Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1391
      
       ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԳՐԻԳՈՐԻ ՆԱՐԵԿԱՑՒՈՅ
      
       Երեւան 1874
      
       Գրիչ ` Թումա
      
       վայր ` Վան
      
       ա
      
       Փառք ... որ հասոյց զանարժանս յաւարտ սուրբ տառիս, զի գրեցաւ սայ ի թուականիս Հայոց յութհարիւրերորդի քառասուներորդի (1391), ի քաղաքս, որ կոչի Վան, ընդ հովանեաւ տիրամաւր սուրբ Աստուածածնիս, եւ սուրբ առաքելոցս Պետրոսի եւ Պաւղոսի, եւ սրբոյն Վարդանայ զաւրավարին, եւ սրբոյն Սահակա, ձեռամբ ամենամեղ եւ անիմաստ Թումա քահանայի եւ սուտանուն գրչի: Զոր տեսեալ զայսպիսի գանձս ա ստուածային եւ պայծառ լուսով հոգեկիր եւ ընտրեալ կրաւնաւորն Սիմէոն, եւ ցանկացեալ այսմ աստուածային փարթամ գանձուցս եւ ջերմեռանդ սիրով հոգոյն սրբոյ եւ մեծափափաքմամբ
      
       ստացաւ զսա յիշատակ հոգոյ իւրոյ եւ ծնաւղացն` ||Յովաննիսին եւ Հռիփսիմին, եւ եղբարցն` Մարտիրոս կրաւնաւորի եւ Մուրատ մահդասոյ, եւ քեռն` Վարդանա, եւ այլ ամենայն ազգականացն առհասարակ: Եւ ետ զսա գրել ի յարդար յընչից իւրոց, զոր տէր աստուած վայելել տացէ նմա, եւ պահեսցէ զնա անսասան մինչ ի խորին ծերութեան . եւ յետ ելիցս աստեաց սրբոց կուսանացն մասնակից եւ դա սակից արասցէ, հանդերձ ծնաւղաւք եւ ամենայն ազգականաւք , ամէն:
      
       Եւ արդ, ես` անպտուղս ի բարեաց, մեղաւորս յարդարոց, անկատարս ի կատարելոց, մեղանչականս յանմեղաց, անկարգս ի կարգաւորաց, անյիշելիս ի գրչաց, անարհեստս ի յարուեստաւորաց, տգէտս ի գիտնականաց, անբանս ի բանականաց բազմամեղս Թումա, տեսի զսէր եւ զփափաք հոգեւոր հաւրն իմոյ Սիմէոն կրաւնաւորի, եւ իմ տկար անձամ[բ]ս յանձն առի, եւ ամենակարող զաւրութեամբն
      
       աստուծոյ կատարեցի զսուրբ գիրքս || զայս ի դառնացեալ եւ ի վշտաբեր ժամանակիս, յորում էր թիւս Հայոց ՊԽ. (1391), ի հայրապետութեան տեառն Զաքարիայի եւ մեր հայրապետին` տէր Սահակայ: Այնց չար էր ժամանակս, որ ի չորս տարին բռին գրեցի, զամէն փախստական կացինք ի կատարս լերանց` քաղցած եւ պանդուխտ, եւ ամենիքեան մեռեալ էինք կենդանաւին ի յահէ Թամուրին: Այլ, ո՜վ կարէ զայն չարութիւն ն պատմել եւ կամ գրել, եւ դուք հանդիպեալքդ սմա` պատուական հարք եւ եղբարք, ընթերցողք եւ լսողք եւ աւրինակ դնողք, յերես անկեալ աղաչեմ զսրբութիւնդ ձեր, ասասջիք լիակատար բերանով` Քրիստոս ճշմարիտ աստուած, յորժամ գաս հայրենի
      
       փառաւք ի դատել զամենայն արարածս քո, բարեխաւսութեամբ սուրբ Աստուածածնի` ծնաւղի քո, եւ ամենայն սրբոց քոց, քաղցրալուր բարբառով կոչեա յանուանէ զծառայն քո` զՍիմէոն քահանայ, զծնաւղսն իւր եւ զազգն ամենայն, եւ տուր նոցա լսել զաւրհնութեան
      
       ձայն քո, || եթէ` եկայք բարի եւ հաւատարիմ ծառայք, մտէք յուրախութիւն տեառն ձերոյ` ընդ սուրբս եւ ընդ սիրելիս անուան իմոյ, ժառանգեցէք զարքայութիւն իմ , ամէն:
      
       Դարձեալ աղաչեմ զձեզ, ո՜վ դասք լուսերամից, ընդ նոսին եւ զեղկելիս զանարժան Թումա գրիչս յիշման արժանի արարէք, եւ զծնաւղքն իմ` զՄուրատ եւ զՆազմելիք, զհաւրեղբայրն եւ զուսուցիչն իմ զՍիմէոն քահանայ, որ շատ է աշխատել ի վերայ ինձ, փոխանակ քրտնաջան աշխատութեան նորա տացէ նմա Քրիստոս աստուած զերկնից արքայութիւն, ամէն: Եւ զեղբայրն իմ զՅովաննէս եւ զՄկրտիչ, զքոյրն իմ զՇնահոր, եւ զքեռն` զՊետրոս եւ զՍողոմոն մահդասի, եւ զամու սինն իւր զԱզիզմելէք, եւ զաւակն իւրեանց զՄկրտիչ քահանայ, եւ զամենայն արեան մերձաւորքն մեր` զկենդանիք եւ զհանգուցեալք, եւ զԹադէոս, եւ զՇամշա` զկենակիցն իւր, եւ զմայրն իւր զԽալխաթուն, եւ զերախտաւորք եւ զսպասաւորքն մեր ի պէտս մարմնոյ, եւ լի բերանով եւ ուղիղ մտաւք եւ ողջամիտ հաւատով աստուած-ողորմի ասացէք:
      
       Եւ զվարպետն իմ զԾերուն քահանայ յիշեցէք ի Քրիստոս աստուած, որ առատն է ի տուրս բարեաց, տացէ ձեզ զանսպառ ուրախութիւն եւ զարքայութիւն` յիշողացդ եւ յիշեցելոցդ, եւ Քրիստոսի աստուծոյ մերոյ փառք, պատիւ եւ զաւրութիւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից , ամէն:
      
       ԶԿիրակոս քահանայ եւ զԿարապետ սարկաւաք յիշեցէք ի Քրիստոս, որ աշխատեցան ի կոկ թղթիս:
      
       բ
      
       Ո՜վ սուրբ Գրիգոր Նարե[կա]ցի, պարծանք ազգիս Հայկազանի,
      
       Ես չեմ արժան այսմ գործի, որ զքո մատեանս իմ մատամբս գրի',
      
       Ձեռքս, որ ի մեղքն շաղախի, զիա՞րդ զսա շաւշափեսցի.
      
       Աչքս, որ յերակ յարատ նայի, զիա՞րդ ի սայ նաել իշխի,
      
       Միտքս, որ զհետ չարին շրջի, զիա՞րդ զսա ստուգել կարի.
      
       Բոլոր անձամբս եմ ի չարի, քան զանաւրէն` այլ աւելի.
      
       Այս շուն անբանս չորքոտանի, չ'ի արժանի, որ զայս հոգեշահ տառս գրի',
      
       Այլ ըստ խնդրոյ Սիմէոնի` սուրբ եւ ընտրեալ քահանայի,
      
       Ինձ հաւրեղբայր էր, եւ բարի վարպետ, եւ խիստ ու առաքինի,
      
       Էր կուսակրաւն եւ ծերունի, զգեցեալ զգեստ կրաւնաւորի,
      
       Միայնակեաց յանապատի, վասն սիրոյն տեառն Յիսուսի,
      
       Փափագմամբ եկեալ առ իս, երես եդեալ իւր ծառայիս.
      
       Այս շուն պոռնիկ չարագործիս եւ անարհեստ Թումա գրչիս,
      
       Արտասուալից աղաչէր զիս, թէ` կատարէ զիմ խնդրելիս,
      
       Խնդրեմ զգանձս հրաշալիս Նարեկա սուրբ վարդապետիս,
      
       Այնչափ չհանգչիմ ես յաշխարհիս, յ[ը]նչուր հայիմ զգիրքս ի գրկիս,
      
       Առնում ի գիրկս ածեմ երեսիս, ապա դիւրնանա խոցած հոգիս,
      
       Յանձն արար աստուծոյ զիս, թէ ամբողջ մնաս ի յաշխարհիս,
      
       Զայս պատուիրեց իւր ծառայիս, թէ աղաւթք արա ի գրել տառիս:
      
       Ես չար զաւակ եղա գերիս եւ աւրինազանց ի յայս բանիս,
      
       Խցեցի զլսելիս, ունկն ոչ դրի բարի խրատիս,
      
       Ոչ արարի բան մի բարիս, այլ անդադար գործի չարիս,
      
       Մեղք գործեցի ի յաշխարհիս, խիստ անառակ կացի գերիս,
      
       Անկարգ շրջի ըստ իմ կամիս, ոչ ոք չուն'ի, որ խրատէր զիս,
      
       Երիտասարդ եմ հասակիս, բնութիւնս չարխիս նեղէ զիս,
      
       Սատանա մարտեաւ ընդ իս, ետ ինձ գործել բազում չարիս,
      
       Ոչ կամեցա զհոգոյ բարիս, ավա՜ղ, եղու՜կ եւ վա՜յ է զիս:
      
       Յորժամ յիշեմ ես զիմ չարիս, նա սասանի սիրտս ի փորիս,
      
       Չ'աւտամ թէ առնէ տէրն ինձ բարիս, կամ ողորմի այս պոռնկիս,
      
       Ո՜վ ընթերցող զիա՞րդ յամիս, ի յանշէջ հուրն կու այրի հոգիս,
      
       Ողորմութեան մնա գերիս, ոչ ոք չունիմ, որ թափէ զիս,
      
       Յորժամ յանձուկ տեղի նստիս, արտասուալից զսա ընթերցիս,
      
       Բազկատարած ի վեր նայիս, աստուած թող զմեղքն Թումա գրչիս:
      
       Ո՜վ, եղբարք, խիստ վիշտ կրեցի զի անյարկինք ու աւուրքս ձմեռն
      
       Ու այլասեռունք յարուցեալ էին ի վերա քրիստոնէից:
      
       Ի վշտաբեր ժամանակի ու ի բազմանալ ազգին տաճկի,
      
       Քրիստոնէից վճիռ լինի ի յազգմանէ սատան[այ]ի.
      
       Շուն մի եկեալ Խորասանցի, Թամուր անուն միակողմի,
      
       Բարկութեամբ լցեալ լինի նման իժի եւ քարբ աւձի:
      
       Զայն չարութիւնն, որ նա գործեց, զայն ո՞ր լեզու պատմել կարի,
      
       Թող հողածին մարդ չհայի զինչ տեսաք մեք յայս ժամանակի.
      
       Փախստական զամէն կացի, մերկ եւ անյարկ եւ դոյզնայի,
      
       Բոլոր աշխարհս յերերմանի, զինչ զբեկեալ նաւ ի մէջ ծովի,
      
       Սուգ մեծ եկեալ հայեոց ազգի, զի նայ յազգէն մուխանաթի
      
       Ջալատ եհան նա Ղզուինցի, կաշառ երետ բազում ոսկի,
      
       Թէ ով ոք զՔրիստոս աստուած ասի` բազում չարեաւք չարչարեսցի,
      
       Ոչ թէ տանջի` այլ առժամայն գլխատեսցի,
      
       Թէ այնց, որ լսէք դուք կաշառի, նա ձեր գլուխ առ իս բերուի,
      
       Այլ զինչ քրիստոն[եայ ] անուն լինի, ամէն ի սուր սուսեր մաշի:
      
       Նոքա [ա]ռին սուր երկսայրի, շրջին քան զշուն կատղած յերկրի,
      
       Որ խոստովանէր զհայր եւ զորդի , աստուած անմահ` տէր կենդանի,
      
       Կոտորեցին անխնայելի զազգս Հայոց եւ զՎրացի,
      
       Շատ քահանայք առաքինի, սարկաւագունք հեզահոգի,
      
       Ճգնաւորք յանապատի, զամէն ի կեր տուին սրի:
      
       Շատ քակեցին եկեղեցի, եւ վանորայս , ուխտատեղի,
      
       Այլ եւ զերկիրս Վասպուրականի քան զամէն տեղ խիստ աւերի,
      
       Առնու զդղեակն զՎան քաղաքի, չողորմի մեծի եւ ոչ փոքրի,
      
       Զամէն ի բերդն ի վայր ձգի ու զմնացեալսն գերի տանի:
      
       Ըզչարութիւնն Թամուրի ո՞ր հողածին պատմել կարի,
      
       Ոչ գթայր հայր ի յորդի, ոչ մայրն ծիծ տայր տղայի.
      
       Ի յիմ չարեացն, որ գործեցի, նա բարկացաւ տէր կենդանի:
      
       Ով որ ունի հոգի բարի, ի վերջ գրոցս նա ընթասցի,
      
       Որ Թումա անբան չորքոտանի` զկատարեալն ձեզ ասի,
      
       Ով որ կարդա եւ կամ լսի, սրտի մտաւք արտասուեսցի,
      
       Զձեռն ի վեր կարկառեսցի, Քրիստոս աստուած, թո'ղ զմեղքն Թումա գրչի:
      
       Ծաղկող ` Ծերուն
      
       գ
      
       Ո՜վ, մանկունք սուրբ եկեղեցոյ, որք հանդիպիք սմա կարդալով կամ տեսանելով, յիշեցէք յերկնագնաց յաղաւթս ձեր զտառապեալ մեղաւք հոգիս` զԾերուն ծաղկողս եւ զծնաւղսն իմ, եւ աստուած զձեզ յիշէ յիւր միւսանգամ գալուստն , ամէն:
      
       ԼՈՒԾՄՈՒՆՔ ՊԱՐԱՊՄԱՆՑ ԳՐՈՑ ԿԻՒՐՂԻ , ԳՐԻԳՈՐԻ
      
       ՏԱԹԵՒԱՑՒՈՅ
      
       Երեւան 2497
      
       Հեղինակ` Գրիգոր Տաթեւացի
      
       Այլ ո՜վ քաջդ հռետորաց, համշիրակդ Գէորգիէ, ընկալա զհարկեցուցիչ հրաման քումդ եղբայրութեան, եւ աշխատասիրեալ ըստ կարի տկարութեան ի լուծումն խնդրոյն, որ վասն Պարապման Գրոցս, ոչ ամենեւին ընդ անկոխն ընթացեալ ուղի, այլ սակաւ ինչ հաւաքեալ ի քրտանց առաջնոց հարց, եւ իր ինչ ի լուսաւոր բանից Լուսաւորչին մերոյ, եւ բովանդակն իսկ` յառատաձիրն շնորհաց: Այլ է ուրեք յերկարեալ բանից ի թիւս գլխոց ի պէտս բեմասացութեան եւ ի կարգս զրուցատրութեան, եւ բազում ուրեք` համառօտ անցեալ, ոչ այլ ինչ հոգացեալ բայց միայն զուղղափա ռ տեսութիւնն, եւ զայս ոչ վարկպարազի,
      
       այլ բազում աշխատանաւք ի սոյն դե || գերեալ ընծայեցի եկեղեցեաց Հայաստանեացդ: Արդ, եթէ գտանիցի ինչ ի սմա ըստ ախորժելեաց ձերոց` տեառն շնորհք, եւ նուազն` սխալակիր անօթոյս, որ եւ եղբայրասէր կամաւք աղերսեմ զպակասն լնուլ, զաւելիսն կշռել եւ չափաւորին աշխոյժ մտաւք հանդիպիլ, եւ մի հարեւանցի տեսութեամբ եւ բանիւ արշաւել, որպէս ոչ մտերիմ կամ գրախօս, զլացող եւ բասրասէր դսրովող: Եւ դարձեալ պաղատիմ աղերս անկեալ, զի ընդ ներել սխալանաց բանից, ներումն հայցել եւ սխալանաց գործոց անյիշաչարն տե առնէ: Զի թերեւս ցօղ քաղցրութեան ձերոյ իջցէ ի գերեզման մահու մեռելոյս, եւ լուացեալ բուժեսցէ զբազմազան
      
       շարաւալիր վէրս հոգոյ եւ մարմնոյ ամենաթշուառս անձին: Այլ եւ լիցի ժառանգ բարեաց եւ յիշատակ աւրհնութեան լուսաւոր վարժապետին հանուրց Յոհաննու Որոտնեցոյ, ո րոյ եղէ ի վերջին ժամու վերջացեալ սպասաւոր նմա, ոչ գոլով ներբաղդատ իրաւք կամ մտաւք, թէեւ համաձայն կամ առընչական աշակերտեալ` պետ անուանեցայ:
      
       Որ եւ եղեւ զրաւ վերլուծութեանս ի թվական Հայկազնեան տումարի
      
       կրկնակի հարիւրոց || չորից եւ տասանց քառից (2x100x410x4551=1391), ի նեղ եւ ի ստորասուգեալ ամանակաց, յորում սակաւ ինչ յառաջ հէնք այլասեռ զաւրաց զերկիրս մեր տապալեալ գերեաց եւ աւերեաց, եւ այլ բազմավէպ պատիժ յանցանց զմեզ շրջապատեաց եւ այժմ խնամ վերնական, նայելով ի տառապանս մեր, սակաւ ինչ թոյլ ետ շունչ կլանել ոյ, թէեւ տակաւին եւս ձեռն բարձր ] ի հարկանել: Զոր ի ձեռն ձերոցդ սրբանուէր մաղթանաց դարձեալ դարձուսցէ զպատուհասս մեղաց եւ կրկին պարգեւեսցէ զխաղաղութիւն ըստ իւրոյն խոստմանն, զոր ի միասին վայելեսցուք, դուք եւ մեք, անզրաւ կենաւք ի Քրիստոս Յիսուս` ի տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս, ամէն: Եւ որք ընդաւրինակէք գրեսջիք զսակաւ յիշատակարանս մեր, եւ դուք գրեալ լիջիք ի դպրութիւն կենացն , ամէն:
      
       ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՂՈՒԿԱՍՈՒ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ Ի ՄԱՏԹԷՈՍ
      
       ՎԱՐԴԱՊԵՏԷ
      
       Երեւան 2519
      
       Հեղինակ ` Մատթէոս
      
       վայր` Երնջակոյ երկիր, Ապրակունեաց վանք
      
       ա
      
       Արդ, ես` վերջինս սպասաւորաց բանին եւ տրուպս բանասիրաց Մատթէոս քահանայ, որ միայն անուամբ եւ ոչ արդեամբք, տխաղծ մտաւք եւ տարտամ լեզուաւ ձեռնարկեցի յայս գործ տեսութեան ոչ աւելի ինչ հոգացեալ, այլ ճշմարտութեանն հետեւեալ, միայն այնմ բանի արարաք լուծումն, որ յայս գլուխ առանձնակի գրի, իսկ այլքն` հարքն մեր արարին ի Մաթէ[ոս ] գլուխ, ընդարձակ հարցմամբ անտ գտցես: Արդ, է պիտանացութիւն սորա ի քարոզս բանի, եւ ի կագ զրուցաց, եւ ի բեմասացութիւնս, եւ զայս ոչ գիտնոց վասն, այլ մանկանց իմոց խորհրդակցացն: Եւ արդ, թէպէտ իմաստնոցտ ամենայն յայտնի է այս, բայց յինէն տաժանելի կրիւք յառաջ եկն, վասն որոյ աղաչեմ զթերին լնուլ, եւ զաւելորդն կշռել, եւ սխալանացն նե-
      
       րել, մանաւանդ` ուղիղ մտաւք ընթեռնուլ, ընդ որ եւ հայցեմ, որք պատահիք, մաղթել առ մարդասէրն` թերեւս իջցէ մասն ինչ ի սրբան||ուէր
      
       յաղաւթից ձերոց ի շարաւալի հոգիս, եւ սրբեսցէ զաղտ հնութեան մեղաւք մեռելոյս, եւ ազատեսցէ ի կուտակեալ ալեաց եւ արժանացուսցէ յետին մշակացն:
      
       Արդ, եղեւ զրաւ համառաւտութեան բանից քարոզութեան ի թու[ին ] հայոց Պ . եւ Խ. (1391), առ ոտս արդիւնաբան հռետորին` Գրիգորի մեծի [Տաթեւացւոյ ], յերկիրս յԵրնջանկոյ, ի վանքս Ապրակունեաց, զոր մեծ ջանիւ էառ ի յաղթարմայից երկաբնակացն քաջ նահատակն Քրիստոսի Մաղաքիաս, որ եւ այս եւս ի նորին նշուլից շնորհացն առեալ գծագրեցի առ ի յիշատակ առ յապա եղելոց մանկանց եկեղե ցեացդ Հայաստանեաց: Այլ որք գաղափարէք` գրեսջիք զսակաւ յիշատակիկս մեր ի վերջք գրոցս, զի եւ դուք յիշեալ լիջիքի տեառնէ. որ եւ դարձեալ աղաչեմ, ոչ ջնջել կամ հատանել զսակաւ յիշատակս մեր, թէպէտ չեմք արժանի, զի եւ մեզ ընդ ձեզ լիցի հասանել մասին սրբոյն ի Քրիստոս Յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ, յաւիտեանս , ամէն:
      
       բ
      
       Զաշխատող բանիս եւ զգծող Զմատթէոս սուտանուն մոնազնս աղաչեմ յիշել ի տէր, եւ անմեղադիր լինել, զի այդչափ կարացի:
      
       ՃԱՇՈՑ
      
       Սեբաստիա, սբ. Նշան, 75, ՀԱ, 1926թ ., էջ 241-242
      
       (տես նաեւ 1387 թ. )
      
       Գրիչ ` Գէորգ
      
       վայր ` Երզնկայ
      
       ... Գէորգ երէցս ցանկացող եղէ հոգեզարդ բուրաստանիս եւ ատենական ճաշակացս. ողորմութեամբ աստուծոյ սկսայ ձեռամբ իմով գծագրեալ, եւ շնորհիւ նորին կատարեցի առ ի յիշատակ եւ ի փրկութիւն հոգւոց հաւրն իմոյ` Առաքել քահանայի, եւ մաւրն իմոյ` Գայիանէ[ի ], եղբարց իմոց` Մովսէս դպրի, եւ Յովհաննիսի, եւ Մկրտչի, կենակցի մերոյ կարճահասակի` Նուղտան կոչեցելոյ, եւ զաւակի իւրոյ Էլմուղպա` փոխեցելոյն առ Քրիստոս, եւ առ դրան տաճարիս են սոքա հանգուցեալ, եւ քըւեր իմոյ ` Հռիփսիմէ[ի]...:
      
       Յիշեսջիք յաղաւթս ձեր առաջի սրբոյ սեղանւոյս զառաջին շինաւղ սուրբ եկեղեցւոյս զպապն մեր` զմեծ Առաքել երէց, եւ զամուսին իւր զ[Ուս՞]տիան, զդուստրն իւրեանց` զՏիրատիկին, եւ զայրն իւր զԳէորգ քահանայ, որ են պապք մեր , որ եւ նոքա կան հանգուցեալ ի յայս տաճարի:
      
       Յիշեսջիք յաղաւթս ձեր զմայրենի պապն մեր զՎարդան քահանայ, եւ զերիցակինն իւր զՔուրխաթ, որ եւ նոքա բազում արդիւնս
      
       եւ ողորմութիւնս են արարեալ այս տաճարիս, որ եւ կայ գրեալ առանձինն յիւրեանց գիրքն, որ է յիշատակ առաջի սուրբ Նշանիս, որ կոչի Ճառընտիր, եւ է յիւրեանց հալալ արդեանց:
       ... Յիշեսջիք յաղաւթս ձեր կրկին սնուցանողն մեր եւ զերախտաւորն զկնի մայրական մեր ծննդեան` զՃաշն, եւ զեղբայրն իւր զՍարգիսն...:
      
       Եւ գծագրեցի զսայ ի մայրաքաղաքս Երզնկայ, եւ եդի իմ կամաւ եւ սիրոյ յաւժարութեամբ յիշատակ ինձ եւ այս վերոյգրեալ ննջեցելոյս, ի տաճարս, որ կոչի ըստ սուրբ խաչիս անուան` սուրբ Նշան, եւ կանգնեալ կայ յանուն սուրբ Աստուածածնին եւ Լուսաւորչին Գրիգորի...:
      
       Յիշեսջիք յաղաւթս ձեր զեղբարքս մեր զԿարապետ քահանայ եւ Զմկրտիչ սարկաւագ, որք են այժմ առ մեզ եւ սպասաւոր այսմ սուրբ Նշանիս, որք եւ ցանկացան յիշատակել աստ եւ աւգնեցին ինձ յայսմ գիծ...:
      
       Աւարտեցաւ սայ ի թվ. Հայոց ՊԽ. (1391), յամսեանն հոկտեմբերի:
      
       ԺՈՂՈՎԱԾՈՒ
      
       Երեւան 1980
      
       Ստացող ` Յովաննէս
      
       վայր` Եզընկայ, Տիրաշէն վանք
      
       ա
      
       ... Արդ, կատարեցաւ վեցհարիւրեակ սուրբ հաւրն Եւագրեա ձեռամբ Մովսէս քահանայի, ի գաւառիս Եկեղեաց, ի քաղաքիս, որ կոչի Եզընկայ, ընդ հովանեաւ սուրբ Կարապետիս: Արդ, աղաչեմ զամենեսեան, զդասքդ սուրբ քահանայից եւ զայլ աստիճանաւորաց սուրբ եկեղեցւոյ, որք հանդիպիք այսմ հոգեշահ նուագիս, աւգտելով կամ աւրինակելով, յիշման արժանի արարէք զանպիտան գրիչս զՄովսէս եւ
      
       զծնողսն իմ: || Այլ եւ զիս` զՅովաննէս նուաստ ոգի, զստացաւղ այսմ հոգեշահ մատենիս, արեւելեան ի գաւառէն, որ կոչի Գեղարքունի, գեղջէն, որ կոչի Վարդենիս , աղաչեմ յիշել ի տէր եւ զծնողսն իմ` զհայրն իմ զԵլուկն, եւ զմայրն իմ զՇնոհոր տիկինն, եւ զեղբարսն, եւ զքորսն, զկենդանիսն եւ զննջեցեալսն, եւ զամենայն արեան մերձաւորսն իմ աղաչեմ յիշել ընդդէմ սոսկալի պատարագին, եւ աստուած զձեզ յիշէ յիւր միւսանգամ գալստեանն , ամէն:
      
       Գրեցաւ ի թվականիս Հայոց ՊԽ. (1391), ի սեպտեմ[բեր]ի Լ. (30), տանուտէր կշիռն:
      
       Ես Յովաննէս կոչեցայ յաստիճան քահանայութեան եւ ձեռնադրեցա ի տէր Գրիգորէ յարհիեպիսկո[պո]սէ` վերադիտողի Եկեղեաց գաւառի, յորդւոյ պարոն Պեկթամուրին, զոր տէր աստուած պահեսցէ
      
       զնա, եւ զհարազատ եղբայրն իւր զպարոն Յովանէսն, եւ զպարոն Պեկթամուրն` զաստուածապարգեւ զաւակն իւր յամերամս ժամանակս խաղաղութեամբ կենաւք, հանդերձ ամենայն արեան մերձաւորաւք, ամէն: Ի թվ. հայոց ՊԽ. (1391), ի նաւասարդի ԺԳ. (13) եւ դեկտեմբերի ԻԶ. (26), ի տաւնի մեծ մարգարէին Դաւթի եւ սուրբ առաքելոյն Յակոբայ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին, եւ սուրբ Կարապետին, եւ սուրբ Ստեփանոս Նախավկային, եւ նշխարաց սրբոյն Ներսէսի: Եղեւ ձեռնադրութիւնս մեր ի վանքս Տիրաշէն կոչեցեալ, տանուտէր կշիռն էր տարոյն:
      
       բ
      
       ... Ես Յովանէս նուաստ ոգի
      
       Եւ բնական Գեղարքունի,
      
       Որ Գեղամա անուամբն կոչի,
      
       Եւ ի գեղջէ Վարդենեցի,
      
       Զսակաւ բանիցս աշխատողի,
      
       Որ զլուծմունքս գրեցի
      
       ԶԳրիգորի Նարեկացի`
      
       Հայոց մեծաց հռետորի:
      
       Զձեզ աղաչեմ եղբարք բարի,
      
       Զուսումնասէրքդ ցանկալի,
      
       Թաղծեալ դիմաւք արտասուալի,
      
       Որք հանդիպիք այսմ տառի,
      
       Զիս յիշեցէք ի գործ բարի...:
      
       Ի Հայոց մեծ թուականի
      
       Ի ութհարիւր եւ քառասնի (1391),
      
       Յուլիս ամսոյ տասն եւ եւթի,
      
       Եւ ի յարեգ ` վեցերորդի,
      
       Ի յԵկեղեացս գաւառի,
      
       Ի Տիրաշէն մենաստանի,
      
       Ընդ հովանեաւ տէր Ներսեսի,
      
       Գրեցաւ լուծմունքս բախծալի:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 8772 (տես նաեւ 1350 եւ 1371 թ . թ. )
      
       Ծաղկող ` Ծերուն
      
       ա
      
       Զոչ յիշելիս ի գրչաց զԾերուն մեղապարտ ծաղկողս յիշեցէք ի Քրիստոս, եւ աստուած զձեզ յիշէ:
      
       Հետ. ստացող ` Սիմէոն
      
       բ
      
       Արդ, ի թուականիս Հայոց ՊԽ. (1391), ես` Սիմէոն քահանայս ետու վերըստին նորոգել զսուրբ աւետարանս` տնաւրինականաւքն եւ ցանկաւք եւ ծաղկաւք, ձեռամբ յոգնամեղ Ծերունի, ի վայելումն անձին իմոյ եւ որդոյն իմոյ Աստուածատուր քահանայի եւ յիշատակ հոգոց մերոց:
      
       Ով որ հանդիպիք սմա կարդալով կամ տեսանելով յիշեցէք յերկնագնաց յաղաւթս զստացող սորա զՍիմէոն քահանայ եւ զկենակիցն իւր, զԱստուածատուր քահանայ եւ զկենակիցն իւր, զԹումա եւ զկենակիցն իւր` զԹամթա, զաւակ ||| զՑաւղիկ, եւ զեղբարքն իւր ` փոխեցեալ
      
       ի Քրիստոս , եւ զերկու քու||երքն իւր` զԽաթունմէիք եւ զԹաղամէլիք, եւ զայլ ամենայն արեան մերձաւորսն` զկենդանիսն եւ զհանգուցեալսն ի Քրիստոս, եւ զՏիրատուր միայնակեցն, եւ ինքն, որ առատն է ի տուրս բարեաց, ձեզ եւ մեզ ողորմեսցի , եւ նմա փառք յաւիտեանս , ամէն:
      
       Ընդ նոսին եւ զԾերուն մեղապարտ ծաղկող եւ զծնաւղսն իւր յիշեցէք ի Քրիստոս, եւ աստուած զձեզ յիշէ, ամէն , ամէն:
      
       ՃԱՇՈՑ
      
       Երեւան 7446 (տես նաեւ 1442 թ. )
      
       Գրիչ ` Մարկոս
      
       վայր ` Ղրիմ
      
       ... Արդ, որք հանդիպիք ... յիշեսջիք ի տէր զԱռաքել երէցն, եւ զկենակիցն իւր զՆասափ` զփոխեցեալն ի Քրիստոս, եւ զծնաւղսն իւր` զԱռաքել իրիցու, զԱնդրիաս երէց, եւ զկենակից իւր ըզՖռանգ տիկինն` զփոխեցեալսն առ տէր, եւ զեղբայրն իւր զԳրիգորէս, եւ զքուրն իւր զԱրիայ` զնոյնսն` առ Քրիստոս փոխեցեալսն: Յիշեսջիք եւ զորդեակսն իւր` զԱնդրիաս տղայ` աշխարհի երէց, եւ զկենակից իւր, եւ ըզաւակսն իւրեանց` զՄուսէխն , եւ զեղբայրն իւր զԱստուածատուրն, եւ զքոյրն իւր զՃումլախաթունն, եւ զմայրն սոցա` զԽաթունմէլիքն, եւ զայլ միահամուռ զամենայն արեան մերձաւորսն` զկենդանիսն եւ զհանգուցեալսն...:
      
       ... Արդ, որք հանդիպիք սմա ընթերցմամբ կամ գաղափար դնելով, յիշեսջիք առ Քրիստոս սեռն սիրով ի միտս բարիս զաշխատեալքն ի սմա` զծաղկող եւ շնորհազարդաւղ եւ կազմող այսմ աստուածապատում տարեգրոցս` Զստեփանոս քահանայ Նատերենց անհ[ա՞ս ] գրիչ, եւ զորդեակն իւր զՅոհաննէս քահանայ ծաղկաւղ` հանդերձ ազգականաւք:
      
       Վասն որոյ աղաչեմք ըզսուրբ ընթերցաւղսդ յիշեսջիք եւ զիս` զոչ արժանիս յիշելոյ ի բարի, զանարժան ծառայս ծառայիցդ աստուծոյ, ըզհետնեալս ի յուղիղ եւ ի ճշմարիտ գրչաց` զՄարկոս գրիչս, եւ ըզծնողսն իմ` զՅովանէսն եւ զԹուրվանդան...:
      
       Գրեցաւ կրկին յիշատակարանս Առաքել իրիցու` ստացողի վերջին, ի թվ . ՊԽ. (1391):
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վասպ. 106. Լալ. Ցուց. սյուն. 224-226 եւ Փիրղ. 6273, էջ 183
      
       (Վան, Այնկուսներ եկեղեցի)
      
       Գրիչ ` Անդրէաս
      
       վայր` յերկիրս Խողձայ
      
       Արդ, գրեցաւ աստուածախաւս աւետարանս թթազարդ, չորեքվտակ, յեդեմաբուխ, առատաբաշխ ընդ ունկն իմաստնոց եւ ընդ բիբ տեսողաց, ընդ տիեզերս ամենայն` յերկնային ծովէն ի ծարաւ յերկիր հոսե[ա ] լ, որ գոչէ զձայն առիւծու, եւ զժիր մշակութիւն եզանց, եւ զաստուածաստեղծ պատկեր մարդոյ, որ զչորեքնիւթ[ե]այ յաւարտումն առնէ զմարդոյն:
      
       Գրեցաւ աւետարանս ի դառն եւ անհանգիստ ժամանակիս, յերկիրս Խողձայ, ձեռամբ մեղապարտ Անդրէասի: Որք հանդիպիք ի սմայ յիշեսջիք զծնողսն մեր զփոխեցեալսն ի Քրիստոս, եւ աստուած ամենեցուն յիշողացդ ողորմեսցի , ամէն:
      
       Ի թվ. ՊԽ . (1391) գրեցաւ:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 7048 (տես 1344 թ. )
      
       Ի թւին ՊԽ. (1391) եւ յունիսի... [ԻԵ՞ ]. (25), դշ. [երեքշաբաթի ] օր աւետարանի ||| չգին ||| ա վասն աշխատանաց ||| էջ իրիցկինն ||| քհի. Կ. (6 0) դրամ Ղրիմի, յաղագս իւր իրիցուն հոգոյն ||| [երե՞տ ] հոգոյն եւ մարսսիթին ) հոգոյն, Սուքիաս երէցս այլ ղապուլ արի: