Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Դ]  ԵԿԵՂԵՑԻՔ ԵՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ

Կային եւ քահանայք տեղացիք՝ իմաստուն եւ գիտուն. այլ եւ եպիսկոպոսք եւ վարդապետք, որ այժմ [1] անցեալ են, եւ մեք թափուր մնացեալ եւ նկուն։

Եկեղեցիքն յոյժ [2] փարթամ, մեծագին եւ զանազան զգեստիւք, սկօք, խաչիւք, բուրվառօք [3], խաչալամօք եւ այլ անթիւ ոսկի եւ արծթէ անօթօք [4]. զի ամէն հանդիսի օր որիշ զգեստ հանեն եւ որիշ խաչեր. սըկիք, բուրվառնի [5], խաչվառնի, վարագուրնի։ Եւ ունի քաղքին ժամն աւելի քան ԲՃ շուրջառ, ծածկոցնի եւ այլն, զատ ի վանորիցն. այլ եւ [6] քշոցք, ծնծղայք, խնկատուփք։

Եւ կայր հինգ էրէց, եօթն դպիր. վարդապետ մի Ղազար [7]. եւ եպիսկոպոս մի Ստեփանոս [8] ։

Զանկակատուն մեծ եւ բարձր նման Այասօֆու եւ Երուսաղէմայ. եւ մեծամեծ զանկակք, որ ի հնչելն ի քաղցրանուագ ձայնէն զմայլէին մարդիկ [9] ։

Եւ աստ լինէր հաստատ ժամակարգութիւն եւ անխափան սաղմոսերգութիւն եւ պատարագ, զոր միայն Երուսաղէմ տեսի եւ յԱմիթ։ Եւ ի հանդիսի աւուրս առաջնորդն առնէ ժամ եւ պատարագ բազմածախ եմիփորոնաւ եւ անգին թագիւ, որ ակամբ շարեալ եւ մեծամեծ մարգարտով։ Զի անգամ մի հասկցեցուցել էին թագաւորն Լէհու իրիցնին, թէ Հայք թագ մի ունին որ քո խազնան չկայ, ԺԲՌ ղուռուշ կ՚աժէ։ Զայն զատկին օրն կու հագնի։ Նոյնպէս եւ [10] շուրջառն եւ եմիփորոնն իւր սարօքն. մինչ գրակալքի շապիկն [11] եւ դպրաց շապկնին ամէնն ֆռանկի բան՝ ալթէնպաս կոչի, սպիտակ, սաֆի թէլ արծաթի, որ մին հալապին կանկունն երեսուն ղուռուշ է։

Զի ամէն տօնի ուրիշ գոյն եւ որիշ զգեստ եւ թագ եւ անօթք եւ արծաթապատ մագաղաթ աւետարանք են. այսպէս Զատկին սպիտակ է եւ Ծննդեան. Հոգէգալստին՝ կանաչ. Վարդավառին՝ կարմիր. Աստուածածնին՝ մօռ. Խաչին՝ սպիտակ եւ դեղին սէրսէրնի. իսկ այլ տօնսն սաֆի զէրպապ աթլաս, քամխայ խութնի. Աւագ հինգշաբթին եւ բոլոր շաբաթն՝ եւս խատիֆայ եւ աթլասէ շուրջառ [12] եւ այլն. զոր ոչ կարեմ գրել մի ըստ միոջէ. եւ այս բաւ է իմաստնոցն։



[1]            յայժմ

[2]            ոյժ

[3]            բուռվառօք

[4]            անօթքօք

[5]            բուռվառնի

[6]            չիք (այլ) եւ

[7]            Ղ. Բաբերդցի

[8]            Կը յիշուի 1615- ին Էջմ. 24, թղ. 434 ա։

[9]            մարդիք

[10]          շուռջառն եւ եմիփորնն

[11]          շապիքն

[12]          շուռջառ