Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1317
      
       ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
      
       Երեւան 353 (տես նաեւ 1615Թ. )
      
       Գրիչ ` Կիրակոս
      
       ա
      
       Զամենամեղ ոգի զԿիրակոս գրիչ եւ ստացաւղ սուրբ կտակացս, եւ զծնաւղսն իմ, եւ զերջանիկ րաբունապետս մեր, որ զօրինակս շնորհեաց յիշել աղաչեմ. գրեցաւ Ծննդոց Գիրքս ի թվ . ՉԿԶ. (1317):
      
       բ
      
       Զանպիտան գծող եւ զստացաւղ սուրբ տառիս, եւ զեղբաւրորդիս իմ` զՅովաննէս սարկաւագ, որ գանձն ի յաշխատանս եդ ջանակից լինել մեզ, մանաւանդ թէ զյոլով մասն սա գրէ, վասն որոյ աղաչեմ յիշ[ել ] ի տէր զիս` զապիկարս Կիւրակ[ոս ], եւ զՅովաննէս, եւ զծնաւղսն մեր, եւ աստուած զյիշողսդ յիշէ , ամէն...:
      
       գ
      
       Ծաղկող ` Թորոս
      
       Ո՜վ, սրբասնեալ րաբունի Կիւրակոս, անարժան նկարչիս Թորոսի յանցանաց թողութիւն հայցեա ի Քրիստոսէ աստուծոյ:
      
       դ
      
       ԶՅակոբոս սրբասնունդ կրաւնաւոր յիշեցէք ի Քրիստոս, որ զշիքիրոնս շնորհեաց, եւ աստուած զձեզ յիշէ , ամէն...:
      
       ե
      
       Ամենունակ տէրդ բարի,
      
       Պարունակաւղդ բոլորի,
      
       Եւ խնամածու մարդկան սեռի`
      
       Րաբունոյ Կիւրակոսի,
      
       Եւ Յովաննէս քարտուղարի,
      
       Եւ Թորոսի կրաւնաւորի,
      
       Յահեղ աւուր դատաստանի,
      
       Յորժամ բազմիս ի մեծ բեմի
      
       Արդարադատ քո աւրինի,
      
       Ոչ արասցէս ի մեր դիմի,
      
       Այլ շնորհաւք քո հրամանի,
      
       Մեր յանցանացն ամենայնի
      
       Լեր դու քաւիչ յայս աշխարհի
      
       Եւ յահաւոր դատաստանի,
      
       Ամէն, ամէն եւ եղիցի:
      
       Գրիչ ` Կարապետ
      
       զ
      
       Ողորմեա տէր Կարապետ երիցու եւ ծնողաց իմոց` Գրիգորի եւ Հազրեւարդի:
      
       է
      
       Տէր աստուած, ի քոյ ահաւոր գալըստեանդ ողորմեա գրիս գրող տւողի` Կիրակոս վարդապետի, եւ ծնողաց իւրոց, եւ արժանի արայ լսել զերանաւէտ ձայնն, եթէ` Եկայք աւրհնեալք հաւր իմո, ընդ նոսին զմեղապարտ անձս զԿարապետս եւ զծնողս իմ:
      
       Գրիչ ` Տիրացու
      
       ը
      
       Զմեծ րաբունապետն զԵսայի, եւ զհետեւող նորին` զԿիրակոս վարդապետն, ընդ նոցին եւ զմեղաւոր հողս` Տիրացու գրիչ, աղաչեմ յիշել ի տէր:
      
       թ
      
       Տէր աստուած ամենայնի, որ փրկեցեր զՅովսէփ յեղբարցն սպանմանէ, եւ անարատ պահեցեր յեգիպտուհոյն չար ցանգութենէ, պահեա զսուրբ րաբունապետն Կիր[ակոս ] եւ զմեղաւք դատապարտեալ գրիչս ի կամս քո, նաեւ զծնողսն մեր, եւ յաւիտենական հրոյն ազատեա զմեզ, եւ քեզ փառք յաւիտեանս , ամէն:
      
       ժ
      
       Որ սպաներ զվիշապն մեծ` զամբարտաւան հայրն չարեաց` սպան եւ զիմ հոգւոյս դրժողն` զիմանալի եւ զգալին, դարձոյ զվնասակարս քո ծառայի` Կիրակոսի վարդապետի, եւ զանմ արմինն անլոյծ կապեա ի շղթայի, այժմ եւ յաւուրն ապագայի , ամէն:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Երեւան 6897
      
       Գրիչ ` Կարապետ
      
       վայր ` Գլաձո՞ր
      
       Մեծ իշխանն Հայոց` թոռն Պռաւշա, որդին Հասանա` Իաչի, հանգեաւ ի Քրիստոս թվկ. ՉԿԶ. (1317), քաղոցի Ժ. (10) եւ դեկտեմբերի ԺԸ. (18), եւ մեծ սուգ եղեւ ամենայն քրիստոնէից , աւաղ:
      
       Ո՜ տայր ինձ ազատիլ ի յունայն եւ սնոտի մարմնական զբազմանց, երանի թէ լինէր:
      
       Կատարեցաւ պորփիւրոս ձեռամբ փցուն գրչի Կարապետի, աստուած ողորմի իւր հոգոյն եւ թողու զիւր [յ]անցանք, եւ զիւր ծնողացն, եւ զամենայն արեան մերձաւորաց. ջնջէ զձեռագիր մեղացն եւ գրէ ի դպրութիւնն կենաց...:
      
       ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԿԱԹՈՂԻԿԵԱՅ ԹՂԹՈՑ ՍԱՐԳՍԻ ՇՆՈՐՀԱԼՒՈՅ
      
       Ալիշան, Այրարատ, էջ 172
      
       վայր ` Յոհանավանք
      
       Գրիչ` Սարկաւագ Մոնոզոն
      
       Ներսէս (առաջնորդ Յովհաննավանուց ) ի 1318, ազգական Համազասպայ, սա է հաւանօրէն ներբողեալն յառաջ քան զառաջնորդութիւնն` ի յիշատակարանի մեծադիր գրոց Սարգսի մեկնութեան Կաթողիկեայ թղթոց` գրեալ յամս 1317-20 (որ կայ առ մեզ ), եւ տուեալ է գրել նոյն ինքն աստ ի Յոհանա վանս, եւ պարգեւեալ այլում եկեղեցւոյ:
      
       «Աստանաւ ր երեւեալ ի շնորհաց աստուծոյ ճգնաւոր ոմն միայնակեաց աստուածահաճոյ վարուք, պանծացեալ կուսակրաւն կարգաւորութեամբ, ընդդէմ հանապազաւրեան թշնամւոյն հանդիսացեալ ի մանկութենէ, ժիր եւ հպատակ յամենայն աստուածային աւրէնսն. եւ տարաշխարհիկ լինելով յամենայն ամի ի հեռաւոր քաղաքս յաղագս վաճառաշահութեան, եւ զմարմնաւորն առեալ` հոգեւորին փոխանակէր, Ներսէս անուն. որ եւ մանկունս գնոց ստացեալ` վարժէր աստուածահաճոյ վարուք, եւ ի չափ հասուցեալ` տայր յուսումն բանի սպասաւորութեան. եւ այլոց բազմաց կարեկից եւ արդիւնարար լինէր, յաշխարհականս եւ ի վանականս. եւ զամենայն ժամանակս իւր` այսպէս անցուցանէր»:
      
       Յիշի անդ հարազատ եղբայր նորին Գրիգոր, եւ ծնողք նոցին Շիրինշահ եւ Տաւնիա, եւ «ձեռնասուն հոգեւոր որդեակն իւր Յակոբոս, որ է սպասաւոր բանի ». յիշէ անդ գրիչն Սարկաւագ մոնոզոն` եւ զերախտաւորս իւր ոմանս, զՀեթում քահանայ որդի Դաւթի եւ Ոսկետիկնոջ, եւ «զՀայր Թադէոսն` զբոկիկ ճգնաւորն Ձագավանեցի»:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 7781
      
       Գրիչ ` Հայրապետ
      
       վայր` Արճեշի գաւառ , Արջրոյ վանք
      
       ... Գրեցաւ սուրբ աւետարանս յերկիրս Քաջբերունի, որ այժմ կոչի Արճէշ, ի սուրբ ուխտս, որ Արջրոյ վանք կոչի, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս եւ սրբոյ կենսաբեր Նշանիս, ի յառաջնորդութեան կուսակրաւն եւ ճգնազգեաց կրաւնաւորի Ծերունոյ, ձեռամբ յոգնամեղի եւ յետին ի կրաւնաւորս Հայրապետ սոսկանուն [վարդապետի՞ ], որք հանդիպիք ս մա յիշեցէք ի տէր եւ թողութիւն անջնջելի մեղաց իմոց հայցեցէք ի Քրիստոսէ, նաեւ զեղբայրն իմ զԱւետիս կրաւնաւոր` զփոխեցեալն ի Քրիստոս, եւ զծնողսն իմ յիշեցէք ի տէր, աղաչեմ. նաեւ զՈվաննէս կրաւնաւոր, որ բազում վշտաց մերոց եղեւ մխիթար, յիշեցէք ի տէր, աղաչեմ: Ի թվ . ՉԿԶ. (1317):
      
       Ո՜վ եղբայր, թէ դիրս միայն հայիս` ունայն գտանիս, ապա թէ ի զաւրութիւն բանին հայիս, ոչ ինչ է պատուական, որ արժէ զսա , ըստ:
      
       Գիրս մնա, ձեռս գնա, դատիմ հոգովս, որ մեղաւք կայ, աւաղ , աւաղ:
      
       Ստացող Ջալիլայ
      
       բ
      
       Ես` Ջալիլայ խաթունս, որ ի ժամ մանգութեան եւ ի տղայական հասակի ըմբռնեցայ ի ձեռն մահու, եւ ժամանեցին պահանջողք հոգոյ իմոյ, թողի զտուն իմ, թողի զժառանգութիւն իմ, թողի զհայրենիս իմ, լքի զկեանս իմ, մերձեցայ ի դուռն գերեզմանիս, աւտարացայ ի սիրելեաց իմոց` ի բարեկա մաց եւ յազգականաց իմոց: Կործանեցաւ հասակս կանգուն, անգաւ բարձրամբարձ աշտարակս, խանգարեցաւ գեղեցկութիւնս, խաւարեցաւ լուսատեսիլ աչք իմ ի լուսոյ, խցեցաւ դրունք լսելեաց, լռեաց լեզուս արագ , հատաւ բարբառ ի բերանոյս...:
      
       Ընգալ տէր քաղցրութեամբ քո զհոգիս, զոր աւանդեցեր առ քեզ, բարեխաւսութեամբ անարատ ծնաւղի քո` սրբոյ կուսին Մարիամու աստուածածնիդ եւ սուրբ աւետարանիս, զոր ըստացայ յիշատակ հոգոյ իմոյ առ քեզ բարեխաւս ի յաւրն վերջին, յորժամ նստիս յաթոռ դատողական եւ սպառին բանք եւ թագ աւորեն գործք: Ընդ նմին եւ զծնողսն իմ` զհայր իմ եւ զմայր իմ, եւ զքորքն իմ` զՆասապ խաթուն եւ զԽէրխաթուն, եւ զաւակս նոցա, եւ զամենայն ազգատոխմքն իմ , ամէն...:
      
       ՄԱՍՈՒՆՔ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԻ
      
       Երեւան 76
      
       Գրիչ ` Յոհաննէս
      
       վայր ` Արծկէ
      
       ... Գրեցի եւ հաստատեալ կառուցի, աւժանդակութիւն առեալ ի վերին զաւրութենէն, ի դէմս քարտենի, ըստ իմում [տ ] կարութեան զբանս աստուածայնւոյն Սողոմովնի աստուածաին հոգւով առլցեալ, ի թուականութեան հայկազեան տոհմիս տոմարիս ՉԿԶ. (1317): Ես անպիտանս ի մանկունս եկեղեցւոյ Յոհ[աննէս ] անուն` գրեցի ըստ իմում տկարութեան եւ կարգեցի ի դէմս քարտենի, ի գա ւառիս Բզնունեաց, յանապատիս Արծկէու , ընդ հովանեաւ սրբոյ աստուածա
      
       բնակ խորանացս` || սուրբ Սիոնի, եւ մաւրս լուսայ Աստուածածնիս, եւ սուրբ եւ աստուածընկալ Նշանիս` պայծառ անուամբ սքանչելագործիս, որ իր կարողութեամբս հասա ի վերջ գրոցս: Ո՜վ մանկունք նոր Սիովնի , որք հանդիպիք ընթեռնուլ եւ մտաւք ճաշակեալ յայսմ յոքնահամեան սեղանոյս, որ ք է ի պէտս կրթութեան մանկանց նոր Սիովնի, եւ զսոյն ընդունիք [յիշեցէք ] եւ զ[յ]առաջասացեալ զԹադէոս աբեղայս, որ փափաքանաւք եւ լի հոգւով եւ յաւժարութեամբ մտաւք ստացաւ զտառս աստուածայշունչս անջինջ յիշատակ իւրն, եւ ծնաւղաց իւրոց, եւ ամենայն արեան մերձակաից նւրոց:
      
       Բայց գրեցաւ սա ի սաստիկ եւ յընդիր աւրինակէ, ի վաղուց յետէ ստուգեալ եւ ճշմարտեալ ի նոյն պայմ || անի, բանիւք եւ բառիւք եւ տառիւ անթերի եւ անսղալ գոլով, զի թէպէտ եւ յաղագս մերոցս կարեաց ի սոյն ձեռնարկեցաք, սակայն եւ առաւել եւս վասն աւրինակի եւ գաղափար այլոց լինելով սա` ըստ յարմարութեան բանիցն, զի ամենայն ոք համարձակ զայս առցէ առ ի յայլ փոխելոյ, առանց երկբաութեան եւ կասկածանաց...:
      
       ՃԱՇՈՑ
      
       Երեւան 4760
      
       Գրիչ ` Թումայ
      
       վայր` Աւանս գիւղ
      
       ... Արդ, այս ... գործոց սրբոց առաքելոցս սիրաբար ցանկացա ես` տէր Խաչատ[ուր ] եպ[իսկոպոս ], յիշատակ հոգոյ իմո, եւ ծնաւղաց իմոց, եւ հարազատ եղբարց` Պապերոյն եւ այլ եղբարցն` հանգուցելոց, կացցէ հաստատ յիշատակ մեզ ի դրան սուրբ Աստուածածնին Հոգեաց վանից, որ եւ լիցուք մասնակից աղաւթից եւ պատարագաց ճշմարիտ մարմնոյ եւ արեան Քրիստոսի: Արդ, աղաչեմ զմիաբան սպասաւորք սուրբ Աստուածածնիդ Հոգեաց վանից, զի յիշման եւ
      
       պատարագաց արժանի արասջիք զտէր Խաչատուր` վերադիտող Հոգեաց վանից, զկնի ելից մերոց յաշխարհէ, զի եւ դուք յիշեալ եղիջիք առաջի Քրիստոսի աստուծոյ մերո, որ է աւրհնեալ յաւիտեանս , ամէն:
      
       Եւ արդ, գրեցաւ գործքս սրբոց առաքելոցն ձեռամբ յոգնամեղի եւ անարհեստ գրչի Թ[ու]մ[այ]ի, ի թվ. հաոց ՉԿԶ. (1317), յամս աստուածապատիւ եւ հոգիաշնորհ տէր Զաքարէի հայոց կաթողիկոսի` Ախթամարա սուրբ խաչի առաջնորդի, եւ ի վերադիտողութեան գերահռչակ սուրբ ուխտին Վարագայ` տէր Պ[ե]տ[րոս]ի` հեզի եւ բարեսիրի, որոյ տացէ տէր աստուած սոցա ժամանակս ընդ երկայն աւուրս, ամէն , անէն:
      
       Բայց գրեցաւ ի գեւղս, որ կոչի Աւանս, ընդ հովանեաւ սուրբ Յով[հաննու ] Կար[ապետի ] եւ սուրբ Գրիգորի Հաոց լուսաւորչի:
      
       Տէր Յիսուս, ի քո միւսնանգամ գալստեանդ ողորմեա ստացողի գրոցս, եւ կարդացողացն, եւ Նկարայ հոգոյն, որ սակաւ ինչ աւգնեց ի թուղթ գրոց , ամէն:
       ... Ո՜, աստուածընկալ եւ շնորհակիր սուրբ տէր Խ[ա]չ[ատուր ], զդատապարտեալս մեղաւք զԹ[ու]մ[ա]յ գծողս յիշեա ի դրան սուրբ Աստուածածնիդ, զի սուրբ աղաւթիւք ձերովք ողորմեսցի մեղաւորիս:
      
       Բիբ աչացս ծերացեալ է, բայց յետոյ խաւարի, զի ապականացու է:
      
       ՄԵԿՆ. ԿԱԹՈՂԻԿԵԱՅ ԹՂԹՈՑ ՍԱՐԳՍԻ ՇՆՈՐՀԱԼՒՈՅ
      
       Փիրղ. 6273, էջ 125-126 (Լիմ)
      
       Ստացող` Խէրիկ տիկին
      
       Գրիչ ` Թումայ
      
       վայր` ի գաւառիս Վանայ քաղաքի, Աւանս գիւղ
      
       Արդ, այսմ հոգեւոր եւ աստուածային գանձարանիս ցանկացայ ես ` մեղուցեալ եւ անարժան աղախինս Քրիստոսի Խէրիկ տիկին, դուստր Վարդանայ, եւ զաւակն իմ` Ազիզ տիկին, եւ Տիկնաց տիկին ...: Ստացաք զսա յիշատակ հոգւոց մերոց ...: Տուաք զսուրբ գիրքս ընծայ Ստեփաննոս նախավկային, որ ի յՈստան քաղաք , յերկիրն ըՌշտունեաց, որ է հանդէպ լերինն Արտօսայ: Արդ, մի ոք հեռացուսցէ զսա ի դրանէ սրբոյն Ստեփանոսի նախավկային...:
      
       Բայց արդ, գրեցաւ ձեռամբ յոգնամեղի եւ անարհեստ գրչի Թումայի անարժան քահանայի, ի հայրապետութեան տեառն Զաքարիայի հայոց կաթողիկոսի` Աղթամարայ սուրբ Խաչի առաջնորդի, եւ յառաջնորդութիւն գերահռչակ եւ սուրբ ուխտին Վարագայ` տէր Պետրոսի` հեզի եւ բարեսիրի, որոյ տացէ տէր աստուած սոցա զժամանակս ընդ երկայն աւուրս , ամէն:
      
       Բայց գրեցաւ սուրբ տառս ի գաւառիս Վանայ քաղաքի, ի գիւղս, որ կոչի Աւանս, ընդ հովանեաւ սուրբ Յովհաննու Կարապետի եւ սուրբ Գրիգորի հայոց լուսաւորչի, որ են բարեխօս առ տէր վասն մեր ...: Նաեւ զայլսն միանգամայն` զհանգուցեալսն առ Քրիստոս ` զՅովհաննէս
      
       քահանայն մականուն Պզտիկ երէց, զՀայրապետ` տարաժամ հանգուցեալ, Ստեփանոս` տարաժամ հանգուցեալ, զԾէր` տարաժամ հանգուցեալ ..., որք վախճանեցան ի ՉԿԶ . (1317) թուականին:
      
       ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅ
      
       Թորոս. Աղբար. Բ. էջ 419 (Տիգրանակերտի սբ. Սարգիս եկեղեցի)
      
       Վայր` Որնոյ գաւառ, Բատոնց գիւղ
      
       Գրեալ ի թվ. Հայոց ՉԿԶ (1317), ի գաւառիս Որնոյ, ի գեաւղս, որ կոչի Բատաւնց, ընդ հովանեաւ սուրբ Գրիգորի եւ սուրբ Յակոբայ, յառաջնորդութեան տէր Գրիգորի` հեղի եւ խոնարհի եւ մեր իշխեցողի: Այլ եւ զճարտասան քարտուղարն զԱստուածատուր կրաւնաւորն, զարծարծիչ տառից եւ զնիւթ շուշանաց մատենից, զխրատիչն իմ ... յիշեսջիք ...: Ետ գրել Գրիգոր կրաւնաւորն...:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Թորոս Աղբար Ա. էջ 218 (Տիւրիկ , սուրբ Աստուածածնի եկեղեցի)
      
       Գրիչ ` Վարդան
      
       վայր` Դարանու դաշտ, Խոռինանց գիւղ
      
       ... Եւ արդ, աւարտեցաւ աւետարանս ... ի թվաբերութեանս յոբելեան տումարիս ՉԿԶ. (1317), ի փառս եւ ի պայծառութիւն սրբոյ եկեղեցւոյ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին, ի դաշտիս Դարանու, ի գեւղս Խոռինանց, ձեռամբ Վարդանայ աշխարհի իրիցու, յիշատակ ինձ եւ իմոցն, հաւր իմոյ Գրիգոր քահանայի, եւ մաւր իմոյ Աղբրացի, եւ եղբարց իմոց Մկրտչի, եւ Աշխեն տիկնոջ:
      
       Դարձեալ աղաչեմք զամենեսեան, որք հանապազ խաչակիր լեալ էք խաչելոյն Քրիստոսի եւ պտղաբերեալք արգասաւորութեամբ պըտղաւք ի կամս աստուծոյ, յիշել զվարդապետս մեր զՅակոբ, [զ]Կարապետ, զՍեփաննոս, եւ զՅովհաննէս, եւ զծնաւղս իւրեանց, եւ զհարազատ եղբայրս նոցա: Եւ որք կամակից եղեն սմայ ըստ իւրաքանչիւր կարի, Քրիստոս աստուած փառաւորեալ հանգուսցէ զհոգիս նոցա ի խորանս սիրողաց իւրոց , ամէն:
      
       ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ
      
       Թորոս Աղբար. Բ. էջ 300-302 (Կամախ, Սբ. Թադէոս Առաքելոյ վանք)
      
       Ստացող ` Յովհաննէս
      
       վայր` Կիլիկիա, Կրակայ գիւղաքաղաք
      
       ... Արդ, ես տրուպս եւ եղկելի,
      
       Յոհաննէս անուն իմ յորջորջի,
      
       Որ ձեւ ունիմ քահանայի
      
       Եւ ի բարեաց եմ խիստ հեռի...,
      
       Յոյժ բաղձանաւք զսա գրել տըւի,
      
       Ի գիւղաքաղաքն, որ Կրակայ կոչի,
      
       Ընդ հովանեաւ սուրբ Գրիգորի,
      
       Ձեռամբ Կոստանդին քահանայի,
      
       Եւթնհարիւր հայոց թուի
      
       Վաթսուն եւ վեց անցեալ ամի (1317),
      
       Ի հայրապետութեան տեառն Կոստանդի`
      
       Հայոց մեծաց հեղինակի (՞),
      
       Ի թագաւորութեան Հայոց Աւշնի`
      
       Բարեպաշտի եւ յոյժ հեզի:
      
       Արդ, ես նուաստ յամենայնի,
      
       Ծնունդ մալեալ ժամանակի...
      
       Հայցեմ արեք զիս արժանի
      
       Յարտասուելոյն ժամանակի,
      
       Ձեզ լսէ տէրն բարի,
      
       Թողցէ զյանցանս իմոյ պարտի,
      
       Նաեւ իմոցն ամենայնի,
      
       Փոխեալքն , որ կան եւ, որ լինի,
      
       Եւ հաւրն իմ Սիրունի,
      
       Եղբաւր իմոյ Առաքելի,
      
       Եւ Կիրայի ճգնաւորի`
      
       Մաւր ըստ մարմնոյ մեր պանծալի,
      
       Եղբաւրկանն իմ Յոհաննէսի,
      
       Եւ Մարուգէ կրաւնաւորի,
      
       ԵւՅոհաննէս քահանայի`
      
       Զաւրինակն շնորհողի...
      
       Բարեմիտ քեռն իմոյ հեզի,
      
       Եւ որդեկաց իւր ըստ կարգի`
      
       Վասլի եւ Յոհաննիսի,
      
       Սիմէոնի եւ Առաքելի:
      
       Տացէ նոցա տէր կեանս բարի,
      
       Երկայնաւրեայ` յայսմ աշխարհի.
      
       Ապէնիազ տէրն բարի
      
       Ամենեցուն ողորմեսցի,
      
       Եւ նմա փառք յեկեղեցի...
      
       ՊԱՏԱՐԱԳԻ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՆԵՐՍԻՍԻ ԼԱՄԲՐՈՆԱՑՒՈՅ
      
       Փիրղ. 6273, էջ 126
      
       Գրիչ ` Յօհաննէս
      
       վայր` Կիպրոս կղզի, Մաղուստ քաղաք
      
       Գրեցաւ գիրքս այս ձեռամբ անիմաստ մեղուցելոյ Յօհաննիսի սպասաւորի աստուածային բանի, ի թուականիս հայկազեան սեռի ՉԿԶ. (1317), ի Կիպրոս կղզի, ի դուռն աստուծոյ մօր տաճարին Աստուածածնի, [որ է վանք եւ կոչի Կանչուտ ], ի քաղաքիս Մաղուստ:
      
       ՈՍԿԵՓՈՐԻԿ
      
       Վենետ. 265 Ցուցակ. Բ . էջ` 857-859
      
       Գրիչ ` Սարգիս
      
       վայր ` Գլաձոր
      
       ա
      
       Ի թվ. Հայոց ՉԿԶ. (1317) գրեցաւ սա ձեռամբ Սարգիս սուտանուն աբեղայի, անարհեստի եւ յոյժ անպիտանի: Աղաչեմ զամենեսեան անմեղադիր լերուք, զի փափաքումն բանից յաղթեաց զմեզ: Դարձեալ աղաչեմ յիշել զհոգեւոր ծնողսն մեր` զՄեծտիկին , եւ զՄարթա, զՆուսթի, զՀովադեղն, զեղբայրն մեր` զԳրիգորէս, եւ զամուսին իւր` զՄամախաթուն, եւ զծնողսն իւրեանց, եւ զմարմնաւոր ծնողսն մեր, եւ զարեամբ ներկեալ զեղբայրն մեր զՈւատն, որ տարաժամ հասակի սպանաւ յանաւրինաց , եւ խառնեցաւ ընդ մարտիրոսացն, եւս աղաչեմ զհոգեւոր եւ զմարմնաւոր զեղբարս եւ զծնողսն մեր յիշեցէք յաղաւթս ձեր. եւ յիշողքդ եղիցիք աւրհնեալ յաւիտեանս , ամէն:
      
       բ
      
       ... Արդ, ես Սարգիս համբակ եւ սպասաւոր բանի, տկար մարմնով եւ տառապեալ անձամբ, բաղում երկովք եւ աշխատութեամբ ծրագրեցի զսայ իմովս փցուն եւ անարհեստ մատամբ, գումարեցի զսայ իբրեւ
      
       զմեղու, որ զխորիսխն ժողովէ ի վայելուչ բուրաստանաց` ի բջիջս մաղու իւրոյ, նախ ի պէտս իւր եւ ապա ի բժշկութեան հիւանդաց: Այսպէս, եւ ես, կամեցայ զսայ ամբարել ի քարտի` ի մարմին, ձեւով տառի, եւ ապա իմանալաբար` ի հոգի ստա ցաւղացն զսա: Եւ եղեւ կատարումն գրոցս ի թվ. ՉԿԷ . (1318), ի գաւառիս Վայոյձորոյ, յանապատս Գլաձոր, ընդ հովանեաւ սրբոյն Ստեփանոսի եւ մեծ վարդապետի եւ անյախտ հռետորի` Եսայեայ, ի թագաւորութեան Հայոց Աւշնի, եւ ի կաթողիկոսութեան [Կոստանդեա ], եւ յիշխանութեան գաւառիս Ամիր Հասանայ, որդոյ Իաչէ , որդոյ Ամիր Հասանայ, որդոյ պռօշայ բարեպաշտի, զոր տէր Յիսուս տացէ նոցա ողորմութիւն, եւ զկենդանիքս պահեսցէ ընդ ամրածածուկ աջովն իւրով:
      
       Արդ, որք աւգտիք ի սմանէ, ասասջիք` տէր Յիսուս, ողորմեսցի Գրիգորիսի, եւ ամուսնոյ իւրոյ Մամախաթո ւնին, եւ ծնաւղաց նոցայ, եւ ամենայն արեան մերձաւորաց, որ ձեռնտու եղեն այսմ գրոցս, զոր տէր աստուած հատուսցէ նոցա միոյն հարիւրապատիկ յայս կեանքս եւ ի հանդերձեալն: Եւ աղաչեմ յիշել ի տէր զՊարոնլոյսն եւ զաստուածապարգեւ զաւակն իւր` զդեռաբոյս ծաղիկն եւ զգեղեցկատեսիլ մանուկն` զՄիրմիրն, զի արասցէ տէր ընդ երկայն աւուրս, անսասան եւ անսայթաք կենաւք ի վերայ երկրի, եւ որք յիշէքդ յիշեալ լիջիք յաստուծոյ , ամէն:
      
       գ
      
       Զմեղապարտ եւ զփցուն գրիչ Սարգիս յիշեայ, եւ զեղբայրս իմ` զԴաւիթ Հաղբատեցի, եւ զԹորոս ծաղկող Տարոնեցի: