Սիւնիքի պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԷ
ՀԱՅՈՑ ԱՍՏՈՒԱԾԱՊՍԱԿ ԹԱԳԱՒՈՐ ԼԵՒՈՆԻ ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՍԻՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՏԷՐ-ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԱԹԵՒԻ` ՍԻՒՆԵԱՑ ՍՈՒՐԲ ՈՒ ՓԱՌԱՅԵՂ ԱԹՈՌԻՆ ՆՐԱ ՄԻԱԲԱՆՈՒԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Յարգած ու պատուական ծերունիտէր-Հայրապետը` Սիւնեաց եպիսկոպոսը, Տաթեւի սուրբուխտի վերականգնումից յետոյ նորոգում է սուրբեկեղեցու խարխլուած ու ծակծկուած տանիքը, որըփչացել էր երկրաշարժից ու երկար ժամանակուայհնութիւնից: Մեծահմուտ վարպետների միջոցովսրբատաշ քարերով, կրաշաղախ միացումներովկառուցում է գմբէթի ծածկոյթի ու նրա ներքեւի կողմիթեքուածքների եւ բակում գտնուող գաւթի սալակապտանիքները: Առաստաղի հին շարուածքի վրայիաղիւսների ու քարերի անկանոն կուտակումներըմաքրելիս առաջին խորանի գլխին հիւսիսային կողմիցյայտնաբերում են թաքստոց` մէջը հաւաքուած մեծքանակութեամբ սրբութիւններ, առաքեալների, հայրապետների, նահատակների նշխարներ. այնտեղ էրնաեւ բաբկէնեան աստուածընկալ խաչը: Դրանք մեծգոհունակութեամբ իջեցրին եկեղեցին, եւմիաբանութեան մէջ մեծ խնդութիւն եղաւ:

Այնուհետեւ շատ օրեր անց ծերունազարդ, բարի վարքի տէր եպիսկոպոս տէր-Հայրապետը, Տիրոջսիրուց դրդուած, տեսութեան է գնում Երուսաղէմիաստուածակոխ տեղերին: Հասնելով փափագածին, յագուրդտալով իր հոգու երանելի տենչանքին` վերադառնում էհայոց Լեւոն աստուածապսակ թագաւորի մօտ: Եւ Լեւոնը, որ վաղ ժամանակուանից ցանկութիւն էր ունեցելմիաբանուելու Տաթեւի մեծափառ ուխտին, եպիսկոպոսիհանդիպումից խիստ խանդավառւում է ու, ըստ իրլիայոյս հաւատի, երկնասլաց սուրբ եկեղեցու համարպատրաստում է նուէրներ` բեմի հանդերձանք`բիւզանդական արքունական մետաքսներից, որ հիւսուածէին ճարտար արհեստաւորների ձեռքով` աննմանզարդերով, թանկարժէք խաչ` ամբողջովին կերտուածոսկու մէջ ամրացուած սպիտակափայլ, թափանցիկքարերից, թանկագին սկիհներ` մաքուր արծաթից, եւուրիշ շատ պարգեւներ էլ եպիսկոպոսի համար: Նա իրձեռքով [այսպիսի] յիշատակութիւն է գրում.

«Մարդիկ, որ հոգու աչքով անվախճանկեանքի նայեցին,

Քանի դեռ մարմնով էին, հոգու փրկութեանձգտեցին:

Ուստի եւ ես` Լեւոնս, թագաւորս ազգիհայութեան,

Հետեւողս ուղիղ հաւատքին ՍուրբԵրրորդութեան,

Ուզեցի այս աստուածընկալ ուխտին լինելմիաբան,

Որ նրանով հաղորդ լինեմ այստեղի ամէնբարութեան:

Ահա եւ աղերսում եմ ձեզ, այս վանքիանձինք սրբազան,

Որ ես ու նախնիներս, որոնք անցան յոյսովյարութեան,

Ձեր աղօթքով հասնենք մեղաց թողութեան,

Լինենք արժանի հանգստեան երկնիարքայութեան,

Մեր որդիներն ու զարմիկներն էլ, որ մերտեղը պիտի գան,

Երկար կեանքով, բարի օրով այս աշխարհումթող մնանե:

Հայոց եօթ հարիւր երեսունմէկ թուականին:

Սիւնիքի` տէր-Հայրապետի եւտէր-Յովհաննէսի եպիսկոպոսութեան ժամանակ հայոցհզօր ու բարեպաշտ արքայ Լեւոնը, որ իշխում էրԿիլիկիա արեւմտեան նահանգում, խիստ մեծ յոյսով եւառատ պարգեւներով միաբանուեց կրօնական միասնականեղբայրութեան այս սուրբ ուխտին, ինչպէս որհաղորդում են վերոգրեալ խօսքերը: Արդ` մեզյաջորդողներդ, որ հաստատուելու էք այսաստուածաբնակ աղօթատեղում, այստեղ կատարուողբոլոր բարեգործութիւններին հաղորդակից դարձրէքհայոց Լեւոն բարեսէր թագաւորին` նրան շարունակյիշելով մեր յաւիտենական օրհնեալ տէր Փրկչինաղօթելիս: Աստուածազօր թագաւորի յոյսի եւ սիրոյհամար մեր այս միաբանութեամբ սահմանեցինք սրբի օր`Զատկի յարութեան կիրակի օրը, ի յիշատակ նրա. եւբոլոր եկեղեցիներում պատարագ են կատարում անխափան, մինչեւ վերջ: