Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ի] ԿԱՄՈՒՐՋՔ

Դարձեալ ի վերայ գետոց եւ մեծամեծ աղբերաց եւ ջրոց, նաեւ ի տղմուտ [1] տեղիս կամուրջս վիմաշէն կամարակապ սայլիւք յիսուն, հարիւր [2], կամ այլ աւելի ակնով քարուկիր ամրոցիւք լայն եւ ընդարձակ ի վերայ անհուն [3] ջրոց զուգեալ են։ Ընդ որ անցանեն մարդիք, գրաստք եւ անասունք եւ փող մի չտան, ի յամօթ եւ ի նախատինս սուտ քրիստոնէից, որ քանի մն փայտ դնեն ի տղմային տեղիս կամ փայտեա[յ] կամուրջ շինեն եւ յանցանելն բռնութեամբ առնուն [ի] ճանապարհորդաց երկու դրամ՝ վասն արապէ[ի]ն [4] կամ ձիուն. ո՜հ, ո՜հ։



[1]            տղմուկ

[2]            հարիւն ( ա՛յսպէս ի ձեռ. )

[3]            յանհուն

[4]            ճանապարհաց դրամ արապէն