Ուղեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

[Զ]  ԹՕԽԱԹ

Եւ ելեալ անտի երկու օրն հասաք ի ԹՕԽԱԹ։ Եւ այս քաղաքս էր լեռնամէջ, յոյժ բարելի եւ մրգաշատ. եւ ջուրն եւ ամենայն ինչ առատ, քանզի շահրիստան է եւ հռչակաւոր քաղաք. ունի պէզէստան, պիթպազար, ոսկէրչինոց, ամէնն քարէ. միզանն եւ խաներ։ Եւ կայր ութ եկեղեցի Հայոց եւ ուսած քահանայք եւ գիտուն, համեղաձայն վարպետք. եւ վարդապետ մի Մաղաքիայ տեղացի, եւ ԵՃ հայի տուն. բայց ասին թէ յառաջն հազար խանայ էր, զոր Ճէլալիքն ցրվել են, զորս կորուսել։ Ունի եւ արվեստաւորս ազգի ազգի. եւ բոլոր քաղաքով երթայր մեծ գետ Խազովան. եւ այս Խազովաս խիստ բարելի եւ լաւ երկիր է, երկու կողմանց լեռն է, եւ միջովն երթայ գետն։ Եւ այս լերանց վ[ե]րայ երկու դիհաց երեքտակ գեղօրայք են՝ հայու, հոռմի, տաճկի։ Եւ կայր վանք մի Հայոց՝ Սուրբ Անտոն եւ առաջնորդն պարոնտէր Եղիայ. եւ հուպ քաղաքին վանք մի այլ սուրբ Անարծաթ, Քէմէր կ՚ասեն, հին եւ աւեր, զոր այժմ [1] նորոգել էին։ Եւ միւս կողմն քաղաքին Կոմանայ [2], ուր գերեզման է Յոհանու Ոսկեբերանի [3], բայց չկարցայ ես անդ գնալ։ Եւ էր յայնժամ յոյժ սղութիւն, զի մէկ քիլա գարին Ծ դրամ հազիւ գտանէին. եւ ի դառնալս աժնութիւն էր խիստ, որ քիլան հինգ դրամ իջաւ. փառք Աստուծոյ։



[1]            յայժմ

[2]            կոմոնայ

[3]            ոսկէբերանի