Հայերէն Յիշատակարաններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

       1339
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 7837 (տես նաեւ 1666 թ. )
      
       Գրիչ ` Նատեր
      
       ա
      
       ... Զի յայսմ աւուր որում գրեցաւ || աստուածաբան աւետարանս էր թվական Հայկազանց տումարի ՉՁԸ. (1339) եւ կենարարին ՌՅԽԱ. (1341), եւ էր յոյժ նեղ եւ նուրբ ժամանակ ի վերայ Քրիստոնէից, եւ այն` վասն մեղաց ամենայն մարմնոյ, զի վասն խստութեան ժողովրդեան թագաւորէ այր կեղծաւոր: Եւ լաւ էր եթէ մի այր էր թագաւոր եւ կեղտ, այլ ամենայն իշխան եւ ապարասն, զոր ընդ գրով ոչ մարթասցի բաւանդակել:
      
       արդ, յայսմ ամի զրաւ եղեւ իմով ձեռամբ` նուաստ եւ յետին եւ անարհեստ գրչի Նատեր մեղապարտի, կամաւ հեզահոգի հոգեւոր եղբաւր մերոյ եւ յաւէտ սիրելոյ` Առաքեալ շնորհազարդ նկարչի, որք դիպիք այսմ աստուածահոտ վտակացս ... յիշեցէք զգրչիս եւ զնկարիչս ի նոյն ինքն ի տէր մեր Յիսուս Քրիստոս...:
      
       բ
      
       Աւետարանս խիստ հաստատ է, ապա օրինակն ի Սըսցուն է:
      
       ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ
      
       Երեւան 764
      
       Գրիչ` Ներսէս Կելընցի
      
       վայր` Եկեղեաց գաւառ, սուրբ Կիրակոսի վանք
      
       ... Գրեցաւ եղանակաւոր տառս ի թիւս աբեթական գրոհի ՉՁԸ. (1339), ի թագաւորութեանս Հայոց Լեւոնի որդւոյ Աւշնի, եւ ի հայրապետութեան տեառն Յակոբայ, ի գաւառիս Եկեղեայց, առ լերամբն Բթնոյ, ի յանապատիս սրբոյն Կիրակոսի, ձեռամբ Ներսէս գրագրի, եղբաւրորդեկիս մերոյ Սարգիս տղայի, ի վայելումն անձանց մերոց եւ
      
       յիշատակ ծնաւղաց մերոց: || Արդ, աղաչեմք զամենեսեան, ո՜վ դասք լուսերամից եւ մանկունք սուրբ եկեղեցւոյ, որք հանդիպիք այսմ եղանակաւոր տառիս ուսանելով, կամ աւրինակելով, կամ գաղափար
      
       դնելով, յիշեսջիք զանպիտան գրիչս` զՆերսէս Կելընցիս, եւ զեղբաւրորդեակս` մեր զՍարգիս տղայն, եւ զծնաւղսն մեր, եւ զքոյր մեր զՇնովվորն, եւ զծնաւղսն իւր, որ շատ բարութեամբ առ մեզ աշխատեցան` տալով եւ աւգնականութեամբ, տէր աստուած վարձս հատուցանէ ըստ
      
       գործոց նոցա, եւ աստուած յիշողացդ եւ յիշ||եցելոցս ողորմեսցի , ամէն:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վասպ. 99, Լալ. Ցուց . սյուն. 201-202, Ջուլամերիկի Փոկան
      
       գյուղի եկեղեցի (տես նաեւ 1388 թ. )
      
       Գրիչ ` Ստեփանոս
      
       վայր` Տարօն, Ղազարու վանք
      
       ... Գրեցի յընտիր եւ ի ստոյգ աւրինակէ, ի թուականիս Հայոց ՉՁԸ. (1339), ի գաւառիս Տարաւնոյ, ի հռչակաւոր ուխտիս Ղազարու վանք կոչեցեալ, ընդ հովանեաւ սուրբ Առաքելոյս, ի հայրապետութեան տեառն Յակոբայ, եւ ի թագաւորութեան Կիլիկեցոյց նահանգին` Լէոնի, եւ յառաջնորդութեան սուրբ ուխտիս Ղազարու վանից տէր Յովհաննեսի` հեզոյ եւ հնազանդոյ:
      
       Արդ, աղաչեմք զամենեսեան, որք աւգտիք ի սմանէ յիշեսջիք ըզգրող սորա` զսուտանուն կրաւնաւոր զՍտեփանոս, որ զայս մագաղաթս ի շահ ածի: Զի յառաջ ն աւետարան էր, եւ անկեալ էր ի ձեռս այլազգեաց, եւ թուխթ թուխտ էր արած, ես լուացի զինքս ու շատ աշխատեցայ, այնոր համար, որ ըզգիրն դժար կու առնէր ու զզծակներ |||
      
       ՔԱՐՈԶԳԻՐՔ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՅԳԵԿՑՒՈՅ
      
       Ճանիկյան, Հնութիւնք Ակնայ, էջ 81
      
       Գրիչ ` Մկրտիչ
      
       վայր ` Ազոխ
      
       Ցանկացող եղէ ես` նուաստ ծառայ աստուծոյ Սարգիս Լոռեցի եւ ետու գրել զսա ի վարժումն եւ ի կրթութիւն անձին իմոյ ...: Արդ, գրեցաւ սա ի քաղաքս Ազոխ, ընդ հովանեաւ սրբոյն Գրիգորի, ձեռամբ անիմաստ եւ անարժան սուտ քահանայի , անուամբ միայն կոչեցեալ Մկր[տչի]...:
      
       ՉՁԸ . (1339), դեկտ[եմբեր]:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Երեւան 7511
      
       Գրիչ` Առաքել Բաբերթացի
      
       վայր` Վահանշէն գիւղ
      
       ա
      
       ... Շնորհիւն աստուծոյ սկսայ, եւ ողորմութեամբ Քրիստոսի եւ կարողութեամբ սուրբ հոգոյն կատարեցի զՈհան գլուխ աւետարանս եւ զգործք առաքելոցն, որ կոչի յինունք, ՉՁԸ. ի թվակ[ան]ութիւնն Հայոց (1 339), գրչաւ եւ աշխատութեամբ նուաստ եւ անարժան քահանայի Առաքելի Բաբերթացոյ, ի գեղ Վահանշինոյ:
      
       բ
      
       Աստուած ողորմի ստացողի սորա Առաքելի մեղապարտ քահանայի:
      
       ԱՒԵՏԱՐԱՆ
      
       Վասպ. 98. Լալ. Ցուց. սյուն. 197-200 (Շատախ, Թաղ գյուղ)
      
       Գրիչ ` Յոհաննէս
      
       վայր ` Երուսաղէմ
      
       ... Շնորհիւ ամենակալին աստուծոյ աւարտեցաւ սուրբ աւետարանս յաստուածակոխ քաղաքս Երուսաղէմ, առ դրան սրբոյն Յակոբա : Ձեռամբ մեղապարտի Յոհանիսի, ի թուականութեանս Հայոց ՉՁԸ. (1339): Արդ, աղաչեմ զամենեսեան, որք աւգտիք ի սմանէ, յիշեսջիք տէր-ողորմայիւ ի թողութիւն մեղաց զգծաւղ եւ զկազմաւղ սորա զՅոհաննէս, որպէս զի եւ զձեզ ողորմեսցի Քրիստոս աստուած, եւ նմա փառք յաւիտեանս յաւիտենից , ամէն:
      
       Վ Մ Ե Թ Բ Ւ Ռ Է Ր Դ Ռ Ե Ռ Խ:
      
       ՃԱՇՈՑ
      
       Երեւան 5320
      
       Գրիչ ` Աւետ[իս]
      
       Տէր աստուած, ողորմեա յոգնամեղ եւ անարհեստ գրչի Աւետ[իս ] անարժան քահանայի, եւ ծնողաց մերոց, եւ երախտաւորաց, եւ ամենայն արեան մերձաւորացն, եւ ստացողաց սուրբ գրոցս` Ռէսի եւ ծնողացն, եւ եղբարց, եւ ամենայն ազգայնոցն, եւ գծողին: Եւ որք մեզ յիշեն աւրհնութեամբ եւ սիրով, աստուած ողորմի ասելով, նոքա յիշեալ եւ աւրհնեալ եղիցին ի Քրիստոսէ աստուծոյ , ամէն:
      
       ՉՁԸ. (1339), մեհեկանի ի ԻԵ. (25):