Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԳ
ՏԷՐ-ԳՐԻԳՈՐԻՑ ՅԵՏՈՅ ՆՇԱՆԱԿՈՒԱԾ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԸ

 

Վախճանւում է տէր-Գրիգորը`պաշտօնավարած լինելով յիսունութ տարի: Նրանյաջորդեց տէր-Ստեփանոսը` [իշխելով] քսանեօթ տարի: Սրա օրօք, հինգ հարիւր ութսունեօթ թուականին, եղաւԳանձակի երկրաշարժը, եւ երկիրը հիմքերից դողաց: Տաթեւի մեծ եկեղեցու գմբէթն իր բոլորաձեւշրջանակով թռաւ ու ընկաւ սուրբ Գրիգոր եկեղեցու եւբակում գտնուող գաւթի վրայ ու ամբողջը փլցրեց: Իսկհինգ հարիւր իննսուներկու թուականին վախճանուեցայս եպիսկոպոսը, եւ դժնդակ ժամանակ վրայ հասաւ, որիմասին լեզուն չի կարող պատմել: Մարդ ու անասունամբողջովին բնաջնջուեցին, Սիսական ողջ աշխարհնամայացաւ: Միայն ժայռերի ծերպերում տեղ-տեղ մնացելէին երկու կամ երեք մարդ:

Տէր-Ստեփանոսից յետոյ աթոռը գրաւում էտէր-Բարսեղը, որը, կարճ ժամանակ ապրելով, միպատահմունքով Աստապատ գիւղի մօտ Երասխ գետն էընկնում` իր հեծած ջորու հետ միասին: Լողորդներըմտնելով հանում են, եւ ջրի վրայ մեծ լոյս էճառագում: Նրան տանում, թաղում են Մաղարթայվանքում, որը կառուցուել էր սուրբ Բարդուղիմէոսիկողմից: Եւ պահուեց եկեղեցու պատի մէջիսրայէլացիների երեք հատ մանանայի նման, որըհաստատում է Միխայէլ պատմագիրը: Այնուհետեւ աթոռնամայացել էր բնակիչներից, եւ տէր կամ իշխող չկար, որհոգ տանէր եկեղեցու կամ հաւատացեալ համայնքիմնացորդների մասին ու առաջնորդի համար որոնումներկատարէր: Մեղրի մեծ աւանում կար մի աւագ քահանայ`Գրիգոր անունով, ճշմարտասէր մի լաւ մարդ, որըտէր-Բարսեղի եղբայրն էր: Սրան յորդորեց Ծամամկոչուած իր սրբասէր ու խորահաւատ տիրուհին` ասելով. «Ո'վ քահանայ, Սիւնեաց աթոռն ամայացաւ, փութա' եւեղի'ր քահանայապետ, որ մեր որդեակն էլ քահանայապետիորդի դառնայ. յիշի'ր սուրբ Գրիգորին եւ նրաորդիներին ու թոռներին, որ բոլորն էլ ամուսնացածէին եւ կին ունէինե: Դրանից համարձակութիւնստանալով` այս աւագ քահանան գնում է Ներսէսի եղբայրհայոց կաթողիկոս տէր-Գրիգորիսի մօտ եւ այնտեղեպիսկոպոս ձեռնադրուելով` գալիս է Սիւնեացվիճակը. քսան տարի աթոռակալելով` մեռնում է Վայոցձորի Խարձա գիւղում, հաւատացեալ համայնքի մէջշրջելիս, վեց հարիւր տասնեօթ թուականին: Նրանտանելով Նորավանքի սուրբ ուխտը` թաղում ենտէր-Յովհաննէս Կապանեցի սուրբ եպիսկոպոսի մօտ: Նրատեղն յաջորդում է իր որդի Ստեփանոսը մանուկհասակում` լի բազում շնորհներով, սիրուած ումեծարուած ժամանակի իշխող աւագների աչքում, որոնքէին` Ելտկուզ աթաբեկը, նրա որդիներ Փալհաւանը եւԽզիլ Ասլանը, Բուպաք աթաբեկը, որոնք փաղաքշականանուամբ նրան կոչում էին Ֆախր էլ Մսեհ, այսինքն`«սիրող Քրիստոսիե, նրան պատւում տուղրայ գրով, ֆարմանով ու մանշուրով, որը մենք սիգէլ ենքանուանում:

Այս Ստեփանոսի ժամանակներում էինԹամարը եւ Լաշա Գէորգին` Վրաստանի թագաւորները, մեծամիրսպասալար Զաքարէն ու իր եղբայր Իւանէ աթաբեկը, որոնք մեծապէս սիրում ու յարգում էին սրան: Կայէնգաւառում սրան հանգստեան տեղ յատկացրին Հաղարծինիգերահռչակ վանքն ու Աբասաձոր գիւղը: Սա նորոգեցՏաթեւի սուրբ Առաքելոց խարխլուած եկեղեցին եւ վրանգմբէթ դնել տուեց Յակոբ Ճահկեցի վանահօր միջոցով: Հաղպատում եպիսկոպոս ձեռնադրեց տէր-Գրիգորիսին`Զաքարէի եւ Իւանէի քրոջորդուն: Եպիսկոպոսութեանպաշտօնին մնալով քառասունվեց տարի` մեռաւ Վայոցձորի Արփա գիւղում, տարուեց, դրուեց իր հօր մօտ, նոյն Նորավանքում, վեց հարիւր վաթսունհինգթուականին: Դեռ սրա կենդանութեան օրօք եպիսկոպոսէր ձեռնադրուել իր քրոջորդի տէր-Սարգիսը` Աղուանքիկաթողիկոս իր քեռու հրամանով: Եւ տէր-Ստեփանոսիմահից յետոյ նրա միւս հօրեղբօրորդին` Յովհաննէսանունով, գնացել էր Աղթամար, այնտեղ ձեռնադրուելեպիսկոպոս, որը նստում է Տաթեւում: Իսկ այստէր-Սարգիսը բնակւում էր Վայոց ձորում, Նորավանքիմենաստանում: Բաժանելով թեմը` բովանդակ Վայոց ձորնինքն է վերցնում, իսկ մնացածը թողնում էտէր-Յովհաննէսին: Եւ այնուհետեւ ու հետագայում էլՆորավանքը հաստատուեց եպիսկոպոսական աթոռ. չէ՞ որՍիւնեաց տան աւերման ժամանակ տուն ու ապաստարան էր, հանգստարանի տեղ էր, որտեղ էին բազմաթիւեպիսկոպոսների շիրիմները: Դրա շէնացմանորպիսութեան ու ծաղկման պատճառի մասին յետոյպիտի պատմեմ: Տէր-Յովհաննէսը, [դրանից յետոյ]ապրելով երեսունութ տարի, վախճանւում է Տաթեւիմեծահռչակ ուխտում եւ թաղւում նորակառոյցեկեղեցու գաւթում, եօթ հարիւր թուականին: Նրա աթոռըգրաւում է իր եղբօրորդի տէր-Հայրապետը, եւ ապա` միւսազգականը` տէր-Սողոմոնը: Իսկ տէր-ՍարգիսըՆորավանքում վեց հարիւր վաթսունհինգ թուականինգեղատեսիլ եկեղեցու հիմք է դնում` հրամանով ուօժանդակութեամբ Ելիկումի որդի մեծ իշխանաց իշխանԼիպարիտի` Վրաց աշխարհից եկած Օրբելեան մեծնահատակութեան ցեղից: Եօթ տարի աշխատելով` շէնքնաւարտում է հրաշակերպ կերտուածքով, մէջը ութխորհրդաւոր խորաններ` սուրբ Նախավկայի անուամբ: Նաբազում արդիւնաւէտ ու երեւելի գործերից յետոյգնում է Կիլիկիա, հայոց բարեպաշտ արքայ Հեթումիմօտ: Նրանից մեծ պատիւների արժանացաւ, հանգստեանտեղ ստացաւ Մելիճի աւանը: Այնտեղ շատ ճգնելով`գնաց Երուսաղէմ սուրբ քաղաքը, մեր Աստուած եւ ՓրկիչՅիսուս Քրիստոսի գերեզմանը: Երկրպագելով Աստծոյկոխոտած տեղերին` գտնում է անկշռելի պարգեւը` սուրբՍտեփանոս Նախավկայի աջը, եւ վերցնում է ֆրանկից, քանի որ այն ժամանակ ֆրանկներն էին տիրում Սուրբքաղաքին: Նրա վրայ ֆրանկ, յոյն ու ասորի գրով գրուածէր, թէ սուրբ Ստեփանոս Նախավկայինն է: Այնուղարկում է Նորավանքի սուրբ ուխտը, որը եւ այնտեղգտնւում է սուրբ եկեղեցու մէջ: Եւ ապա Խորազմըփռանգից վերցրեց Երուսաղէմը, սաստիկ կոտորած արեց, Տիրոջ տաճարը լցրեց արեամբ: Երանելի տէր-Սարգիսեպիսկոպոսին ուրիշ երեք ընկերների հետ գտնելովՏիրոջ գերեզմանի վրայ սաղմոսերգելիս` գլուխըկտրեցին եւ արիւնը թափեցին Տիրոջ գերեզմանիծածկոցի վրայ: Եւ նա այսպէս արեամբ պսակուեց մերՔրիստոս Աստծուց: Նրա տեղը յաջորդեց իր քրոջորդիտէր-Ստեփանոսը` [աթոռակալելով] քսան տարի: Նրանիցյետոյ [իշխեց] տէր-Սարգիսը` տէր-Ստեփանոսի եղբայրՎահրամ ճգնաւորի որդին, մի իմաստուն, գործունեայմարդ, ընտիր գիտնական ու բազմաշխատ, որն այս տանըշատ արդիւնաւէտ ու երեւելի գործեր կատարեց. եկեղեցիները զարդարեց պատուական սպասքներով. հրաշափառ սուրբ մենաստանն առաւել փայլեցրեց, քանիր նախորդները: Իսկ տաթեւցիները [վերա]շինեցինվանքը, որ բազում տարիներ ի վեր աւեր ու ամայի էրմնացել, որը եւ ամէն տեսակի անհրաժեշտ բաներովփարթամացրին մեծ եւ փառաբանած իշխանաց իշխաններՍմբատն ու Տարսայիճը` Լիպարիտի որդիները: Այնտեղմիասին իշխած [եպիսկոպոսներից] նախ վախճանուեցտէր-Սողոմոնը, եւ ապա` տէր-Հայրապետը` իշխած լինելովքառասուն տարի: Եւ քանի որ վերջինիս կենդանութեանժամանակ ձեռնադրուել էր իր եղբօրորդին` Յովհաննէսանունով, նրանից յետոյ բազում հակառակութիւններովերեք տարի սա աթոռակալեց, վախճանուեց ու թաղուեցիր հօրեղբայր տէր-Հայրապետի մօտ:

Այս Յովհաննէսից յետոյ մեր ապիկար ուչնչին անձը յաջորդեց Սիսական տանսմետրոպոլիտութեան կրկնանորոգ գահին, եւ երկուգահակալական աթոռներն ու աշխարհախումբհանդիսարանները` Տաթեւն ու Նորավանքը, իրենց բոլորհաւատացեալ համայնքներով միատեղելով` այժմ կանքկանգուն` որպէս երկնանման կամար լեռների վրայ, մինչեւ ինձ համար սահմանուած ժամանակները, որըՏէրը պիտի սպառի: