Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ը]  ՋՈՒՐ ՔԱՂԱՔԻՆ

Եւ օր մի գնացաք ի ժողովակետղ ջուրց, որ ի հորս, փողոցս եւ ի ձորս թողուն, յորժամ Նեղոս գետն արձակի. եւ հայեցեալ ի լիճ մի, յորմէ սախիքն ջուրս կրէին, ոմանք իշով [1], այլք ուսովք. եւ էր ջուրն պղտոր եւ նէփաք։ Հարցի թէ Վասն է՞ր. եւ ասին. Վասն այն զի ամէն տնէ ջրգնացքն եւ աղբքն աստ իջնուն։ Եւ տղայքն անդ լոգանին [2]. այլ եւ ինքեանք փնտի արպնին եւ կանայք նոցա անդ լվացվին. եւ լուացքն լուանան։ Եւ ասին թէ Դեռ ջուրն այժմ առատ է, լաւ է. ապա երբ նուազի եւ ցամքի՝ այն ժամ սկսանի հոտիլ. տեսցես թէ ինչե՜ր կ՚ելնէ ջրոյն, սատկած շներ, մարդիկ [3] ։ Եւ ես ասեմ. Ապա ուստի՞ ըմպեն. եւ ասեն, թէ Պուլտուխէն, ուղտիւք Պուլաքէն. եւ ես միշտ Պուլաքէն բերել տայի, զի մերձ էր։

Եւ հրաշ մի այլ պատմեմ ձեզ. զի այն պղտոր ջուրն բերեալ լնուն ի մեծամեծ գուբս [4] եւ ի կարասս. եւ լեղի նշով եւ խայսի կորիզով շուրթն եւ բոլորն [5]. իսկոյն յըստակի եւ պարզ լինի. ապա ըմպեն. ապա թէ ոչ սաֆի չամուռ է։ Եւ զի յոյժ ջերմ է անդ եւ լվոտ. գեղեցիկ հողէ փարչեր կ՚ելնէ. դնեն գիշերն այեազն ջրով, եւ վաղվնէն խմեն պաղպաղ։

Եւ էր մեծ խան մի Թուրքաց, Խալիլ խան կոչեն. սաֆի Թուրքի մարդիկ [6] են, հայ եւ տաճիկ. նոքա գարշին Արպնուն. եւ անդ իրենք կ՚եփեն հաց. ունին պաշխա աշչիք, խասապք, խահվէճիք եւ այլք. քանզի շատ վաճառականք էին. եւ մեք անտից գնէաք զամենայն ինչ, սօմուն, բիթայ եւ այլն, միս, գառն, եղ, եմիշն։



[1]            յիշով

[2]            լոքանին

[3]            մարդիք

[4]            գուփս

[5]            Պէտք է լրացնել՝ օծանեն։

[6]            մարդիք