Տաղեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

12

Աստղերու պես յիրգընքի հըրաշ իս դուն.
Կարմիր վարթ իս, դաշտի ալ-ղումաշ իս դուն.
Գարնան սիրուն ծաղիկներեն բաշ իս դուն.
Սանթուր իս դուն, քամանչա իս, տաշ իս դուն.
Հուր-հրեղեն, ծովի ջեյրան, ռաշ իս դուն:

Աջա՞բ վուչ մե լալի մոդ չը կրթվեցիր,
Վուր ինձ նըման խիղճ եսիրին մորթեցիր.
Դիղի համա քու ջադվարից տըվեցին.
Քի սազ նաղաշ չելավ, ինչքան փորցեցին`
Հնդստա'նի ղալամի նաղաշ իս դուն:

Կինքըս առանց քիզ մահի է նըմանում.
Էշխիտ դամբ ու զինջիլին չիմ դիմանում.
Չիմ գիդի, թե էլ ի՞նչի իս սըպանում.
Ինձ տեսնում իս, յիս քիզ իսկի չիմ տեսնում.
Բրոլե ղութում նըստած հե'րիք մաշիս դուն:

Արղալու պես սար ու քոլիր կու սիրիս,
Ամպի նըման ծով ու գոլիր կու սիրիս.
Ջեյրանի պես ազատ չոլիր կու սիրիս.
Ջուրա-ջուրա զարբաբ շորիր կու սիրիս,
Քու տեսնողի համար «ա~խ ու վա~շե իս դուն:

Յարըս Հնդու Շահի իխտիար ունե.
Ամեն հումքը գըլուխ բերող ճար ունե.
Բրոլե սինով անգին ակ ու քար ունե.
Սըրով, նիզով դուռը պահող ջար ունե...
Ո՞վ իս, Սա'յաթ-Նովա, մե չարքաշ իս դուն: