Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԻԱ]  ԳՐԱՒՈՒՄՆ ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵԿԵՂԵՑՒՈՅՆ

Բայց վայ հազար բերան, զի յայսմ [1] ամի, որ էր թվ. ՌԿԵ. ազդմամբ [2] չարին եկն ի սուրբ Երուսաղէմ մուֆտի մի, որ կոչէր Ասատ էֆէնտի, եւ տեսեալ զգեղեցիկ վայելչութիւն եկեղեցեաց Աստուծոյ՝ մախացաւ չար նախանձով, էառ զմեծ եկեղեցին [3] Համբարձման եւ հուպ նմին մէջիթ եւ մզկիթ կանգնեաց. զոր վաղուց հետէ շէխերն եւ քաղքի Տաճիկքն նախանձէին եւ ոչ կարէին առնուլ, զի Պարոնտէրն արզ առնէր, բողոքէր [4] ի Ստամպօլ, այլ եւ երթայր Հալապ, Շամ, կաշառօք փրկէր. բայց մուֆտիս բռնութեամբ էառ, զի էր մեծազն, այլ եւ սիրելի եւ խորհրդակից խօնթքարին։ Եւ եղեւ մեծ սուգ ամենայն քրիստոնէից. եւ այս վասն ծովացեալ մեղաց իմոց արար, վա՜յ ինձ որ տեսի զայն կսկիծն։ Այլ եւ խիստ շատ տուրք եւ տալիք ունի Պարոնտէրն. ի տարին ԲՌ ղուռուշ եւ այլ աւելի. եւ չկայ իւր դրամ մի, ոչ հայ. զի սաֆի Արապիստան է. միայն Մըր եւ Հալապ կան Հայք, քսան աւուր ճանապարհ։ Թէ ուխտաւորք գան, կու խարճի դրամ. ու թէ չի գան՝ չունի այլ տեղաց դրամ մի։



[1]            այսմ

[2]            աստմամբ

[3]            եկեղեցինն

[4]            փողոքէր