Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԷ]  ԱՐՄԱՒԵՆԻՔ, ՏՈՒՐՔ

Եւ որպէս առ մեզ համբաւեն թէ ֆլան մարդ հազար ղուռուշ ունի, ֆլան երկու հազար. եւ նոքա խուրմայով պարծին, թէ ան արապն [1] հարիւր արմաւենի ծառ ունի եւ միւսն երկու հարիւր եւ կամ իրեք հարիւր. զի բազում շահաւէտ է ծառն. եւ ոչինչ բաց չթողուն. զպտուղն ծախեն, զկորիզն այրեն, եղն հանեն. եաբրախէն [2] սէբէթ հիւսեն. զկեղեւն ծեծեն զի մզմզուկ է, եւ անտի պարան օլօրեն՝ բարակ եւ հաստ. իսկ զփայտն ի շինուածս տանն, քանզի անփուտ [3] է եւ ամուր. եւ այսպէս ինչ եւ ունի խուրմի ծառն ի պէտք եւ ի շահ է. եւ ինքն է կանաչ եւ անթառամ եւ բարձր. զոր եւ Դաւիթ հիանայր եւ փափագմամբ զարդարսն արմաւենեաց [4] նմանեցուցանէր՝ ասելով. Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին։

Եւ հարցաք թէ զինչ խազնայ կու տան թագաւորին. ասին մեզ եթէ ԺԸ տարպայ ՃՌ շէրիֆի ոսկի. եւ զայն իրեք բաժին է արած. զՃՌ խօնթքէրին. զՃՌ Մսըրխուլին, զՃՌ Մէքի օրդուին. զի Մըսրայ [5] խուլն եւ Շամայ [6] կ՚իշվին. եւ կտրուկ է եւ անուանի. եւ կան աւելի քան զԺԵՌ, ամէնն ճէնգիք [7] են եւ մզրախչիք. լայն եւ երկայն չախչիր կու հագնին, կարմիր սքառլաթէ։

Եւ մեք վասն այն յամեցաք ի Մսըր, զէրա դժար եւ ահուտ էր ճանապարհն. տէկմա քարվան չերթար յահէն Արապկաց։ Եւ ասին մեզ թէ խազնայ գնայ. զէրա ծովով կու վախէ Ֆռանկաց, ցամաքով գնայ։ Եւ մեք ուրախացաք։



[1]            յարապն

[2]            եաբրախ

[3]            յանփուտ

[4]            յարմաւենեաց

[5]            մըսրա

[6]            շամա

[7]            ճինդիք