Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ա]  ԺԱՄԱՆՈՒՄՆ

Անտի տվի զձիս աղքատի մի ծերունի. եւ ես մինչ ի քաղաքն հետիոտս գնացի։ Կայ սահմանք զի յորժամ մերձ լինին սրբոյ Երուսաղէմայ ուխտաւորքն՝ առաջնորդն մարդիկ [1] ուղէ դէմ նոցա. թէ կան եպիսկոպոսք, վարդապետք՝ եւ նա ուղէ եպիսկոպոսք եւ վարդապետք. եւ թէ միայն քահանայք եւ աշխարհականք են, առաքէ զմեծ թարճիմանն [2] եւ քահանայք դէմ նոցա։ Իսկ ամենայն ուխտ եկեղեցւոյն զարդարին եւ զգեստաւորին՝ եպիսկոպոսք [3], վարդապետք, քահանայք. եւ ամենայն կղերիկոսօք, ջահիւք եւ լապտերօք, բուռվարօք եւ խաչալամով, խնկօք եւ մոմեղինօք դէմ գնան։ Եւ որչափ քահանայ կայ եւ կարգաւոր՝ ամէնին [4] շուրջառ տան եւ շապիկ [5]. եւ մտանեն քաղաքն շարականաւ ցնծութեամբ եւ երգովք հոգեւորօք. եւ իբրեւ գան ի դուռն եկեղեցոյն՝ գնայ ընդ առաջ պատրիարգն [6] եւ մուծանէ զնոսա յեկեղեցին. եւ երկրպագեալ անդ սեղանոյն՝ ապա զաջն ողջունեն առաջնորդին։ Եւ նա բաժանէ նոցա զօթեւանս ըստ պատշաճի, ոմանց առանձին մի օտայ տայ [7] եւ այլոցն երկու-իրեքին մի։ Նոյնպէս եւ գրաստիցն։



[1]            մարդիք

[2]            դարճիման

[3]            եպիսկոպոս

[4]            շուռջառ… շապիք

[5]            Տե՛ս ծնթ. 761։

[6]            պատրիագն

[7]            տա