Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Գ]  ԱՂԵՐՍՔ ՅՈՒՆԱՑ ԵՒ ՀԱՅՈՑ

Եւ չէ զարմանք, զի (Հոռոմք) նախնեաց թշնամիք են Հայոց. թէ ոք կամի՝ թող կարդայ զՄիխալ գիրքն [1], Թօմայ պատմագիրն եւ այլն, թէ զինչ չարիք անցուցել են ի գլուխս նախնեաց մերոց. եւ որպէս բարձին զթագաւորութիւնս Հայոց մինչեւ Յոհան յՕձնեցին, որ գնաց առ Օմար հզօր արքայն Պարսից [2] եւ նորին էմիրնովք եւ հրամանաւ վարեց արտաքսեց զամենայն Հոռոմս եւ սուրկուն արարեալ ելից ծովն Պոնտոսի եւ զամենայն ծովեզերեայս [3] ։ Զոր եւ նախ սուրբն Սահակ հայրապետն մեր գնաց առ Մահմատ եւ անձնեաց զմեզ նմայ, թափելով զՀայք ժանտ եւ վատ նենկաժոտ ազգէն Յունաց, որ են հին թշնամիք մեր։ Զոր եւ զայս ընթերցայ [4] ի պատմագիրս, զի որչափ հոռոմ տիրէր՝ ոչ եմուտ Ստամպօլ հայ, ոչ թէ բնակիլ այլ եւ պէզիրկան չթողուին. եւ յորժամ Տաճիկքն [5] առին, ապա հրաւիրօք եւ խնդիրքով ի բազում գաւառաց բերին զՀայք Ստամպօլ, որպէս եւ ի Լեհ եւ այլ տեղիս։ Նաեւ մեծ եւ փառաւոր զեկեղեցիս առին Տաճիկք ի Հոռոմոց եւ ետուն Հայոց. փա՜ռք Աստուծոյ։ Ոչ գիտեմ թէ ինչ շնորհաց է այս, զի ամենայն ազգ սիրեն զմեզ՝ հաւատացեալք եւ անհաւատք, բայց հոռմէն. թէպէտ ազգս մեր անմիաբան եւ սէր չունին՝ որպէս եւ անունն իսկ յայտնէ։



[1]            Միքայէլ Ասորի, Ժամանակագրութիւն

[2]            Այսինքն՝ ամիրայն Արաբացւոց։

[3]            ծովեզերայս

[4]            ընթերցա

[5]            տաճիկ