Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Ը]  ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ

Կայր սուրբ Երուսաղէմ ԺԲ տուն հայի բնական, բայց աղքատ. ամէնն ջուլֆայ են եւ գօտէգործ. թէսմայ եւ գուստիկ բանին ուխտաւորացն համար, եւ կտաւն վասն պատանաց։ Խբդիք կան Ի-Լ տուն. նաեւ Հոռոմք, եւ նոքա չքաւոր։ Կայ չորս գլխաւոր վանք՝ չորս ազգի. այս է. Հայու, Հոռմի, Ֆռանկի եւ Սրֆու. բայց սըրֆ, ֆռանկ չկայ, միայն կարգաւորք։ Եւ այս չորս վանացս է տուրքն ավնի, չօպնի, պարոնի, սուպաշու, շէխերուն. եւ սաստիկ տուրք ու տալիք կու տայ [1] չորս վանքս այս ի բոլոր տարին, որպէս ի նախնեաց թային է եղել, զատ այն որ զուր եւ անիրաւ անօրէնքն բուխթան եւ իֆդիրայ կ՚առնեն, եւ ճօռումէն՝ հարիւրով, հազարով. վա՜յ ինձ. զի վասն իմ անթիւ եւ անհամար [2] մեղաց Աստուած եւ զիւր տունն եւ զքաղաքն մատնեաց անօրինաց ձեռն՝ խստաց եւ ապստամբողաց։

Եւ որչափ ըխտաւորք գան թէ շատ թէ քիչ, աղքատ թէ հարուստ՝ պարոն, շուպաշին, շեխերն կ՚ուղարկեն աչքի լոյս առաջնորդին. նա պիտի մեծ մեծ փէշքէշնի ղաւորէ նոցա։ Եւ չունի ուրիշ ազգ այնպէս տեղ կամ վանք, այլ ըխտաւորք նոցա գան եւ ի խաներն իջնուն. իսկ Հայոց սուրբ Յակոբն լայն եւ արձակ. թէեւ ԺՌ հոգի գայ, կու մեկնի. զի է որպէս քաղաք. փա՜ռք Աստուծոյ։

Եւ յորժամ աւագ տօներն գան, սկսանին ամենայն կողմանց գալ ուխտաւորք, որպէս նախասացաք, թէ չորս կողմանց. եւ յետ ու առաջ ծովով եւ ցամաքով։ Եւ որք մերձ են՝ փութով գան Խաչին եւ Յիսնակաց. այլք Աւագ տօներն. իսկ կէսք Մեծ Բարեկենդանին. եւ այլք Մեծ Պահոց սկիզբն մինչ Զարզարդարի շաբաթն։ Եւ Երուսաղէմ ամայի է առանց ըխտաւորաց. եւ Զատկին լի լինի արամբք։ Եւ աղցացն ամէն կիրակի բացվի Յարութեան [3] դուռն. եւ որչափ կամիս մուտ եւ ել։

Եւ մեք նեղանայաք եւ տարըլմիշ լինէաք. զի է Երուսաղէմ որպէս վանք. ոչ է տեղ վաճառականաց, այլ սրբութեան եւ ուխտի։ Եւ երբ լցվէին [4] ուխտաւորքն, մեծ ուրախութիւն էր. զի ամենայն աշխարհէ գային։ Եւ մեր տարին [5] կայր աւելի քան հազար մարդ։ Իսկ հետ վերջի ուխտաւորացն եկն եւ Հոգեւոր Տէրն Յովհաննէս կաթողիկոսն Սըսոյ. որում [6] տեսլեան բազում ամաց հետէ ցանկայի, զոր յԵրուսաղէմ հասի փափագանաց. գոհութիւն ու փառք Աստուծոյ։ Իսկ յորժամ աղցաց լինէր, սուրբ Յակոբայ դրան առջեւի մօյտանն որպէս պանայիր լինէր կամ պազար. զի զամենայն ինչ զոր եւ կամէիր, գտանէիր. թէ՛ կերակուր մարդկան, թէ՛ դարման անասնոց, թէ՛ կտաւ, թէ՛ այլ ինչ։



[1]            տա

[2]            համար

[3]            արութեան

[4]            լցվեր

[5]            Այն է՝ 1617։

[6]            յորում