեոդորոսի վրայ` գնում է ժողովի, Հերակլի մօտ: Ապա Հերակլը հարցնում էնրան. «Դաւանանքով ինչո՞ւ չէք միանում մեզ հետ»: Եզրն ասում է. «Բարերա'ր արքայ, եթէ կամենաս, դա հեշտկլինի, միայն հրաժարուիր Քաղկեդոնի ժողովից ուԼեւոնի տոմարից, եւ մենք կմիաբանուենք»: Ապա թագաւորը, վերցնելով Քաղկեդոնի ժողովի դաւանութեան թուղթը, դնում է իր մօտ եղող սուրբ խաչի վրայ ու ասում. «Ահա, տե'ր կաթողիկոս, ա'ռ, կարդա' եւ քննի'ր, թէ դրա մէջ կա՞յ որեւէ արատ կամ թիւրութիւն, ցո'յց տուր ինձ, եւ ես բոլոր յոյներին քո դաւանանքին կդարձնեմ ու կայրեմ այս թուղթը. իսկ եթէ ոչ, ապա դուք էլ միացէք մեզ հետ»: Կաթողիկոսը վերցնելով թուղթը տարաւ իր իջեւանը. երեք օր քննեցին եւ չկարողացան վերահասու լինել նրա ծածուկ ու անյայտ աղանդին: Եկան թագաւորի մօտ ու ասացին. «Թագաւորը յաւիտեան ապրած կենայ, սրա մէջ թիւրութիւն չգտանք, ամէն ինչով համապատասխանում է սուրբ հայրերի ճշմարիտ դաւանութեանը»: Թագաւորնասում է. «Այժմ համաձա՞յն եք մեզ հետե: Կաթողիկոսն ասում է. «Այս խնդրում համաձայն ենք, բայց չենք ընդունում այն, որ ձեր եկեղեցականները անկաշկանդեն պոռնկութեան ու այլ պղծութիւնների մէջ եւ հաղորդութիւն են ստանում առանց խտրութեան»: Թագաւորն ասում է. «Մեր խօսքը դաւանութեանն է վերաբերում եւ ոչ թէ [նման] գործերի քննութեանը. դուք` հայերդ, ունէք անբնական պղծութիւններ... դրանք վերացրէք Հայաստանից, մենք էլ յիշեալները կվերացնենք Բիւզանդիայից: Անառականոցներն ում ունին Քաղկեդոնի ժողովը չի ստեղծել, որ դուք այժմ յիշում էք: Դրա համար իշխանները [կարգ] դրեցին, որ այլանդակ չարիքները երեւան չգան»:

Եւ կաթողիկոսը թագաւորից հեռանում էառանց պատասխանի: Խորհրդակցում է ասպետի ու այլ իշխանների հետ, թէ ի'նչ անեն, ասում է. «Հիմնաւորում չենք գտնում»: Ասպետը խոժոռուելով ասում է ցասմամբ. «Քեզ չասացի՞, թէ առանց Մաթուսաղայի ու Յովհանի մի' գայ այս ժողովին: Ահա' քո տգիտութեամբ մեզ կորստեան մատնեցիր»: Եզրն ասում է. «Մաթուսաղան չեկաւ, իսկ Յովհանը չկամեցաւ թողնել եկեղեցին ու կաթողիկոսարանը, եւ բոլորն էլ ասացին, թէ Մաթուսաղայի աշակերտը հետներս է, մենք ուրիշ մարդու կարիք չունենք. նա բաւական է»: [Մաթուսաղայի աշակերտ]   Թեոդորոսն սկսում է խօսել եւ ասում է. «Ինչո՞ւ եք վիճում ու ինչո՞ւ եք տրտմել: Նրանց մէջ դաւանութեան հարցում թիւրութիւն չկայ, այլ մենք ու նրանք մէկ ենք: Նրանք բունն ու արմատներնեն, եւ մենք` մի ոստը` նրանցից բուսած, ընդունել ենք քրիստոնէական հաւատքն ու բոլոր կարգերը: Պէտք չէ ընդվզել նրանց դէմ ու պոկուել մեր արմատից, այլ մենք` կրտսերագոյններս, պիտի հնազանդուենք նրանց`աւագագոյնների հրամաններին. եւ [այդպիսով] կլինենք մէկ հօտ ու մէկ հովիւ»:

Այս խօսքերով անմիջապէս խմորեց իշխանի ու եպիսկոպոսների միտքը: Եւ քանի որ Եզրը արքայից ագահութեամբ ակնկալում էր փառք ու հարստութիւն, իր միտքն էլ թուլացել էր ճշմարտութիւնից, միայն քաշւում էր իշխաններից եւ եպիսկոպոսներից` ինքնակամ ու առանձին համաձայնելու: Իսկ երբ լսեցին Թեոդորոսի այն խօսքերը, միասին գնացին թագաւորի մօտ ու յանձն առան Քաղկեդոնի դաւանանքը: Պատարագարեցին ու միմեանց հետ հաղորդութիւն ընդունեցին եւ արքային միաբանուելու համաձայնագիր տուեցին: Խնդրեցին նաեւ Քաղկեդոնի օրէնքը, որը եւ թագաւորը տուեց ոսկեգիր մագաղաթով: Եզրին էլ պարգեւեց Կողբ գիւղաքաղաքի երրորդ մասն ու ամբողջ աղահանքերը: Օ~, անմիտ ու չար առեւտուր: Եւ այդպէս խիստ մեծ փառքով ու երեւելի պարգեւներով հրաժեշտ տալով արքային, Դուին վերադարձան ճշմարիտ դաւանանքից կողոպտուածները: Նրանք ցանկացան այնտեղ ժողովով հաստատել նոր ընդունած օրէնքները: Յովհան Մայրագոմեցին դրան չհամաձայնելով` Եզրի կողմից անարգուեց ու հալածուեց: Իսկ ինքը Եզրին [ասում էր]. «Յիրաւի' Եզր կոչուեցիր, որովհետեւ եզր ու վախճան եղար ճշմարիտ դաւանանքինե:

Նաեւ Սիւնիքից եկաւ Մաթուսաղան եւչափազանց տրտմեց կատարուած չարիքից, բայցմիաժամանակ պապանձուեց ու լռեց, որովհետեւ չարիքն իր աշակերտից էր ծագել: Իսկ ժողովականներն ու Եզրը, շատ սիրաշահումներով նուաճելով նրա կամքը, համաձայնեցրին ձեռնադրուելու Սիւնիքի եպիսկոպոս, եւ ձեռնադրեցին էլ ու մեծ պատուով ուղարկեցին իրաթոռն ու թեմը: Նա էլ գալով ամենայն ջանադրութեամբ զգուշացրեց իր թեմին չշաղախուել քաղկեդոնական աղանդով, այլ ամուր պահել սուրբ հայրերից աւանդուած ճշմարիտ դաւանանքն, որը եւ պահում էինսուրբ Գրիգորից մինչեւ այն ժամանակ: Եւ նրա մէջ էլ մնացին Սուրբ Հոգու շնորհիւ: Իսկ Հայաստանը յիշեալ աղանդի մէջ մնաց վեց կաթողիկոսների օրօք`ութսունհինգ տարի, մինչեւ սուրբ եկեղեցու զարդարուն զաւակ, բազմերջանիկ ու գովելի Յովհան Օձնեցին, որի ձեռքով Հայաստանը նորոգուեց ու մաքրուեց այդ աղանդից: Իսկ երանելի Մաթուսաղան, Սիւնիքի մետրոպոլիտութեան աթոռին մնալով տասնութ տարի, վախճանուեց: Առաքինական բազում ու մեծամեծ վաստակներով գնաց Տիրոջ մօտ` ստանալու վաստակներին արժանի այն, ինչ աչքը չի տեսել, ականջը չի լսել ու մարդու սրտի մէջ չի ընկել: