Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1343
      
       ՇԱՐԱԿՆՈՑ
      
       Վիեն. 173, Տաշ. Ցուց. էջ 489
      
       Գրիչ ` Ներսէս
      
       ա
      
       ... Գրեցաւ շարակնոցս ձեռամբ մեղաւոր եւ սուտանուն սարկաւագ Ներսիսի, ի լաւ եւ յընտիր աւրինակէ, որ կոչի Խըլկցի , ընդ հովանեաւ սրբոյ Յակոբայ, Կապոսի: ի դառն ժամանակի էաք, որ երեկ Սուլայիման ղանն ու գնաց ի Յարաթնին վերայ` ի Սեբաստիայ, նայ աստուծով յաղթեց Յարաթնին ու փախստեայ արա զնոսայ. ի թվ. ՉՂԲ. (1343): Արդ, աղաչեմ զձեզ եղբարք, անմեղադիր լերուք...:
      
       Յիշեսցիք զհեզահոգի վարդապետն իմ զՅովաննէս փիլիսոփայն եւ զկրաւնաւոր եղբայր իւր զՄովսէս ծաղկօղն, որ բազում աշխատեցան ի հետ ինձ եւ խնամս տարան ի վերայ իմ...:
      
       ստացող ` Պաւղոս
      
       բ
      
       Զստացաւղ սորին զՊաւղոս սարկաւագ եւ զծնաւղս իւր, զպատուեալ ծերունին զԹագուոր մանկտաւագն, եւ զմայր իւր զփոխեցեալն առ Քրիստոս` զՄէն տիկինն, եւ զեղբարսն իւր` զՍիմէոն եւ զայլսն յիշեսջիք, եւ զՀարպետն, եւ նոցա մեղաց թողութիւն խնդրելով: Տէր աստուած վայել[ել ] տացէ զսա Պաւղոսին ընդ երկայն աւուրս , ամէն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 5505 (տես նաեւ` 1321 եւ 1504 թ. թ. )
      
       Վայր ` Խլա՞թ
      
       Ի թվ. ՉՂԲ. (1343), որ Ղարայ Հասան զԽլաթ թախթանեաց, ու աւետարանս պարոն Չարուխն պահել էր. աղաչեմ զձեզ յիշել զպարոն Չարուխն ի մաքրափայլ յաղաւթս ձեր, եւ զկենակիցն իւր զՇնոհվորն, եւ զորդին իւր զԷվատն, որք յիշէք զսոքայ եւ դուք յիշել լիցիք ի բարեց տվողէն աստուծոյ , ամէն:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ ԲԱՆԻՑ ԵՒԱԳՐԵԱՅ
      
       Երեւան 1981
      
       Գրիչ ` Յովաննէս
      
       վայր ` Գլաձո՞ր
      
       ա
      
       ... Երջանիկ եւ զբազմաշնորհ զերիցս ե[րանեալ րաբու]նապետն Դ[ավի]թ յիշեցէք ի Քրիստոս, եւ զիս` զՅով[աննէս ] նուաստ |||
      
       բ
      
       Ո՜վ հայր հոգեւոր եւ տէր մարմնաւոր, ընկալ զսակաւ ծրեալս ի քո մեղապարտ աշակերտէս Յովաննիսի քո յառանձինն յաղաւթս, եւ աստուած զձեզ յիշէ, եւ նմայ փառք:
      
       ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍԱՂՄՈՍԱՑ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՐԵՒԵԼՑՒՈՅ
      
       Բրիտ. թնգ. 74. Կոնիբ. Ցուց . էջ 189
      
       Գրիչ ` Շմաւոն
      
       ա
      
       ... Եւ ընդ նոսին պսակաւորեալ ... բերկրեսցի ... ստացող մատենիս` գործնական եւ արդիւնական վարդապետ Դաւիթ, իւրովքն ծնողաւք եւ հարազատաւք, եւ զմեղուցեալս աստուծոյ զՇմաւոն գրիչ, այլեւ զՎարդան , զՄխիթար, զՍարգիս, վասն սիրոյն Քրիստոսի յիշեցէք առ տերամբ:
      
       բ
      
       Զարժանապատիւ րաբուն Դաւիթ եւ զծրողս Շմաւոն, այլ եւ զՎարդան, եւ զՄխիթար, զՍարգիս, վասն աստուծոյ յիշեցէք ի Քրիստոս:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վենետ. 181, Սարգս. Ցուց. Ա. էջ 755
      
       Գրիչ ` Սիմէոն
      
       վայր ` Սուրխաթ
      
       Շնորհիւն աստուծոյ ամենակալի սկսայ եւ ողորմութեամբ խնամոց նորա կատարեցի զսուրբ աւետարանս յաւրինակէ սրբոյն Սահակայ Հայոց թարգմանչի եւ երրորդ լուսաւորչի Հայաստանեայցս, ի հայ թուականիս ՉՂԲ. (1 343), յաշխարհ Ղրիմի, ի մայրաքաղաքս Սուրխաթ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին, ի հայրապետութեան Հայոց տեառն Մխիթարեա, եւ ի թագաւորութեան բարեշնորհի Սարգսի, ձեռամբ իմով` Սիմէոնի` մեղուցեալ յետին եւ անարժան երիցուի եւ ապիրատ գրչի, ] խնդրոյ աստուածարեալ սրբասէր կրօնաւորի Աստուածատրի, զի ստացեալ զստացուածս աստուածային կենդանի յարդար ընչից իւրոյ, յիշատակ բարեաց ինքեան եւ ծնաւղաց իւրոց...:
      
       ՃԱՌԸՆՏԻՐ
      
       Երեւան 4709
      
       Գրիչ ` Յովանէս
      
       ա
      
       Քրիստոս աստուած, ողորմեա ամենայն հաւատացելոց, եւս առաւել ստացողի սուրբ գրոցս Էլմէլէքին, եւ ծնողաւց իւրոց, եւ ինձ` մեղաւոր գրողիս Յովանիսիս, եւ իմ ծնողացն, եւ քեզ փառք յաւիտեան:
      
       Գրիչ ` Դէոսկորոս
      
       բ
      
       Քրիստոս աստուած ողորմած, ողորմեա ամենայն հաւատացելոց քոց, եւս առաւել ստացաւղ սուրբ գրոցս Էլմէլէքին, եւ ծնողաց իւրոց, եւ ինձ` մեղաւոր գրողիս Դէոսկորոս սուտանուն քահանայիս, եւ իմ ծնողացն, եւ կարդացողաց եւ լսողացն, եւ նմա փառք յաւիտեանս , ամէն:
      
       Հետ. ստացող ` Յարթեն
      
       գ
      
       Ի թուականութիւնս Հայոց ՉՂԲ. (1343), ի դառն եւ ի վշտալից ժամանակիս, ի հայրապետութեանն տէր Ստեփանոսին [գրեցաւ մատեանս]...
      
       ՃԱՌԸՆՏԻՐ
      
       Երեւան 1523 (տես նաեւ 1668 թ. )
      
       Գրիչ ` Յովանէս
      
       Քրիստոս աստուած, քո սուրբ եւ հրաշալի յարութեանդ բարեխաւսութեան յարոյ զամենայն մեղաւք մեռեալ հոգի հաւատացելոց քրիստոնէից, եւս առաւել զհոգի Էլմէլէքին` զստացողի սուրբ գրոցս, եւ զծնաւղացն իւրոց, եւ զամենայն արեան մերձաւորաց, եւ զիմ` զմեղաւոր գրչիս զՅովանիսի, եւ զիմ ծնողացն, եւ զազգականացն, եւ զկարդացողաց, եւ զլսողաց, եւ քեզ փառք յաւիտ[եանս]:
      
       Ք Ա Հ Ա Ն Ա Յ Ա Թ Ա Ղ
      
       Երեւան 7784
      
       ... Շնորհիւ տեառն շարադրեցի զհիւսումն հոգեզան [խնդ՞]րուածութեանս աստուածազարդ կտակիս ի թելադրութենէ հոգոյն սրբոյ, զյոքնակից իմաստից գի[ւ ] տըս յաւրհնութիւնաբեր ցուցակէս սակաւ բանիւք բովանդակեալ` զնահապետացն [աս]եմ, եւ որ ի նոցանէ մարգարէական պարք գլխ[աւոր]եա[լք ] ի Քրիստոս, զառաքելոցն, զսրբոց հարցըն` նոցին հետեւողաց, ուղղափառ քարոզչացն, վսեմաբան վարդապետաց, զի արբեալ ի հոգւոյն սրբոյ նախնիքն մեր եւ յարմարեալ աստուածային գանձարանս հասուցին առ մեզ, որով եւ սովա[ւ ] զամենայն դասս քահանայից առ Քրիստոս յուղարկե[ա՞ց ] ազգս Հայաստանեաց եւ ծնունդս Լուսաւորչին:
      
       Արդ, գրեցաւ քահանայաթաղս ի ||| ատաւք լի եւ անթերի [յ]երկոտասան աւու[րս ], ի թուաբերութեանս Հայկազեան տումարի ի ՉՂԲ. (1343), յամսեանն մայիս ԺԳ . (13): Արդ...