Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Բ]  ԿԵՍԱՐԻԱ

Եւ անտի բազում գեղօրէիւք եւ լերամբք հասաք ի Կեսարիա [1] մայրաքաղաքն, որ ունի երկու պարիսպ [2], ներսի եւ դրսի։ Կայր երկու եկեղեցի ներսն՝ Սուրբ Աստուածածին եւ Սուրբ Սարգիս, բայց գետնափոր եւ խաւարչտին տեղիս, որ մէրտիվանօք կ՚իջնուն եւ ի փայտից։ Եւ հինգհարիւր տուն հայ եւ աւելի կայր ի նմա, փարթամ վաճառականք եւ խոճայք անվանի մեծատունք. բայց աղքատն աւելի էր. այլ զանահաթ չունին, ամէնն դերձակ [3] եւ խաֆթանչիք են։ Ներսցիք հայնակ չի գիտեն, միայն տաճկնակ, ֆարսի. իսկ դրսեցիք [4] հայնակ գիտեն։ Բայց Ղայսարու տաճիկն խիստ չար է եւ վատ. սաֆի էմիրք են, հաւատոց թշնամիք. եւ աւանն շատ է։ Տներն խամ քարբիչ է. դռվին փոքր, կկզելով մտնուն. վասն որոյ [5] եւ քաղաքն աւեր եւ վէրան։ Ունի խաներ, պէզէստան [6], խանութնի, չարշու պազար եւ ոսկերչինոց. բայց սակաւ մարդ ի նմա կ՚երեւին. մի որ ճէլալին աւիրել էր. եւ մի որ աւնի էմիրի զուլումէ չեն ի գալ շէնլիք անել։

Գնացի մօտ Գրիգոր վարդապետն, առ որ կացեալ էի. զոր սիրեալ զիս՝ յոյժ ուրախացաւ եւ սիրով զիս ընկալաւ։ Տեսի եաբոյք հին եւ նոր ի ներս քաղաքին եւ ի դուրս. այլ եւ եկեղեցիք մեծամեծք եւ կամարակապք, վիմաշէն։ Այլ եւ այն եկեղեցին, ուր սուրբ Լուսաւորիչն մեր եւ Ներսէս հայրապետն ձեռնադրեցաւ Ղեւոնտիոս պատրիարգէ, որ է մեծ եւ փառաւոր. ամէն զամէնն մէջիթ արած է։ Այլ եւ բազում ուխտատեղիք կան ներս եւ ի դուրսն։ Եւ Բարսեղ Կեսարացուն սուրբ գերեզմանն քաղքէն դուրս է, յարեւելեան դիհ. յառաջն մեծ եկեղեցի էր, այժմ հանգել է. անդ թաղեն զմեռեալս Հայք. զի քարերն հանել են եւ բերդին շէնք են դրել։ Եւ ի հարաւակողմն պարիսպն դուրսն մեծ եկեղեցի Մեռկերիոսի զինաւորին. որ եւ գերեզմանն անդ է. եւ նա հանգած [7] է. փոքր ղուպա մի մնացեալ է միայն. սուրբ գերեզմանին վ[ե]րայ խորան, զոր ամէն երկուշաբթի օր ուխտ կ՚երթայ բոլոր քաղաքն խնկօք եւ մոմեղինօք. եւ մտեալ անդ եւ մեք աղօթեցաք երկրպագանելով եւ մեղաց թողութիւն խնդրեցաք մեզ եւ մեր ծնողաց եւ ամենայն երախտաւորաց։ Եւ այլ բազում ոսկերք եւ մասն կայ անդ սրբոց եւ եկեղեցիք յոլովք որպէս ի Ստամպօլ. բայց աւեր, միայն նշմարանքն կ՚երեւան։

Եւ դէմ սուրբ Մեռկերի մղոն մի [8] հեռի հարաւակողմ [9] մեծահամբաւ, հռչակաւոր հին լեառն ԱՐՃԻԱՍ՝ նման Պուրսու Քէշիշտաղուն [10] եւ այլ մեծ եւ բարձր. եւ քանի հազար տարու ձիւն կ՚էրեւի վրան ամառն եւ ձմեռն, մինչ յորդնոտած [11] լինէին, զոր անկանէին վայր։ Եւ ասին թէ բազում կան եկեղեցիք. եւ աւագ եկեղեցին [12] մեծ վիմաշէն եւ գմպէթաշէն, մարմարիոնեայ սներով, եւ այն աւեր։ Եւ ասին թէ ամէն տարի ի սուրբ Աստուածածնին օրն քաղաքացիքն կ՚ելնեն ի նա խուրպնով. եւ մեք կամեցաք ելանել. եւ ասին թէ յոյժ բարձր է եւ դժուարագնաց, անտաշ քար է եւ ձիւնն վերեւն. ի քարն եւ ի ձիւնն ոտաց տեղ է կոփած, պիտոր հնարիւք եւ դէսնիֆով ելնեն. ապա թէ ընկնի՝ հազար կտոր լինի։ Եւ ասին թէ խիստ սաստիկ ձիւնամեծ է եւ ցուրտ եւ մեծ քամի։

Եւ յայն [13] կոյս լերինն ստորոտն ՏԷՎԷԼՈՒ խասապան է, որ եւ անդ կայ բազում հայ, եկեղեցի եւ քահանայք։ Եւ հուպ Արճիշու երկորեակ լեառն, զոր ԱԼԻ ՏԱՂ կոչեն. բայց շատ փոքր է քան զԱրճիաշն. կայ եւ անդ եկեղեցի [14] մի Աստուածածին անուն. անդ կան եւ զէնքն Մեռկեռիոսի [15] ՝ յորժամ հրամայեց Մեռկերիոս, թէ երթ եւ սպան զհայհոյիչն որդոյ իմոյ, որով եւ սպան զպիղծն Ուլիանոս. եթէ կամիս գիտ եւ կարդա [16] Յայսմաւուրքն սուրբ Բարսղի։ Կայր անդ եւ սրբոհոյն քրոջն Բարսղի գերեզման։

Եւ շուրջ զքաղաքաւ բազում այգիք, որպէս Էտրնու յոլով եւ մրգաւէտ. եօթն ազգ խաղող տեսաք անդ։ Այլ եւ մարդիկն [17] են հիւրընկալ եւ մարդասէր. ամէն օր այգի մի տանէին զմեզ. եւ մինչ իրիկունն մխիթարէին զմեզ կերակրովք եւ անուշ ըմպելօք. զի գինին առատ է եւ լի. եւ մարդիկն [18] քաղցրազրոյց եւ անուշախօսք, մարդավարք, խորագէտք եւ բանաստեղծք եւ առակախօսք, կատակարարք եւ ուրախացուցիչք. ապա ներկողք [19] են։

Այլ եւ Վարդապետն ունէր մեծ էգի որպէս քաղաք. եւ անդ բազում անգամ գնացեալ մխիթարեցաք։ Եւ ասին թէ նորա էգին տասներկու ազգ խաղող կայ։



[1]            Կեսարիայ

[2]            պարիս(պ)

[3]            թէրձակ

[4]            թրացիք

[5]            որո

[6]            պէզէսդան

[7]            հանկած

[8]            մի / ի

[9]            հարակողմ

[10]          գէշիշ

[11]          յորդնհոտած

[12]          եկեղեցինն

[13]          այն

[14]          եկեղեցին

[15]          մեռկելիոսի

[16]          կարդայ

[17]          մարդիքն

[18]          մարդիքն

[19]          Իմա՛ էշ ներկողք։