Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[ԺԲ]  ՍԱՆԹԱ ՄԱՃՕՐԷ

Եւ մերձ նմին կայր մեծ եւ փառաւոր եկեղեցի մի Սանթա Մաճօր, որ է Ջոջ Աստուածածին. ունէր իրեք գմպէթ եւ կայր անդ յայն սնէն, ուր զՔրիստոս կապեցին՝ երկաթով կապած եւ ծակ թողած. որ գնացեալ զաչվիս եւ զերեսվիս շփեցաք, այլ եւ զդէսպէհնիս։ Եւ աւագ խորնին երկու կողմն մատուռք կային, որ ասին թէ անդ բազում սրբոց նշխարք կան. այլ եւ մասն Մարկոս աւետարանչին. [1] որոց լիցի իմ երեսս [2] մոխիր։ Եւ յաջ կողմն եկեղեցոյս այժմուս Փափն Բավլուս շինել կու տար մատուռ մի, ուր ինքն պիտոր պառկէր. յոյժ մեծածախ, զի չորս պատն ոսկ[ւ]ով էր [3] ծեփած, նաեւ առաստաղն [4], եւ ի միջի լաճվարդ խաղցուցած. եւ գետինն ամէն փուսուսի մէռմէր։ Աչք հագար պիտի որ վայելէր զգեղեցիկ արվեստն։ Եւ կայր մեծամեծ սըներ սօմախիք, որ ասին թէ ոսկոյ պարապար է։

Եւ այլ յառաջ գնացեալ տեսաք փոքր եկեղեցնակ մի քարէ եւ շուրջ եկեալ տեսաք բազում խորանս. եւ աւագ [5] խորանն բոլոր մէրմեռէ կոփած էր՝ սպիտակ որպէս կաթն, զծնունդն Քրիստոսի եւ զերիս թագաւորս, զհայրն Յովսէփ եւ զայլ տնօրինականսն Քրիստոսի հանած էր որպէս կենդանիս. որ զտեսողսն հիացուցանէր եւ չհաւատային թէ ձեռագործ է, այլ թէ խուտրաթ է կամ փառաց Աստուծոյ։

Եւ տեսաք եկեղեցի մի այլ բոլորաձեւ որպէս Թուրքաց բաղանիս. եւ կայր ի մէջն հաւուզն այն ուր թագաւորն Կոստանդիանոս մտեալ լվացվելոց էր խրատով դիւթոցն. եւ ունէր վերեւն [6] գմպէթ ի վերայ մերմէռէ սեանց, նման գուռի. զոր այժմ [7] աւազան են արարեալ. եւ որչափ Տաճիկք կամ Հրեայք դառնան, անդր մկրտեն։ Եւ կային այլ մատուռք եւ զարմանաշէն խորանք, որոց [8] երկրպագեալ երկրամած՝ դարձաք ի տուն։



[1]            յորոց… յերեսս

[2]            Տե՛ս ծնթ. 280։

[3]            ծէփաց… յառաստաղն

[4]            Տե՛ս ծնթ. 282։

[5]            յաւագ

[6]            վէրեւն

[7]            յայժմ

[8]            յորոց