Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ը] ՏԻՒԱՆ ԽԱՆԱՅ

Եւ անտի առաջ Տիւան խանայ է, ուր նստին վազիրքն եւ փաշանին. անդ ժողովին հազարք հազարաց պարոնտաք, չավուշնի, զայիմնի եւ այլ խառնիճաղանճ, այլ եւ այլ ազգ եւ ազինք։ Եւ տիւանին վերեւն [1] կայ դարպաս մի ազնիւ եւ յոյժ [2] գեղեցիկ, որ մուշապախն ի վար հայի նա ի տիւան անդր եւ անտի տեսանէ զամենայն. բայց զնա ոչ ոք տեսանէ։ Եւ ունի դարպասն այն երկու բարձր խուպայ, վրան ոսկէջրով օծած. եւ բոլորն՝ սէլվիք վայելուչք եւ ծառք աննման եւ ջրադարձք, զոր այլ տեղ մարդ չէ տեսել ամենեւին։ Եւ քօշքն մեծ հուպ ծովուն, զարմանալի։ Անտի գնացաք ի տուն։



[1]            վէրեւն

[2]            ոյժ