Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1324
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 4858
      
       Գրիչ ` Յուսէփ
      
       վայր ` Նախիջեւան
      
       ... Մեծաւ յուսով եւ եռափափաք տենչմամբ առի զսայ ի լոյս հոգոյ եւ ի թեթաւութիւն մարմնոյ, յիշատակ ինձ եւ ծնաւղաց իմոց` Ղարաճային եւ Շնոհոր տիկնայ, եւ ինձ` Կարապ[ետ ] քահանայի, որ ստացայ զսայ մեծ յուսով ի հալալ արդեանց, որոց վարձս հատուսցէ տէր աստուած ամենիցուն հարիւրապատիկ, եւ ինձ եղկելի գրչի Յուսէփ քահանայի |||
      
       Արդ, վերաւարտ եղեւ սայ ի թուաբերութեանս Հայոց ՉՀԳ. (1324), ընդ հովանեաւ սուրբ զինաւորի Սարգսի, ի մայրայքաղաքիս Նախիջեւան: Եւ որ հայիք ի սայ թողութիւն մեղաց խնդրեցէք աշխատաւորաց եւ երախտաւորաց այսմ հոգեւոր տառիս: Յիշեսցիք եւ զԱւաք տիկին, եւ զԱմիրշահն, եւ զԹագւորաշահն , եւ զաւակս նորա ի սուրբ յաղաւթս ձեր, որ երախտիք հոգեւոր ունին ի վերայ մեր, աստուած ողորմի ասացէք սոցա , ամէն:
      
       ՃԱՇՈՑ
      
       Երեւան 4553 (տես նաեւ 1426թ. )
      
       Գրիչ ` Ստեփանոս
      
       վայր` Իտալիա, Պաւլաւնիա քաղաք
      
       ... Զայս գանձ մեծութեան անվաճառ եւ անվատնելի ի գանձարանէ մաւր մեր կաթողիկէի` ջանաց, հնարեցաւ, կամեցաւ, ստացաւ, կուտեաց, բարդեաց, դիզեաց, յաւել մանաւանդ ի գանձանակ իւրոյ հոգւոյն սենեկի հայրն գովելի վանաց վանական եւ կոյս կրաւնաւոր քահանայն Զաքարիաս, ի միշտ եւ յանվճար յիշատակ, ի վայելումն կենաց իւրոց եւ ի փրկութիւն հոգւոյ իւրոյ, եւ ծնողաց իւրոց, եւ առհասարակ իւրոցն ամենեցունց:
      
       Արդ, որ ոք պատահիք այսմ աստուածաքնար մատենի սուրբ
      
       ընթերցուածոցս, յիշեցէք ի բարին Քրիստոս զհայրն Զա||քարիաս եւ
      
       զծնողսն իւր, զի մեծ սիրով` մանաւանդ եւ արդեամբ եւ ծախիւք ջանաց եւ ստացաւ զսա: Այլ եւ զըստ հոգւոյ հայրն իւր` զսուրբ եպիսկոպոս զտէր Թումաս, որ եւ նա կատարեաց զսա քահանայ եւ կարգեաց հայր վանաց: Որոց տէր Յիսուս Քրիստոս յոյսն ամենեցուն տացէ առհասարակ նոցա ամենեցունց զանսպառ բարեացն պարգեւսն, նոյն եւ յիշողացդ ընդ յիշեցելոցն զանվախճան փառացն խոստմունս յաստւած եւ ի տէր մեր Յիսուս Քրիստոս , որ եւ աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից , ամէն:
      
       Արդ, գրեցաւ սա յաշխարհիս Իտալացւոց, ի յանուանեալ քաղաքս Պաւլաւնիայ ըստ իւրեանց լեզուի, ի թիւ համարոյ մերս տումարի ՉՀԳ. (1324), յամենամեղ եւ բազմայանցան գրչէ ի Ստեփանոսէ, զոր եւ խնդրեմ յամենեցուն եւ ինձ թողութիւն, զի ըստ իմում կարի եւ ջանուց զայսքան կարացի...:
      
       Իսկ վասն աւրինակացս դժուարագրութեան եւ եղանակացս եւ ժամուցս դժնդակութեան անկարիք է ասելն, զի բազմաց է յայտ որպէս եւ էր: Բայց եւ արդ գոհութիւն Քրիստոսի յուսոյն իմոյ եւ աստուծոյ, այժմ եւ յաւիտենից յաւիտեանս , ամէն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 8187
      
       Գրիչ ` Վարդան
      
       վայր ` Ակներ
      
       ... Շնորհիւ շնորհատու սուրբ հոգւոյ սկսայ եւ ողորմութեամբ
      
       նորին կատարեցաւ աւետարա||նս ի հոյակապ եւ յականաւոր մենարանիս, որ մակագրեալ կոչի ակներ, ընդ հովանեաւ սրբոյ աստուածածնիս, եւ կենսակիր սուրբ նշանացս, եւ մասանց տէրունականաց, եւ նշխարաց սրբոց, ի հայրապետութեան տեառն Կոստանդեա եւ ի թագաւորութեանն Լեւոնի` տղային, զորս պահեսցէ տէր աստուած խաղաղութեամբ ամենայն սրբոց աղաւթիւք:
      
       Արդ, աղաչեմ զամենեսեան, որք լուսաւորիք սովաւ, յիշեսջիք զամենայն ազգայինսն մեր` զկենդանիս եւ զննջեցեալսն, յիշեսջիք եւ զքըւերորդին մեր զՆերսէս քահանայ, նայ եւ զԹորոս քահանայ եւ զՅովհաննէս, որ ի յուղղելն աշխատեցան:
      
       Յիշեսջիք, աղաչեմ, եւ զթշուառ գրողս վարդան, ի յոյժ երկայն աւուրս գրեցի զսա տառապանաւք ցաւոց, որ խորտակեալ է հոգւոյս ոսկերք վասն զեխ եւ անառակ գնացիցս:
      
       Գրեցաւ ի թվ. ՉՀԳ. (1324), ի փառս Քրիստոսի աւրհնելոյն յաւիտեանս , ամէն:
      
       Որ զմեզ յիշէ եւ ինքն յիշեսցի ի տեառնէ:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Օքսֆորդ Տիրայր վրդ. 17. թղթ. 119, էջ 314
      
       Գրիչ ` Ստեփաննոս
      
       վայր ` Սկեւռա
      
       Փառք ... որպէս եւ ապա զերջանիկս յիմաստ Աբրահամ ծերունի, ճշմարտին աստուծոյ կրաւնաւոր ... զայս ընտրեաց սեփական ժառանգութիւն եւ ստացաւ ... վարք աստուածընկալ աւետարանչին Յոհաննու սքանչելի պատմութիւնս եւ սոսկալի տեսլեանս յայտնաբանութիւն ... յարդար վաստակոց իւրոց...:
      
       Գրեցաւ ՉՀԳ. (1324), յանապատս Սկեւռա, ընդ հովանեաւ սուրբ եւ փրկագործ Նըշանիս եւ սուրբ աստուածածնիս, ի փառս միածնի...:
      
       Յիշեցէք ի Քրիստոս զմեղուցեալ գրողս զՍտեփաննոս:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 4174
      
       ա
      
       Յամի եւթնհարեւրերորդի եաւթանասներորդի երրորդի (1324), ի թագաւորութեան Լեւոնի |||
      
       բ
      
       Քրիստոս աստուած, քո սուրբ աւետարանչացս բարեխաւսութեամբ եւ ամենայն սրբոց քոց ողորմեա վարդանեա քահանայի եւ ծնողաց իւրոց, ստացողի սուրբ աւետարանիս, եւ ամենայն հաւատացելոց քոց, եւ բազմամեղ գրչիս, եւ որք զամէնն ասեն , ամէն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 2837
      
       Գրիչ ` Վարդան
      
       ... Բայց գրեցաւ լուսազարդեալ աւետարանս ի լուսալրական ժամանակի, ի թուաբերութեան հայկազնեան Աբեթական տոմարիս ՉՀԳ. (1324), ձեռամբ անպէտ եւ բազմամեղ Վարդան գրչի: