Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾԹ
ՍԻՒՆԻՔԻ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԸ

 

Այսպէս. մեր Սիսական աշխարհում առաջինըթագաւորեց քաջարի, հզօր եւ բարեպաշտ արքայ Սմբատը`Սմբատի եղբայր Սահակի որդին: Վերջիններս Իշխանիկկոչուած մեծ Վասակի եղբայր բարեպաշտ Աշոտիորդիներն էին: Իսկ Վասակ-Իշխանիկն ու Աշոտը երանելիՓիլիպէի որդիներն էին: Փիլիպէն էլ եղբայրն էրՍահակի, որն սպանուեց Դուինում Հոլ ամիրայի դէմմղուած պատերազմում: Իսկ այս Փիլիպէ ու Սահակեղբայրները Սիւնեաց մեծ նահապետ Վասակի որդիներնէին:

Սմբատից յետոյ թագաւորում է նրա որդիՎասակը` հաճելի, աստուածասէր եւ բոլոր գործերիմէջ յաջողակ մի մարդ, որը քրոջը կնութեան էր տուելԱշոտին` նոյն Սիսական տոհմից: Վերջինս այս ամբողջթագաւորութեան իշխանաց իշխանն էր. ունէր երկուորդի` Սմբատ եւ Գրիգոր: Ապա վախճանւում է Վասակթագաւորը եւ թաղւում իր հայր Սմբատի կողքին: Իսկքանի որ նա իր իշխանութեան համար ժառանգ չունէր, ուստի թագաւոր են դարձնում Աշոտի որդի Սմբատին. հօրփոխարէն էլ սրա Գրիգոր եղբօրը կարգում են մերՍիսական աշխարհի իշխանաց իշխան: Այս Սմբատը, որառաւել հաճելի էր ու հեզահամբոյր, սակայնահարկու` շրջակայ բոլոր ժողովուրդների համար, որոշտարիներ թագաւորելով, վախճանւում ու թաղւում էՅովհաննու վանքում, տաճարի դռանը: Թագաւորութիւնն ստանձնում է նրա եղբայր Գրիգորը: Սրանք երկուսով մեծ Աշոտի որդիներն էին, որտեղից էլկոչւում են Աւագ Աշոտեանք:

Գրիգորը իրեն կին էր վերցրելամենաօրհնեալ, խորահաւատ բարեպաշտուհիՇահանդուխտին` Աղուանից տնից, նրանց թագաւորազնմեծ իշխան Սեւադայի դստերը: Նրանք անզաւակ էին, եւթագաւորութիւնը մնալու էր առանց ժառանգորդի: Ապաիշխանների հետ խորհուրդ անելով` Աղուանքից բերումեն նոյն Շահանդուխտի եղբայր, թագաւորազն մանուկՍենեքերիմին` խիստ գեղեցիկ տեսքով, առողջկազմուածքով, իմաստուն ու հանճարեղ, այլեւ`Աստծուց երկիւղած: Սրան դարձնում են իրենցթագաւորութեան ժառանգորդ: Որոշ տարիներ մնալով`մեռնում է նաեւ [Գրիգոր] թագաւորը:

Այն ժամանակ բարձրացել ու զօրացել էրտաճիկների իշխանութիւնը, եւ ամբողջ աշխարհըենթարկուած ու հարկատու էր նրանց: Այդ պատճառովէլ մեր Սիսական աշխարհի շատ գաւառներ խլեցին իրենցբնիկ տէրերի ձեռքից: Սուլթանութեան աթոռին նստածէր Մելիքշահը` բարի վարքով ու խաղաղասէր մի մարդ, որից թագաւորական պատուով մեծարւում էրՍենեքերիմը, որը եւ երեւելի փառքով թագաւորեցԲաղաց տանը, ընդարձակեց իր տէրութեան սահմանները. իր թագաւորութիւնը հաճելի ու խաղաղ կեանքովվարեց բազում տարիներ, մինչեւ Մելիք սուլթանի մահը, որը տեղի ունեցաւ հինգ հարիւր քառասունմէկթուականին: Այնուհետեւ սկսեց խախտուելխաղաղութիւնը, եւ խափանուել աշխարհիս ողջնորոգութիւնը, որի մասին իր տեղում կպատմեմ:

Սենեքերիմը երեք որդի ունէր` Գրիգորը, Սմբատը, Սեւադան, եւ մի դուստր: Նրա մահն էլ այսպիսիպատճառով եղաւ: - Մելիքշահից յետոյ իւրաքանչիւրոք, գլուխը վեր պահած, ինքնիշխան դարձաւ. եւ մէկըմիւսի դէմ ելնելով` ով որ կարողանում էր, աւերում էրերկիրը, թալանում ու յափշտակում: Այդ պատճառովանիծեալ իսմայէլականները, որ նախանձով էին լցուածԲաղքիս գեղեցիկ ու ամուր թագաւորութեան նկատմամբ`այն իրենց համար մեծ խոչընդոտ համարելով, [նոյնպէսգլուխ բարձրացրին]. ու Պարտաւի, Առանի ու Գանձակիամիրան բազմամարդ զօրքերով ելաւ-եկաւպատերազմելու Սենեքերիմի դէմ: Նրա հետ էր Շիրակիիշխան Գրիգորը` Ապիրատի որդին: Սենեքերիմն այդիմանալով` նահանգի ամբողջ բնակչութիւնն ամրացրեցանառիկ ամրոցներում: Եւ ապա անիծեալ ամիրան, գալովու տեսնելով, որ անհնարին է մարդկանց [ուժովյաղթահարելը], անեցի իշխան Գրիգորին, որն ինչ-որպատճառով իր մօտ էր գտնւում, ուղարկեց Սենեքերիմարքայի մօտ` ասելով. «Երդմամբ համոզի'ր նրան, որ գայինձ մօտ, միմեանց հետ բարեկամանանք, եւ իրենմեծամեծ պարգեւներով ետ կուղարկեմ, իսկ եթէչհամաձայնեցնես, այդ դէպքում գլուխդ կկտրեմե: ԱպաԳրիգորն ընթացաւ այն չար ճանապարհով. մտնելովՍենեքերիմի մօտ` մեծամեծ երդումներովհամաձայնեցրեց նրան` գալու ամիրայի մօտ: Եւ նրանքմիասին եկան: Չարաթոյն գազանը, Սենեքերիմինտեսնելով, իր պայմանը դրժեց. մռլտոցովյարձակուելով թագաւորի վրայ` սպանեց նրան, իսկ ինքնանցաւ-գնաց իր աշխարհը: Ահա այսպէս մարեցքրիստոնեաների ճրագը, որ մնացել էր Բաղքի ամուրտեղում: Եւ եկան մեծամեծներն ու [սպանուածի]որդիները, մեծ լաց ու կոծ արեցին նրա վրայ եւվերցրին-տարան Վահանի սուրբ վանքը, այնտեղգերեզման դրեցին ուրիշ թագաւորների շիրիմների մօտ: Նրանից յետոյ նրա իշխանութիւնն ստանձնեց իր որդիԳրիգորը` թագաւորելով քիչ եւ թոյլ: Բայց այսՍենեքերիմն ու իր քոյր Շահանդուխտը բազումարդիւնաւէտ գործեր կատարեցին, երեւելիշինարարութիւններ արեցին Յովհաննու վանքում, նաեւբազմաթիւ պարգեւներ ու տիրոյթներ ընծայեցինՏաթեւի սուրբ կենտրոնական աթոռին, որոնց մասինկշարադրեմ այստեղ: