Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԱ
ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԷՐ-ՅՈՎՀԱՆՆԷՍԻ, ՏԱԹԵՒԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՐԱՆԻ ՄԵԾ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՈՒ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՅԼ ԿԱՌՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երիցս երանելի ու բազմերջանիկ հայրապետայս տէր-Յովհաննէսն էր, որ Սողոմոնից յետոյ նրափոխարէն նշանակուեց Սիւնեաց մետրոպոլիտութեանաթոռակալ: Սրա մասին պատմւում է, որ Նորիկ գիւղից միորբեւայրի աղքատ ու մուրացիկ մարդու որդի է եղել: [Հայրը] յետոյ մի անզգամ կին էր առել, որը պահում էրգիւղատիրոջ ընտանի թռչունների երամները, խորթութեամբ ու ոխով էր վերաբերւում իր խորթ որդու`փոքրիկ պատանեակ Յովհաննէսի հետ. շարունակ ծեծելովու քաղցած պահելով տանջում էր նրան: Մի օր էլմանուկը, [որ օգնում էր խորթ մօրը], այդ թռչուններիցշատ ճտեր կորցնելով, չհամարձակուեց տուն մտնել: Այլ փախաւ ու Հոգու առաջնորդութեամբ եկաւ Տաթեւիվանքը եւ բնակուելով մի կրօնաւորի մօտ` ուսում առաւու հասունացաւ: Քանի որ լի էր աստուածային շնորհով, հարուստ բանականութեամբ ու պայծառ յիշողութեամբ, ուստի արժանի համարուեց աստուածային օծութեան եւՍիւնեաց եպիսկոպոս տէր-Դաւթի կողմից ձեռնադրուեցքահանայ: Հմտանալով Աստուածաշունչ գրքին`կատարելութեան հասաւ ե'ւ գիտականօրէն, ե'ւգործնականօրէն: Տէր-Սողոմոնի օրօք ստանձնեցեկեղեցու փակակալի պաշտօնը, դարձաւ տեղիեկեղեցական բոլոր ստորին պաշտօնեաների ղեկավար ուեկեղեցապանների աւագ:

Այնուհետեւ հասաւ առաքինի Սողոմոնիվախճանը: Հաւաքուեցին Սիւնեաց իշխաններն ունրանց ազատները, նահանգի վանքերի կառավարիչները, ինչպէս եւ աւագ տանուտէրերը` ըստ տարբեր գաւառների, եւ սուրբ եպիսկոպոսի մարմինը հողին յանձնելուցյետոյ նոր հայրապետի ընտրութիւն կատարեցին: Հաւաքուած այդ բոլոր մարդիկ ձայն բարձրացնելով`իրենց առաջնորդ էին պահանջում Յովհաննէսփակակալին: Ամբողջ բազմութեամբ հաւանութիւն տալով`նրան մեծապատիւ փառքով ուղարկեցին հայոց տէր-Գէորգկաթողիկոսի մօտ: Եւ նա ձեռնադրուելով մեծաշուքպատուով վերադարձաւ ու նստեց մեր Սիսական տանմետրոպոլիտութեան աթոռին: Այս երանելին տեսաւ, որեկեղեցին նեղ էր, անշուք ու երկար ժամանակներիցհնացած, երկրաշարժից էլ խարխլուած: Եւ քանի որանպատշաճ էր այնպիսի մեծ կենտրոնականաթոռանիստի սուրբ հայրապետանոցի աշխարհագումարժողովարանի համար կաթողիկէ եկեղեցուց զուրկլինելը, այդ պատճառով ներքնապէս շարունակմտատանջւում էր եւ հնար չէր գտնում, որովհետեւ միկողմից` չէր համարձակւում քանդել առաջին սրբերիհիմնադրած տաճարը, իսկ միւս կողմից` թւում էր, թէանմատչելի է անհրաժեշտ հսկայական ծախսի կատարումը: Ապա երազի մէջ հրեշտակից հրաման ստացաւ` հինը միկողմ թողնել եւ նոր եկեղեցու շինարարութիւն սկսել: Եւ այն տեսիլը կրկնուեց ու երրորդուեց, մինչեւ որհրեշտակը լրիւ հաւաստի դարձրեց իրողութիւնը, որխաբուսիկ երեւոյթ չկարծուէր. իր գաւազանով էլսահմանագծեց տեղը ու հրամայեց կառուցել գլխաւորառաքեալներ Վէմ-Պետրոսի եւ Պօղոսի անունով: Գործիհամար քաջալերեց` ասելով. «Դա մարդու կողմից չիկատարւում, այլ Տէրն է ուզում իր փառքի համար տունկանգնեցնելե: Եպիսկոպոսը զարհուրեց եւ քնիցարթնանալով` երկար ժամանակ ապշած էր մնացել: Վերկացաւ, եկաւ այն տեղը եւ միաբաններին ցոյց տուեցհրեշտակի սահմանագծածը: Այս մասին տեղեկացրեց նաեւՍիւնեաց մեծ եւ գահերէց իշխան Աշոտին` Վասակիեղբօրը, Փիլիպէի որդուն, Սմբատի, Սահակի ու Բաբկէնիհօրը, եւ նրա կին երանելի խորահաւատ Շուշանին, Գեղարքունիք գաւառում բնակուող միւս իշխանին`Գրիգոր Սուփանի որդի Գաբուռ Սահակին, եւ ԲաղքիՁագիկ կոչուած միւս իշխանին` Ջեւանշերի հօրը: Նրանքոգեւորուեցին ու աստուածային տնօրինութեամբ շտապկերպով այնտեղ բերուեցին եւ հիացած այն սքանչելիերազով` համաձայնութեամբ ու համամտութեամբ գործիանցան եւ ջանում էին արագ կերպով կատարել: Այնուհետեւ բացուեցին նրանց գանձարանները, եւգանձերը առատապէս ծախսւում էին շինարարութեանկատարման համար: Բայց գլխաւորապէս մեծ իշխան Աշոտըեւ տէր-Յովհաննէս եպիսկոպոսն էին մեծամեծ ծախսերովու ջանքերով կանգնած այդ գործի վրայ եւաստուածային կամակցութեամբ սկսեցին կառուցումը: Հիմքը գցեցին հայոց երեք հարիւր քառասունչորսթուականին, Աշոտ թագաւորի որդի Սմբատ Բագրատունինահատակի թագաւորութեան, Փիլիպէի որդի ԱշոտիՍիւնեաց իշխանութեան, տէր-Գէորգ Գառնեցի հայոցկաթողիկոսի գահաւորութեան ժամանակ, Աշոտիհրամանով ու կամքով, տէր-Յովհաննէսի միջոցով, որըեւ եկեղեցու վրայ արձանագրել էր այսպէս. «Այնտարում, երբ հայոց երեք հարիւր քառասունչորսթուականն էր, եւ Զատիկը` նաւասարդի 4-ին, ես`տէր-Յովհաննէսս, որ Սողոմոնից յետոյ կարգուեցիՍիւնեաց եպիսկոպոս, այս եկեղեցու կառուցման սկիզբըդրեցի:

Եւ այսպէս կառուցեց եկեղեցին`երկնակամարի նման գմբէթայարկ, որպէս հրեշտակներիզբօսարան եւ մարդկանց քաւարան, տաշած վէմերով ուքերած քարերով, որմնադրական արհեստովյարմարեցուած, տեսնողների աչքերը շլացնող: Նրաբարձրութիւնը հարիւր կանգուն էր, երկարութիւնը`քառասունութ, լայնութիւնը` քսանչորս: Իր մէջընդգրկում էր չորս խորան, բացի աւագ խորանից: Եւ այդշէնքի մէջ Սողոմոնեան տաճարի կամ Զորաբաբելեանինմանողութեամբ կառուցել էր երկու հրաշակերտսիւներ` բոյոսն ու հաքումը, որոնք ամուր կերպովմիացուած խարիսխներով եւ գեղեցկագիր ուբարձրաբերձ թակաղաղներով ամբողջապէս վերցրածպահում են կամարակապ, քարակարկառ յարկի հսկայականծանրութիւնը: Սա ծառայում է որպէս խորհրդանիշերկու գլխաւոր առաքեալների` Պետրոսի եւ Պօղոսիհամար, որոնց նշխարներից դրուեցին այդ սիւների տակ. առաքեալների, հայրապետների, նահատակների այնտեղհաւաքուած բազմաթիւ սուրբ նշխարները դրուեցինեկեղեցու հիմքերի մէջ ու անկիւններում: Տասնմէկտարում ահա այսպէս աւարտելուց յետոյ եկեղեցու մօտ, հարաւային դռան դիմաց, կանգնեցնում է մի զարմանալիսիւն` Սուրբ Երրորդութեան անունով, երեսապատուածմանր քարերով, երեսուն կանգուն բարձրութեամբ: Պարսպում է եկեղեցին սրբատաշ քարերով, ապա եւվանքը` կոփածոյ քարերով: Եւ քանի որ տեղանքնանյարմար էր, ուստի գետնի հաստ թմբերը հարթում է, խոր տեղերը բարձրացնում կրաշաղախ պատերով: Շինումէ եւ գետնափոր գաղտնարաններ եկեղեցուց ներքեւ, հողի տակ ծածկուած` բազմաթիւ կացարաններ ուդարաններ` եկեղեցու կարիքների համար: Հարթելով ուհաւասարեցնելով տեղանքը` շինում է նաեւ սրբաշէնսեղանատներ, արհեստանոցներ, մթերանոց-պահեստներ, սրբատներ ու գրատներ: Եկեղեցու բակում կառուցում էաղօթատուն եւ Սիւնեաց իշխանների ու եպիսկոպոսներիհամար` դամբարանատեղ:

Մեծ տան հայրապետանոցի համար ահա այսբոլոր կառուցումները հոգատարութեամբ կատարելով եւյարմարութիւններ ստեղծելով ու աւարտելով` այն մերՀայաստան աշխարհում դարձրեց ցանկալի բոլորմերձաւորների ու հեռաւորների համար: [Վանքը]լուսապայծառ լինելով, ինչպէս արեգակն աստղերի մէջ`բոլոր վանքերից նշանաւոր էր ոչ միայնշինութիւններով, այլեւ փայլում էր շուրջ հինգհարիւր միաբանների կրօնաւորական դասերով: Լի էրխորաքնին փիլիսոփաներով, երաժիշտ-երգիչներով: Ճոխէր վարժարանը` վարդապետական կրթումով: Կային նաեւանհամեմատելի արուեստաւոր նկարիչներ ու գրիչներ: Դրա համար այսպիսի համբաւից հիացած` թագաւորները, իշխանները, եպիսկոպոսները գալիս էին տեսութեան եւընծաներ էին բերում սուրբ ու փառայեղ աթոռին: Եւերբ տէր-Յովհաննէս եպիսկոպոսն աւարտեց եկեղեցումիւս կառոյցների շինարարութիւնը, հետամուտ եղաւաշխարհախումբ հանդէսին` կատարելու մեծ եւաստուածահրաշ տաճարի նաւակատիքը: Կանչեցինհայոց Սմբատ թագաւորին` ուրիշ իշխանների հետ, եւտէր-Յովհաննէս կաթողիկոսին, որը յաջորդեց ՄաշտոցՍեւանցուն, հայոց միւս եպիսկոպոսներով հանդերձ: Իրեպիսկոպոսներով, իշխաններով ու ազատներով հանդերձեկաւ եւ Վասպուրականի Գագիկը, որն էլ [յետոյ]թագաւոր դարձաւ: Եկաւ նաեւ Աղուանքի կաթողիկոստէր-Սիմէոնը իր աշխարհի եպիսկոպոսներով ու մեծամեծիշխաններով: Ինչպէս եւ հաւաքուեցին Սիւնեացհամազգի հայկազուն իշխանները, որոնց վերըյիշատակեցինք, այլեւ` մեր Սիսական աշխարհի ուրիշվանականներ ու աշխարհականներ: Նրանց մէջիսկութեամբ կարելի էր տեսնել, ըստ իր անսուտհրամանի, Քրիստոսին` Հօրով ու Ամենասուրբ Հոգով`երկնային բոլոր զօրքերով հանդերձ, այլեւառաքեալների ու մարգարէների գնդերով, հայրապետախումբ, մարգարէական եւ նահատակախումբբազմութիւններով: Եւ գիշերային արարողութեանժամանակ եպիսկոպոս Յովհաննէսը նրանցից տեսիլքովտեսաւ Պետրոսին` ձեռքին երկաթէ բանալի, եւ Պօղոսին`գրկում առաքելական գիրքը, որոնք մտնելով եկեղեցին`պատրաստում էին աթոռը երկնային Թագաւորի համար եւբանալին ու գիրքը տուեցին եպիսկոպոսին եւ ասացին. «Տէրը հաճեցաւ բնակուել սրա մէջ, եւ մենք նրահամար հանգստեան տեղ ենք պատրաստում. հէնց մեզ էլհրամայուեց այստեղ մնալ մինչեւ մեր Թագաւորիյաջորդ գալուստը. դա արքայութեան բանալին է, թողմնայ այս եկեղեցու մէջ, որովհետեւ այստեղ էբացուելու դրախտի դուռը բոլոր այն մեղաւորներիհամար, որոնք հաւատով դիմելու են սրան. այս գիրքըեւս թող մնայ սրա մէջ, որովհետեւ այստեղից բխելուեն վարդապետական շնորհը եւ սուրբ հեղինակներիողջամիտ քարոզները, այստեղ կմնայ մաքուր ուանխառնե:

Այս տեսնելով ու սթափուելով` մեծգոհունակութեամբ դէպի երկինք փառաբանութիւնառաքեց, բայց ոչ ոքի ոչինչ չյայտնեց: Ապա առաւօտըբացուելիս հայրապետները եւ բոլոր եպիսկոպոսներըզգեստաւորուելով բեմ բարձրացան ու կատարելովհոգեւոր օրհնութիւնը` օծեցին աստուածաստեղծ իւղով: Եւ «Թող օրհնուի, թող օծուիե ասելիս ամբողջբազմութիւնն այնքան բարձր էր արտասանում, որլսողներին թւում էր, թէ հրեղէն ամպերից ահարկուորոտ ու ճայթիւններ էին գալիս. երկիրը դղրդումէր, շրջակայքը` ցնցւում: Եւ ես այնպէս եմ կարծում, թէլոկ մարդկային ձայները չէին, այլեւ դրանց խառնւումէին ոչ մարմնական ձայներ, որ այդպէս ահարկու էինթւում: Եւ այսպէս կատարելով օրհնութիւնը` ութ օրնաւակատիք արեցին ի փառս Աստծոյ: Այնուհետեւիւրաքանչիւրը վերադարձաւ իր տեղը: Բայց թագաւորըեւ Սիւնեաց իշխանները, տեսնելով այդպիսի հանդէսըեւ այնքան չքնաղագոյն շինուածքը, առաւելապէսսիրեցին ու պատուի արժանացրին տեղը. մեծնուիրատւութիւններով փարթամացրին եւ շատընդարձակեցին նրա սահմանները, որը եւ պատմուելու է[ստորեւ]: